ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նուբարաշեն» ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. ՄԻՊ-ը հայտնաբերել է խախտումներ 01/14/2025 11:12 | Քաղաքական
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են՝ նշում են ՄԻՊ գրասենյակից։
Այսպես.
• քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չի եղել ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ,
• արձանագրվել են պահման անբավարար պայմաններ, որոշ խցեր կահավորած չեն եղել օրենսդրությամբ նախատեսված և անձի պատշաճ, արժանապատիվ կենցաղավարումը կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, օրինակ՝ նստարաններով և սեղաններով,
• մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,
• որոշ խցերում դատապարտյալները և կալանավորված անձինք պահվել են միասին, չի պահպանվել դատապարտյալներին և կալանավորված անձանց անջատ պահելու օրենսդրական պահանջը,
• ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին կամ անջատ պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ (ընդհուպ մի քանի տարի) պահվել են մեկուսի,
• արձանագրվել են շտապ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրներ. քրեակատարողական հիմնարկում կանչ գրանցելու դեպքում շտապ բժշկական օգնության ծառայությունը բնակելի գոտի մուտք չի գործում, ինչի արդյունքում ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում այլ անձինք (ընդհուպ գիշերային քնի հաշվին), առանց բավարար բժշկական գիտելիքների և պատրաստվածության, պատգարակի միջոցով վերջինիս իջեցնում են հաշվառման բաժանմունքում առանձնացված սենյակ,
• արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է քրեակատարողական հաշվառման կետի «բոքսերում», որը բժշկական զննության համար նախատեսված, բավարար կահավորված չէ: Ավելին, նշված խցում եղել է միայն պատին ամրացված նեղ, երկար, երկաթե նստարան, որը չի կարող ծառայել որպես բժշկական թախտ,
• քրեակատարողական հիմնարկ միաժամանակ ընդունվող մեկից ավելի ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունն իրականացվել է միաժամանակ,
• նախնական բժշկական զննություն իրականացվել է միայն, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,
• նախնական բժշկական զննության մատյանը լրացվել է ջնջումներով, ուղղումներով ու բացթողումներով,
• արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ,
• քրեակատարողական հիմնարկի ոչ բժշկական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բուժման կազմակերպման ընթացքին՝ հասանելիություն ունենալով անձանց բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններին,
• արձանագրվել են ազատությունից զրկված անձանց աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս աշխատանքային պայմանագրերը չեն ներառել հաստիքները և աշխատանքային պարտականությունների շրջանակը, ինչը կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց միջև աշխատանքի անհավասար բաշխման և տարբերակված վերաբերմունքի,
• որոշ դեպքերում աշխատանքային ծանաբեռնվածությամբ պայմանավորված՝ ազատությունից զրկված անձինք, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խախտմամբ, կատարել են արտաժամյա աշխատանքներ,
• ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայողները որոշ դեպքերում աջակցում են հիմնարկի ներսում կատարված իրավախախտումների, այդ թվում՝ հանցագործությունների դեպքերը թաքցնելուն, մասնավորապես, հորդորում և համոզում են ազատությունից զրկված անձանց չբարձրաձայնել ներհիմնարկային հարաբերություններին առնչվող դեպքերի վերաբերյալ, իսկ որոշ դեպքերում՝ ազատությունից զրկված անձանց՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները պարզապես չեն հասցեագրվում իրավասու մարմիններին,
• ստացված տեղեկությունների համաձայն` ազատությունից զրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումներ դրսևորելու դեպքերում կիրառվում է օրենքով չնախատեսված տույժի միջոց, մասնավորապես, վերջիններս որպես պատիժ գիշերային ժամերին տեղափոխվում են հաշվառման բաժանմունքում առանձնացված խցեր (бокс), որոնք առհասարակ կահավորված չեն եղել գույքով, ինչի պարագայում անձինք քնել են բետոնե հատակին,
• տույժի միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները չեն եղել պատշաճ պատճառաբանված, բացակայել են նշանակվող տույժի ժամանակահատվածի վերաբերյալ հիմնավորումները, ինչը կարող է հանգեցնել համանման արարքների նկատմամբ տարբերակված մոտեցման,
• ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց ընդհանուր քանակակազմից առանձնացվել են որոշակի կատեգորիայի անձինք, որոնց նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում ինչպես վերաբերմունքի, այնպես էլ իրավունքների իրացման ապահովման տեսանկյունից, այդ թվում՝ արգելված է եղել օգտվել ընդհանուր խմբաքանակի օգտագործման համար նախատեսված գույքից, մարզասրահից, դասասենյակներից, տեսակցության սենյակներից,
• արձանագրվել են խնդիրներ նաև զբոսանքի ապահովման հետ կապված. մասնավորապես, զբոսախցերը տեղակայված են եղել հիմնարկի տանիքում և երկրորդ հարկում, ինչը դրանց հասանելիության հետ կապված անհաղթահարելի դժվարություններ է առաջացրել տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար,
• բացակայել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները,
• արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճ նախատեսված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են եղել դրանից օգտվելու հնարավորությունից,
• արձանագրվել են բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների աշխատանքային հարաբերությունների և պայմանների հետ կապված խնդիրներ:
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/14/2025 08:10 Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ»
- 01/14/2025 08:06 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»
- 01/14/2025 08:03 Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ»
- 01/14/2025 07:55 Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
- 01/14/2025 07:51 Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեկիկ-մեկիկ մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»
- 01/14/2025 07:45 Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»
- 01/14/2025 07:42 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/14/2025 17:28 Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ. Զաքարյան
- 01/14/2025 16:17 Քանի որ խաղաղության օրակարգի թուղթը դեռևս չստացվեց, ապա պետք է այն լրացնել որևէ այլ թղթով, որը հնարավոր կլինի ծախել հասարակության վրա՝ դա փաթեթավորել լավ ապրելու սուտ խոստումներով. քաղաքագետ
- 01/14/2025 15:28 Լավ, ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագած լեռան գագաթին. Սուրենյան
- 01/14/2025 14:46 Սրտի խնդիրներ ունեցող ազգականս ոտքով է տուն գնացել. փողը գցել է Թելսել ապարատի մեջ, կուլ է տվել , տոմս չի տվել. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/14/2025 21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
- 01/14/2025 21:21 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
- 01/14/2025 20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ
- 01/14/2025 19:53 Հրդեհ՝ Երևանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը