ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոսքը 20,000 դրամանոց խաղալիքի, ոչ թե՝ ԱԹՍ-ի մասին է․ «Հյուսիսային տերևաթափի» գործով պաշտպանները միջնորդություններ ներկայացրին 01/14/2025 18:17 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, կայացել է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով մեղադրյալի կարգավիճակում են 5 քաղաքացի՝ Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Էդգար Ծատինյանը, Կարեն Սիմոնյանը։ Նրանք, ըստ մեղադրանքի, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, 2023 թվականին նախնական համաձայնությամբ, կատարել են ահաբեկչության, ինչպես նաև՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և կրելու նախապատրաստություն, իսկ այդ ահաբեկչական գործողությունն անվանել են «Հյուսիսային տերևաթափ»։
Այսօրվա նիստին պաշտպանության կողմը նշեց, որ ցանկանում են ցուցմունք տալ, բայց՝ ոչ այս փուլում, նրանք կհարցաքննվեն միջնորդությունների քննարկումից և լրացուցիչ վկաների հարցաքննությունից հետո։
Վազգեն Ոսկանյանի զինվորական գրքույկի և «Որսորդների միության» անդամ լինելու մասին փաստաղթղթեր ևս կներկայացվեն։ Պաշտպան Զորայր Հարությունյանը նաև միջնորդեց՝ նախաքննական մարմնից պահանջել և գործին կցել ՕՀՄ բոլոր տվյալները՝ վարույթին վերաբերելի, քանի որ դատարան ներկայացված՝ ՕՀՄ-ների տվյալներն ամբողջական չեն, դատարան են ներկայացվել այն տվյալները, որոնք կարող են ենթադրաբար մեղադրանք հաստատել։ Պաշտպան Զորայր Հարությունյանը նաև նկատեց՝ պետք է պահանջել նաև նախորդող շրջանում իրականացված ՕՀՆ-ները, քանի որ պետք է նաև պարզել՝ արդյոք տվյալները ձեռք են բերվել օրինական ճանապարհով։ Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել։ Զորայր Հարությունյանը հաջորդիվ միջնորդեց՝Ոստիկանության Մալաթիայի բաժնից պահանջել և ստանալ առգրևավված թռչող սարքը, հետազոտել այս գործով, պարզել՝ արդյոք այն կարող է ճանաչվել իրեղեն ապացույց, թե ոչ, քանի որ շատ է խոսվում, որ խաղալիքի՝ թռչող սարքերի մասին։ Հանրային մեղադրողն էլ նշեց՝ պաշտպանության կողմը ևս ընդունում է, որ դա թռչող սարք է, հիմա պետք է հետազոտե՞լ, ասե՞լ՝ թռչող սարք են, թե՝ ոչ։ Հարությունյանն արձագանքեց՝ իմաստն այն է, որ դատարանը չի տեսել այդ սարքը և դատարանի համար պետք է հասկանալ, որ խոսքը 20,000 դրամանոց խաղալիքի մասին է, ոչ թե՝ ԱԹՍ-ի։ Դատարանը պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա նաև որոշեց դատակոչել վկաների։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Զորայր Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ մեղադրյալներն արդարացվելու են, քանի որ ոչ միայն արդեն մեղադրական բնույթի ապացույցների հետազոտումից չի հիմնավորվել մեղադրանքը, այլև՝ հերքվել է առնչությունը, պաշտպանության կողմի վկայակոչած փաստական տվյալներով, իրեղեն ապացույցներով, վկաների հարցաքննության արդյունքում ավելի է ամրապնդվելու իրավիճակը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/14/2025 08:10 Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ»
- 01/14/2025 08:06 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»
- 01/14/2025 08:03 Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ»
- 01/14/2025 07:55 Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
- 01/14/2025 07:51 Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեկիկ-մեկիկ մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»
- 01/14/2025 07:45 Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»
- 01/14/2025 07:42 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/14/2025 17:28 Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ. Զաքարյան
- 01/14/2025 16:17 Քանի որ խաղաղության օրակարգի թուղթը դեռևս չստացվեց, ապա պետք է այն լրացնել որևէ այլ թղթով, որը հնարավոր կլինի ծախել հասարակության վրա՝ դա փաթեթավորել լավ ապրելու սուտ խոստումներով. քաղաքագետ
- 01/14/2025 15:28 Լավ, ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագած լեռան գագաթին. Սուրենյան
- 01/14/2025 14:46 Սրտի խնդիրներ ունեցող ազգականս ոտքով է տուն գնացել. փողը գցել է Թելսել ապարատի մեջ, կուլ է տվել , տոմս չի տվել. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/14/2025 21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
- 01/14/2025 21:21 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
- 01/14/2025 20:30 Երևանի քրեական վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանություն են տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է զենք և թմրամիջոցներ
- 01/14/2025 19:53 Հրդեհ՝ Երևանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը