ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Փաշինյանի գրառումները գնալով վերածվում են զառանցանքի. Զուրաբյան 01/13/2025 10:37 | Քաղաքական
Փաշինյանի գրառումները FB-ում գնալով վերածվում են բառիս բուն իմաստով զառանցանքի՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Սա արդեն «գիտակցության հոսք» էլ չես անվանի, ավելի շուտ՝ «գիտակցության լուծ»։ Որպեսզի համոզվեք, որ խոսքս մերկապարանոց չէ, ուղղակի ամբողջությամբ մեջբերեմ իր վերջին ստատուսներից մեկը.
«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
է) Армяне всего мира, гуляют так красиво...»
Մինչ այս գլուխգործոցը գրելը վերջին օրերին Փաշինյանը փորձում էր փայլատակել աֆորիզմներ հորինելու ասպարեզում, որոնք, լինելով տարբեր հասկացությունները մեկ նախադասության մեջ կապելու դիլետանտի ճգնանք, եթե մի բանով աչքի են ընկնում, ապա անսահման տափակությամբ եւ իմաստի կատարյալ բացակայությամբ։ Ինչպես կասեր իմ ընկեր Արման Գրիգորյանը, մեջբերելով հռչակավոր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիին, նրա ասածներն «այնքան անհեթեթ են, որ անգամ սխալ էլ չեն»։ Ֆերմին նկատի ուներ, որ որեւէ ասած բան, թեկուզեւ սխալ որակվելու համար, սկզբից պետք է միտք դառնա։ Փիլիսոփայական գանձի հավակնություն ունեցող Փաշինյանի այս վերջին բառակույտերը միտք դառնալու քննությունն անգամ չեն անցնում։
Այս ամենը սակայն այսքան ողբերգալի չէր լինի, եթե մեր ամբողջ ազգին չահազանգեր այն մասին, որ երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում։ Հիմա արդեն հասկանալի է, որ այսպիսի խառնաշփոթ ունենալով ուղեղում, Փաշինյանն ուղղակի ադեկվատ չի ընկալում աշխարհը եւ, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մեր երկրի գլխին կուտակված ճակատագրական մարտահրավերները։ Ինչն էլ հենց դարձել է մեզ բաժին հասած բոլոր աղետների պատճառը եւ դեռ նորանոր աղետներ բերելու վտանգ ունի։
Նիկոլ Փաշինյանն ինքը, իր փոդքաստի գործընկերուհին եւ ամբողջ իշխանական պրոպագանդան այսօր փորձում են մեզ համոզել, որ Հայաստանը ոչնչացնելու եւ Սյունիքը ուժով գրավելու Ալիեւի աներկբա սպառնալիքները ընդամենը իրողությունները ոչ ադեկվատ ըմբռնող մարդու բարբաջանքներ են, մինչդեռ մեր պանծալի իշխանությունը, որն ավելի իրատես է, շարունակում է վստահորեն կառուցել խաղաղություն եւ հաշտություն Ադրբեջանի հետ։ Չգիտես ինչու, սակայն՝ ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի ու ավելի շատ կորուստներ ենք ունենում եւ այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիեւը։
Ես մեր հանրությանը առաջարկում են համեմատել 2018 թվականից ի վեր Փաշինյանի եւ Ալիեւի ասածները եւ իրողությունների գնահատականները եւ որոշել թե էդ երկուսից ո՝վ է ավելի ոչ ադեկվատ։ Եթե այնուամենայնիվ դա Նիկոլն է, ապա ո՞րն են մեր պետության մեջ գործող իրավական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս կառավարման համար անհրաժեշտ ընկալունակություն չունեցող ղեկավարին ազատել պարտականությունների կատարումից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/11/2025 08:56 Այս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:54 Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:51 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/13/2025 11:40 Մեր կարեկցանքն ու ցավակվություններն ենք հայտնում ԱՄՆ Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին. Թաթոյան
- 01/13/2025 11:13 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. Կոստանյան
- 01/12/2025 21:32 Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
- 01/12/2025 21:17 Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք, բայց ինչի՞ համար եք էլ գործի գնում, երբ ստացածը պետք է տաք ավտոբուսին ու էդ գումարով մարդիկ մի օրում թռնեն ԱՄՆ ու հետ գան . Հովսեփյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/13/2025 10:16 Hyundai-ն բախվել է էլեկտրական սյանը. 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
- 01/12/2025 20:16 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
- 01/12/2025 17:00 Վանաձորում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. «Գազել»-ը հայտնվել է «Վանա» ալյուրի խանութում, կա 12 վիրավոր
- 01/12/2025 13:15 Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը