ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/14/2025 18:10 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները, զարգացնել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները գյուղատնտեսության ոլորտում, աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը, խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունները:
Զեկուցվել է, որ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի գյուղատնտեսության հատվածը հիմնված է եղել մեծապես այս ռազմավարության վրա: Ներկայացվել են ծրագրի հիմնական թիրախներն ու արդյունքները: Մասնավորապես, նախատեսված է եղել յուրաքանչյուր տարի առնվազն 1000 հա ինտենսիվ այգիների հիմնում, արդյունքում՝ 2021-2024թթ․ հաստատվել է 7169 հա-ի այգեհիմնման հայտ (փաստացի հիմնվել է՝ 3260 հա), նախատեսված է եղել ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքների ավելացում՝ շուրջ 3000 հա-ով, արդյունքում՝ հաստատվել է 9340 հա-ի հայտ, ներառյալ ՝այգեհիմնումը, նախատեսված է եղել ջերմատնային տնտեսությունների տարածքների ընդլայնում՝ տարեկան մինչև 10 հա, արդյունքում՝ հիմնվել է 49,4 հա ջերմատուն, նախատեսված է եղել տարեկան շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, արդյունքում՝ ձեռք է բերվել 2685 միավոր տեխնիկա, նախատեսված է եղել տարեկան շուրջ 250 միավոր ագրովերամշակման սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն, արդյունքում՝ ձեռք է բերվել 2358 միավոր սարքավորում, տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման շրջանակում մշակվել են անհրաժեշտ իրավական ակտերը:
Ներկայացնելով ոլորտային ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2023թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրլն դրամ, իսկ 2024թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ 628,6 մլրդ դրամ:
Իրականացվող ծրագրերի հետ կապված զեկուցվել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սահմանված թիրախը տարեկան 500 միավոր է, սակայն ձեռք է բերվել 855 տեխնիկա, այդ թվում՝ 213 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը 2.8 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ շուրջ 18 մլրդ դրամ: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի մասով սահմանված թիրախը տարեկան 250 միավոր է, ձեռք է բերվել 377 միավոր սարքավորում և հետբերքահավաքային նոր ենթակառուցվածքներ: Լիզինգի գումարը 4․2 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ 46.3 մլրդ դրամ:
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրերի շրջանակում սահմանած թիրախը եղել է տարեկան 1000 հա, փաստացի հիմնվել է շուրջ 3260 հա այգի: Ներդրվել է այգեգործության նոր մշակույթ, մշակվել և հաստատվել են տնկանյութի հավաստագրման համակարգի իրականացումն ապահովվող իրավական ակտերը, ծրագիրը նպաստել է այգեգործության սպասարկող նոր ենթակառուցվածքների և ծառայությունների ձևավորմանը, գործարկվել է www.aygi.am կայքը։ Մանրամասներ են ներկայացվել նաև հողերի կոնսոլիդացիայի, բուսաբուծության աջակցության, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Թռչնաբուծության, տավարաբուծության և խոզաբուծության ուղղություններով խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,42 մլրդ․ դրամ, տրվել է 1 փոխհատուցում՝ 2,3 մլրդ դրամ ծավալով՝ 12,4 մլրդ դրամի փաստացի ներդրման դիմաց, ընթացքի մեջ է գտնվում 10 պայմանագիր շուրջ 70 մլրդ դրամ ներդրման ծավալով։ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության 2024թ. ծրագրի շրջանակում ստացվել է 5 հայտ՝ 540 գլուխ կենդանի ձեռք բերելու համար:
Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների ծրագրի շրջանակում բարելավվել են լիզինգի աջակցության ծրագրի պայմանները՝ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու նպատակով, ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն է ցուցաբերվել սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի շրջանակում, ստացվել է 6 հայտ՝ 17.9 մլն դրամի չափով, մշակման փուլում է ծրագրի 2-րդ բաղադրիչը, որով նախատեսվում է անվճար սպանդանոցային մորթի ծառայություն մատուցելու դեպքում՝ փոխհատուցել ծառայության միջինացված արժեքի չափով։
Զեկուցվել է, որ ներդրվել է կենդանիների համարակալման համակարգ, որի շրջանակում ներդրվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկատվություն, համակարգը խթանիչ գործիք է անասնաբուծական արտադրանքի համար:
Անդրադարձ է կատարվել նաև իրականացված հակահամաճարակային միջոցառումներին, սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Ըստ զեկույցի, գինեգործության արդյունքային ցուցանիշները 2021-2024թթ. հետևյալն են՝ խաղողի գինու արտադրության ծավալն աճել է շուրջ 15%-ով, ակտիվ գործող գինեգործական ընկերությունների թիվն աճել է 1,5 անգամ՝ հասնելով 170-ի, խաղողի գինու արտահանման ծավալն աճել է շուրջ 35%-ով, ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը՝ Բրազիլիա, Ավստրալիա, Հարավային Կորեա և այլ երկրներ: Հայկական գինիները ներկայացվել են 16 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում (ProWein, London Wine Fair, VinExpo America և այլն), գինու զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ: Բեռլինում գործարկվել է հայկական գինիների լոգիստիկ պահեստ և www.winesofarmenia.store էլեկտրոնային առևտրի առցանց հարթակը, 2023-2024թթ ընթացքում հարթակի միջոցով ԵՄ-ում վաճառվել է շուրջ 10000 շիշ գինի, 2026թ-ին Հայաստանը կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը:
Ստեղծվել է նաև խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակում իրականացվել է խաղողի ամբողջ այգետարածքների գույքագրում, այգետարածքների շուրջ 80%-ի նույնականացում, տեխնիկական առաջադրանքի մշակում և երկփուլ մրցույթի հայտարարում, հաղթող ճանաչված ընկերության կողմից հարթակի ստեղծման աշխատանքներ։
Զեկույցի շրջանակում մանրամասներ են ներկայացվել մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու տարում իրականացված աշխատանքների, միջազգային համագործակցության, ինչպես նաև թվային գյուղատնտեսության ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ, տպավորությունը լավատեսական է: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խոսել է ինտենսիվ գյուղատնտեսության կարևորության մասին և նշել. «Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է, և կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք վերջնականորեն այս եզրակացությանը հանգենք: Ինչո՞ւ, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է արդյունավետ ոռոգում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է հողերի խոշորացում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է աշխատանքի արդյունավետություն, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է մեծ հաշվով սպառման հետ կապված պրոբլեմների, ըստ էության, բացակայություն»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է ընդհանուր տնտեսական տրամաբանության փոփոխություն, քանի որ գյուղատնտեսության այն մեթոդաբանությունները, որոնք լայնորեն մեզանում ընդունված են եղել, այդ մեթոդաբանություններն ընդհանրապես չունեն ապագա: «Այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է տանի առաջ առնվազն բուսաբուծության ոլորտում՝ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, և մենք պետք է փորձենք նաև գյուղատնտեսության մեզ համար ավանդական մեծ նշանակություն ունեցող ոլորտներին այս դիտանկյունից նայել»,- ընդգծել է վարչապետը և նշել, որ գյուղատնտեսության ոլորտում մեր խնդիրներն այն ուղղություններում գոյություն ունեն, որտեղ դժվարություն ունենք տրանսֆորմացիան ապահովելու, իսկ այն տեղերում, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, այդ որոշումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ արդարացված են: Բուսաբուծության ոլորտի հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապահովագրական գործիքների հիմնավոր և երկարաժամկետ ներդրումն է, և այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանք տարվի:
Այգեգործության ոլորտի հետ կապված վարչապետն անդրադարձել է Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում մեկնարկած ծրագրին, որով տնամերձ նախկին անարդյունավետ այգիների փոխարեն պետության աջակցությամբ հիմնվում են ինտենսիվ նոր այգիներ: «Այս ծրագիրը համայնքների և երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև երբ հողային հաշվեկշիռը հաշվարկում ենք, մենք հաշվում ենք գյուղատնտեսական նշանակության հողերը և առնվազն՝ մշակվող և չմշակվող հողերի մասին խոսելիս մենք հաշվի չենք առնում, որ հազարավոր հեկտարներով հողեր տնամերձ այգիների տրամաբանության տակ ուղղակի արդյունք չեն բերում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա շատ կարևոր ծրագիր է, և կարևոր է, որ այն շարունակվի զսպանակաձև, դառնա կլաստեր, և հիմնված այգին ավելի ընդլայնվի հենց նույն տեղում:
Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման կարևորությունը, ինչպես նաև հավելել, որ անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը, որը միտված կլինի ինտենսիվ գյուղատնտեսության և տոհմային անասնաբուծության խթանմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/14/2025 08:10 Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ»
- 01/14/2025 08:06 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»
- 01/14/2025 08:03 Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ»
- 01/14/2025 07:55 Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
- 01/14/2025 07:51 Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեկիկ-մեկիկ մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»
- 01/14/2025 07:45 Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»
- 01/14/2025 07:42 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/14/2025 17:28 Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ. Զաքարյան
- 01/14/2025 16:17 Քանի որ խաղաղության օրակարգի թուղթը դեռևս չստացվեց, ապա պետք է այն լրացնել որևէ այլ թղթով, որը հնարավոր կլինի ծախել հասարակության վրա՝ դա փաթեթավորել լավ ապրելու սուտ խոստումներով. քաղաքագետ
- 01/14/2025 15:28 Լավ, ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագած լեռան գագաթին. Սուրենյան
- 01/14/2025 14:46 Սրտի խնդիրներ ունեցող ազգականս ոտքով է տուն գնացել. փողը գցել է Թելսել ապարատի մեջ, կուլ է տվել , տոմս չի տվել. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/14/2025 21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
- 01/14/2025 21:21 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
- 01/14/2025 20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ
- 01/14/2025 19:53 Հրդեհ՝ Երևանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը