ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համոզված ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը պետք է ունենա առանցքային դերակատարություն. ՀՀ ԱԺ պատգամավոր 01/13/2025 15:31 | ԼՐԱՀՈՍ
Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները ժամանել են Հայաստան և հյուրընկալվել են երկրի խորհրդարանում։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը։
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը իրանցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարեւոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ:
Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել է երկկողմ տնտեսական համագործակցության եւ ոլորտային մի շարք ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում Նարեկ Բաբայանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության գործոնը եւ նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի մոտեցումն այս հարցում:
«Տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեր Կառավարության առաջնահերթություններից է: Այդ հարցում մեր պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որին Իրանը տվել է իր դրական եզրակացությունը եւ ողջունել է: Հավատացած ենք, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը»,- փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հարեւան երկրների հետ կապերի համատեքստում Նարեկ Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին՝ ընդգծելով. «Գիտակցելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն՝ Հայաստանն այդ գործընթացում ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը եւ ակնկալում է տարածաշրջանի մյուս դերակատարների մասնակցությունը»:
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը եւս կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցության խորացումը, փոխայցերի նշանակությունը երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:
«Հայաստանն իր ուրույն տեղն ու դիրքն ունի մեր արտաքին քաղաքականության մեջ: Հարեւան պետությունների հետ հարաբերություններում կարեւորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը: Մենք ունենք քաղաքակրթական հարուստ անցյալ, երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կան պատմամշակութային խոր կապեր»,- այս մասին նշել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի հայազգի ղեկավարը:
ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Նազարյանը, Դավիթ Դանիելյանը, Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գեղամ Մանուկյանը:
Կողմերն անդրադարձել են առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ մի շարք ոլորտներում կապերի խթանման, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության հեռանկարների շուրջ:
Հայ եւ իրանցի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ կշարունակեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/11/2025 08:56 Այս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:54 Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:51 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/13/2025 16:46 Փաշինյանը մանիպուլացնում է, իր կառավարությունը հրապարակային չէ, այլ թալանն ու պաշտոնական հանցանքները թաքցնում է պետական գաղտնիքի տակ
- 01/13/2025 15:35 Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է իրենց հողերի արևմտյան մասում
- 01/13/2025 15:17 Տրանսպորտի թանկացումը կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ ամեն բան է թանկանալու. Մարիամ Ստեփանյան
- 01/13/2025 14:52 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/13/2025 10:16 Hyundai-ն բախվել է էլեկտրական սյանը. 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
- 01/12/2025 20:16 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
- 01/12/2025 17:00 Վանաձորում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. «Գազել»-ը հայտնվել է «Վանա» ալյուրի խանութում, կա 12 վիրավոր
- 01/12/2025 13:15 Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը