ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տաթևիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանի հետ առանձին էր բնակվում՝ սկեսուրի հետ խնդիրների պատճառով․ փաստաբանը պնդում է՝ ամուսինը տուն էր կառուցում, որ շարունակեն միասին բնակվել 01/13/2025 20:39 | Քրեական խրոնիկոն
35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի սպանության գործով շարժառիթ չկա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդում է Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։
Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է, գտնվում է լրացուցիչ ապացույցների ձեռքբերման միջնորդությունների փուլում, առաջիկայում՝ կողմերը հանդես կգան ճառով։ Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ որևէ առնչություն չունի, նշում են, որ դեպքի ժամանակ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, ավելին, պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի օրը բնակարան այլ տղամարդ է մուտք գործել։
Պաշտպանության կողմը նաև ահազանգել է, որ քննությունը միակողմանի է իրականացվել, ճնշումներ կան գործով, այդ թվում՝ տուժող կողմից։
Տուժող կողմի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանը, սակայն, նշել էր, որ Տաթևիկ Աբրահամյանը և Նարեկ Սարգսյանն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ փաստացի ամուսնալուծված են եղել, իսկ դեպքի օրը Տաթևը պետք է վերջնական դիրքորոշում հայտներ՝ ամուսնալուծության մասին, Տաթևը պատրաստվում էր այդ հարցով հայց ներկայացներ դատարան։ Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, որ Տաթևի նկատմամբ բռնության և սպառնալիքների դեպքեր նախկինում ևս եղել են, որոնց վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում դատարանում։
Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդեց, որ գործի նյութերում առկա են հարցումներ՝ Նարեկ Սարգսյանի գույքի վերաբերյալ, սակայն ամուսնալուծության պատրաստման, հայցադիմում ներկայացնելու որևէ տվյալ գոյություն չունի, ավելին, ներկայացված փաստաթղթերն էլ խնդրահարույց են, անթույլատրելի են և չեն վկայում այն մասին, որ տուժողը պետք է ամուսնալուծվեր։
«Պարբերաբար պնդում էին, որ ամուսնալուծված են, Նարեկ Սարգսյանից բացի՝ նրա մայրը, հայրը քրեական հետապնդումների են ենթարկվել՝ երեխային՝ խնամակալից անօրինական վերցնելու, խոչընդոտներ ստեղծելու հետ կապված, որով արդարացվել են։ Նույնիսկ այդ վարույթների ժամանակ, երբ չէինք հասկանում, թե առհասարակ ինչ կա գործով, իմ պաշտպանյալները պնդել են, որ Նարեկ Սարգսյանը տուն է սարքում, ծնողների հետ երկարատև խնդիրների արդյունքում ցանկացել է առանձին ապրել, բնակվել է Երևանում, Նարեկ Սարգսյանը մշտապես հանդիպումներ է ունեցել և երեխայի, և կնոջ հետ, այլև՝ կան տեսագրություններ, որտեղ ակնհայտ ընտանիքի դրսևորման մասին են, դրանք դատարանում են, շարժառիթ՝ որպես այդպիսին, որ իբրև ամուսնալուծության հարցն է՝ մեղադրական եզրակացության, հանրային հետապնդում հարուցելու որոշման մեջ առկա չէ, սպանության շարժառիթ առհասարակ առկա չէ, արհեստական փորձ են անում շարժառիթ ստեղծել։ Ամուսնալուծության փաստը նաև հերքվում է նրանով, որ Աբրահամյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է վաղաժամկետ հղիություն՝ 2-4 շաբաթական։ Նարեկ Սարգսյանն իր կնոջ բարոյականության մեջ որևէ կասկած չունի, առհասարակ քրեական վարույթի նյութի մեջ ընդհանրապես չկա բարոյական կերպարը կասկածի տակ դնելու հանգամանք, բայց որ ստանան արհեստական շարժառիթ՝ տուժող կողմը կրկին փորձ է անում այնպես անել, որ մեղադրանքի տեսանկյունից լինի իրենց նախկին փեսան»,- ասաց Աննա Ծառուկյանը՝ հավելելով, որ երեխան՝ իր պաշտպանյալի պնդմամբ՝ բացառապես իրենն է։
Աննա Ծառուկյանը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանն առանձին տուն էր կառուցում՝ Տաթևի հետ համատեղ ապրելու համար։ Ինչ վերաբերում է տուժող կողմի պնդումներին, որ երրորդ անձ մուտք չի գործել, Աննա Ծառուկյանը, մեջբերելով մեղադրանքի հիմքում առկա նյութերից, նշեց, որ տեսագրությունների զննությունից պարզ է դարձել, որ ժամը 01։ 02։50-ին երրորդ մասնաշենքի կողքի թունելից դուրս է եկել մի տղամարդ՝ կարճաթև սև շապիկով, կապույտ ջինսե տաբատով, մուգ կոշիկներով, որը շարժվում է նույն մուտքի ուղղությամբ և մտնում ներս, ինչպես են առաջին և երկրորդ, երրորդ հարկերի աստիճանահարթակներին տեղադրված լուսավորությունները վառվում, ավելի ուշ՝ ժամը 01։44։42-ին շքամուտքից դուրս է եկել նույն տղամարդը, իսկ թե ով է անձը՝ պարզված չէ։ Նույն ժամանակահատվածում, ըստ փաստաբանի, Նարեկ Սարգսյանի հեռախոսի ալեհավաքները եղել են Մրգավետում։ Բացի այդ, երրորդ անձը դուրս է եկել ժամը 01։24-ին, երբ Նարեկը 01։22-ին արդեն դրսում էր խոսում հեռախոսով, իսկ վկայի փոխանցմամբ՝ Նարեկը հեռախոսահամար է վերցրել՝ զանգելու համար, հետևաբար, ավելի վաղ է անցել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Նարեկ Սարգսյանը դեպքի օրը երեք անգամ է գնացել տուժողի տուն, ապա փաստաբանը նշեց, որ նրանք մշտապես կապի մեջ են եղել, այդ օրը աշխատանքից տուն Նարեկ Սարգսյանն է ուղեկցել՝ վարորդի հետ, ընդ որում, վարորդին հարցաքննելու միջնորդությունը դատարանը մերժել է, ավելին, բոլոր այն անձինք, որոնք կարող են վկայել, որ այս ընթացքում նրանք տեսանելի ամուսիններ են եղել, դատարանը մերժել է նրանց հարցաքննելու միջնորդությունները։ Անդրադառնալով բռնության դեպքերին, սպառնալիքներին, «սմս»-ներին, որոնցով առանձին գործ կա հարուցված՝ փաստաբանը նշեց, որ այս պահին գործ է քննվում՝ բացառապես «սմս»-ների հիման վրա, դեպքի հետ ընդհանրապես առնչություն չունեն, 2020թ․ գրագրություններ են, պարզ չէ՝ ովքեր են խոսում, հեռախոս, որը Տաթևի մոտ չի եղել, եղել է իրենց տանը, տիրապետել են և ընթացք չեն տվել՝ լինելով ոստիկան, նյութերով պարզվել է, որ այն ժամանակահատվածում, երբ Նարեկ Սարգսյանը ձերբակալված է եղել, Տաթևի հեռախոսի ալեհավաքները սպասարկել են այլ վայրերում։ Քրեական գործը, որն առանձին դրվագով քննվում է դատարանում, վերաբերում է խոշտանգմանը, հոգեկան և ֆիզիկական ցավ ստանալուն, սակայն առկա չէ փորձաքննության եզրակացություն, տուժողն էլ չկա, որ կարողանանք լսել։ Փաստաբանը նաև նշեց, որ Տաթևի և նրա ծնողների միջև լարված հարաբերություններ են եղել, նույնիսկ՝ երեխայի ծնունդի ընթացքում չեն այցելել, թշնամական հարաբերությունները նոր չեն։
Ինչ վերաբերում է երեխային, մասնավորապես, հոգեբանի եզրակացությանը, որ երեխայի աչքի առաջ է տեղի ունեցել սպանությունը, ապա փաստաբանը պնդեց՝ չկա նման բան, կա դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն, որ երեխան իր տարիքի համեմատ՝ չի կարողանում վերարտադրել, թերի զարգացվածության խնդիր կա։
«Այն կարծիքը, որի վրա հիմա հղում են տալիս, դա փչացնելու համար դիմել են, փորձագետի եզրակացություն ստացել, որը հարցաքննվել է և ասել, որ որևէ կերպ կասկածի տակ չի դնում փորձաքննությունը, նախկինում շեշտադրել է, որ առկա չէ գրականություն, քանի որ չեն նշել, ասաց, որ երեխան կարող է վերարտադրել այն․ ինչ տեսնում է։ Մինչև փորձագետի հարցաքննությունն իրենց կողմը դատարան սերիալ է ներկայացրել, որտեղ խեղդելու տեսարան կա, նշում են՝ երեխան, քանի անգամ դա տեսնում է, ձեռքը տանում է կոկորդին, մինչդեռ, գործի նյութերում նման բան առկա չէ։ Փորձագետին հարց եմ հղել, թե արդյոք սերիալ նայելու դեպքում՝ երեխան չի կարող վերարտադրել նույն գործողությունը, որովհետև մտավախություն կա, որ երեխային ինչ-որ բաներ ուղղորդում են։ Փորձագետը պատասխանեց, որ եթե երեխան պարբերաբար դա նայի, ապա միանշանակ կրկնելու է։ Արդյո՞ք ունենք վստահություն, որ երեխան դիտավորյալ չի նայում այդ սերիալը, չնայած, որ նման տեսագրություն չկա։ Բացի այդ, երեխան ձեռքը դեպի բերանն է տանում, ասում՝ բաժակ, իմ կողմից ուղիղ հարց է դրվել մանկապարտեզի տնօրինությանը՝ արդյոք երեխան ֆիզիոլոգիական ցանկությունները ժեստերով ցույց չի տվել, օրինակ, ձեռքը տանի բերանին և ասել՝ ծարավ է։ Ցանկացած ֆիզիոլոգիական ցանկություն ժեստերով է արտաբերել, միանշանակ է, որ ներկայացված կարճ տեսանյութերը ոչինչ չեն ապացուցում»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է տուժողի պնդումներին՝ չկա տրամաբանություն, որ ուղղորդված է քննությունը, փաստաբանը նշեց, որ Նարեկ Սարգսյանի ծնողները դիմել են նաև դեսպանատներին՝ արդարության հասնելու համար, իրենք ունեն տեղեկություններ, որոշակի խոսակցություններ՝ մեկը մյուսի միջոցով՝ ով որտեղ ինչ ծանոթ ունի, գումար տրվեց, թե ոչ, ով որտեղ ճնշեց, հաղորումներ են տրվել․ «Պնդումը, թե ցանկություն չկար ուղղորդելու, ինչ է՝ փեսան պետք է դատապարտվի, ապա,եթե ցանկանային արդարադատություն լիներ, կպատմեին, որ տանից 700,000 դրամ են գողացել»։
Ծառուկյանը նաև նշեց, որ դատավորի դեմ պատրաստվում է հաղորդում ներկայացնել՝ ԱՆ, որովհետև դատավորը խափանման միջոցի հարցի վերաբերյալ արձանագրել է, որ խոչընդոտման հավանականությունը նվազել է, բայց առկա է համարել փախուստի ռիսկը, որը ի սկզբանե չի եղել, իսկ Նարեկ Սարգսյանը, իմանալով, որ կալանավորվելու է, չորս ժամ դատարանում է մնացել, բացի այդ, դատական նիստերից մեկում ոչ հարիր վարքագիծ է դրսևորել, մասնավորապես, պաշտպանի խոսքի ընթացքում զրուցում էր քարտուղարի հետ, իսկ դատախազը՝ եղել է իր պրակտիկանտը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/14/2025 08:10 Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ»
- 01/14/2025 08:06 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»
- 01/14/2025 08:03 Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ»
- 01/14/2025 07:55 Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
- 01/14/2025 07:51 Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. Փաշինյանը մեկիկ-մեկիկ մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»
- 01/14/2025 07:45 Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»
- 01/14/2025 07:42 Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/14/2025 13:59 Ծնողները ավագ դպրոց կամ քոլեջ երեխային ուղարկելիս, տրանսպորտի գինը պետք է հաշվի առնեն.Պիպոյան
- 01/14/2025 12:43 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան
- 01/14/2025 12:01 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Չարչյան
- 01/14/2025 11:47 Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Զաքարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը