Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 15 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/14/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/14/2025   23:47 Հայաստանն ԱՄՆ-ի հետ սկում է բանակցությունները միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր». Միրզոյան 01/14/2025   23:29 Հայաստանը կմիանա ԻԳԻԼ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային 01/14/2025   23:23 ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահը լքել է պաշտոնը 01/14/2025   23:04 Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրվեց 01/14/2025   22:46 Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության հերթական նիստը 01/14/2025   22:34 Բժիշկը նշել է թոքաբորբ հրահրող հայտնի դեղամիջոցները 01/14/2025   22:22 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել 01/14/2025   22:07 Վաշինգտոնում ստորագրվում է ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. ուղիղ միացում 01/14/2025   22:02 Որքան շատ է Փաշինյանը խոսում ինքնիշխանությունից, այնքան նահանջում է ՀՀ ինքնիշխանությունը 01/14/2025   21:55 Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան 01/14/2025   21:52 ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին 01/14/2025   21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ 01/14/2025   21:36 Ստամբուլում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով 11 հոգի մահացել է 01/14/2025   21:29 Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/14/2025   21:21 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր 01/14/2025   21:08 Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը 01/14/2025   20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը 01/14/2025   20:39 Ավագանու արտահերթ նիստը չի կայանալու. Շոու են ուզում սարքել. տրանսպորտի ուղեվարձի և «Կարմիր գծերի» թանկացման ՔՊ-ի նախագծերին աջակցած «Հանրային ձայնը» կմասնակցի նիստին 01/14/2025   20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ 01/14/2025   20:20 ՀՀ-ն ոչ թե փորձեր է կատարում ԵՄ-ին միանալու համար, այլ ԵՄ-ին անդամագրման իմիտացիա է ստեղծում ․ Սարգսյան (Տեսանյութ) 01/14/2025   20:15 Որն է եղել պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 01/14/2025   20:10 Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 01/14/2025   20:04 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում մառախուղ է 01/14/2025   19:53 Հրդեհ՝ Երևանում 01/14/2025   19:43 Պաշտոնական Երեւանը հաստատում է. Միրզոյանի այցը Մոսկվա կկայանա 01/14/2025   19:40 Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ 01/14/2025   19:30 Ավտովթար՝ Արարատի մարզում․ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր 01/14/2025   19:19 Մերձմոսկովյան բնակարանում տղամարդը հաշվեհարդար է տեսել քրոջ հետ 01/14/2025   19:06 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը 01/14/2025   19:03 Փաշինյանը որոշել է գեներալ Ցականյանին ընդգրկել սահմանազատման հանձնաժողովի կազմում 01/14/2025   18:51 ՀԱՊԿ-ում ևս կարծում են, որ ԱՄՆ-ի հետ գործընկերության հաստատումը Հայաստանի սուվերեն իրավունքն է 01/14/2025   18:32 Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է 01/14/2025   18:19 Չինաստանը մտադիր չէ TikTok-ի ամերիկյան ակտիվները վաճառել Մասկին 01/14/2025   18:17 Խոսքը 20,000 դրամանոց խաղալիքի, ոչ թե՝ ԱԹՍ-ի մասին է․ «Հյուսիսային տերևաթափի» գործով պաշտպանները միջնորդություններ ներկայացրին 01/14/2025   18:10 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/14/2025   17:59 Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև 01/14/2025   17:52 Իրանի Մեջլիսի պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 01/14/2025   17:28 Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ. Զաքարյան 01/14/2025   17:20 Տարադրամի փոխարժեքները հունվարի 14 -ին 01/14/2025   17:07 Օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 01/14/2025   16:46 Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային 01/14/2025   16:42 Դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 01/14/2025   16:30 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը 01/14/2025   16:27 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը 01/14/2025   16:20 Իրանի նախագահը 3-4 օրից կմեկնի ՌԴ՝ նախագահ Պուտինի կստորագրի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը 01/14/2025   16:17 Քանի որ խաղաղության օրակարգի թուղթը դեռևս չստացվեց, ապա պետք է այն լրացնել որևէ այլ թղթով, որը հնարավոր կլինի ծախել հասարակության վրա՝ դա փաթեթավորել լավ ապրելու սուտ խոստումներով. քաղաքագետ 01/14/2025   16:11 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ 01/14/2025   16:03 Հայտնի են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը 01/14/2025   15:58 Լավրովն հիշեցրել է Ուկրաինայի օրինակը. ՀՀ կառավարության պատասխանատվությունն է ԵՄ անդամակցության հետևանքների հաշվարկումը (տեսանյութ)
01/14/2025   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 01/13/2025   18:14 Ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը 01/14/2025   20:15 Որն է եղել պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 01/13/2025   20:39 Տաթևիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանի հետ առանձին էր բնակվում՝ սկեսուրի հետ խնդիրների պատճառով․ փաստաբանը պնդում է՝ ամուսինը տուն էր կառուցում, որ շարունակեն միասին բնակվել 01/13/2025   18:24 ՆԳՆ-ն հաստատեց՝ նախնական տեղեկություններով վթարի հետևանքով մահացել է Մհեր Սահակյանը 01/13/2025   22:06 Տղամարդը սպանդ է կազմակերպել ռուսական օդանավակայանում 01/13/2025   21:27 Կառավարության շենքում Աննա Հակոբյանի լուսանկարահանումն իրականացվել է անձամբ Փաշինյանի թույլտվությամբ 01/14/2025   07:42 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. «Ժողովուրդ» 01/14/2025   15:07 Մերձմոսկվայում բերման են ենթարկել «թիվ 1 օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի եղբորորդուն 01/14/2025   17:20 Տարադրամի փոխարժեքները հունվարի 14 -ին 01/14/2025   07:55 Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» 01/14/2025   22:34 Բժիշկը նշել է թոքաբորբ հրահրող հայտնի դեղամիջոցները 01/14/2025   08:10 Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» 01/14/2025   13:40 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը փուչիկ է. Թրամփը, բացի պետական շահերից, Թուրքիայում և Ադրբեջանում նաեւ անձնական ու բիզնես շահեր ունի. միջազգայնագետ 01/14/2025   08:06 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» 01/13/2025   15:49 «Գազպրոմը» զանգվածային կրճատումներ է նախապատրաստում 01/14/2025   19:03 Փաշինյանը որոշել է գեներալ Ցականյանին ընդգրկել սահմանազատման հանձնաժողովի կազմում 01/14/2025   20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ 01/13/2025   15:59 Ադրբեջանի պահանջով Երասխից տեղափոխված գործարանն Արարատում կանցնի զանգվածային արտադրության 01/14/2025   07:33 Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»

Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից 01/14/2025   13:12  |  ԼՐԱՀՈՍ

Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարվելու մասին  մտադրությունը որակելով խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։

«2025թ. հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նման առաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պնդում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնելու մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը։ Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով։ 

Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։

Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների կատարման։

Սույնով պնդում ենք, որ՝

● Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված  հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։
● ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա  Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։
● Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի  ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։
● Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց։

ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴում վերաբերում են հարյուր հազարավոր անձանց մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։

Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  և այլ հիմնարար իրավունքների խախտումների։

ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։ ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է  «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Արդբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։

Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու  որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականության արտացոլումն է հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։ Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի  դեմ։ 

Հայաստանի իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի  միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։

Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝
- ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի  ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։
- ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․
● ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,
● շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ,
● հրաժարվել  ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից»,-ասված է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են.

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Փոփոխություն» ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Փինք իրավապաշտպան ՀԿ
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն
Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն (Արցախ միություն) ՀԿ
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ
«Արբանե» հիմնադրամ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:03 14/01/2025  |  ՄամուլՓաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ»
16:46 13/01/2025  |  ՄեկնաբանությունՓաշինյանը մանիպուլացնում է, իր կառավարությունը հրապարակային չէ, այլ թալանն ու պաշտոնական հանցանքները թաքցնում է պետական գաղտնիքի տակ
16:07 13/01/2025  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ
20:08 12/01/2025  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտել են հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից կատարված գողությունը. կասկածյալը ձերբակալվել է
17:41 12/01/2025  |  ԼՐԱՀՈՍԿիրակնօրյա զբոսանք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
16:01 12/01/2025  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ ես, թե բլոգեր․ կպի գործորիդ․ Քաղաքացին կոչ է արել վարչապետին վերադառնալ իր անմիջական պարտականություններին․ Փաշինյանն արձագանքել է
13:46 12/01/2025  |  ՄեկնաբանությունАрмяне всего мира, гуляют так красиво...Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Փաշինյան
08:56 11/01/2025  |  ՄամուլԱյս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա. «Ժողովուրդ»
08:54 11/01/2025  |  ՄամուլԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
17:54 10/01/2025  |  ԼՐԱՀՈՍԵս բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության

Տեսանյութեր

01/14/2025   18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետ

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]