Թեմաներ
Երկուշաբթի 01 / 13 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/13/2025   15:35 Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է իրենց հողերի արևմտյան մասում 01/13/2025   15:31 Համոզված ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը պետք է ունենա առանցքային դերակատարություն. ՀՀ ԱԺ պատգամավոր 01/13/2025   15:30 Բաքվում զանգվածաբար թռչուններ ու փոկեր են սատկում 01/13/2025   15:28 ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են համաժողով 01/13/2025   15:17 Տրանսպորտի թանկացումը կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ ամեն բան է թանկանալու. Մարիամ Ստեփանյան 01/13/2025   15:08 Տղամարդը ավտոտնակ է գողացել ու վաճառել 01/13/2025   14:52 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի 01/13/2025   14:48 Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային ․ Բաբայան 01/13/2025   14:41 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան 01/13/2025   14:37 ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան 01/13/2025   14:34 Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան 01/13/2025   14:31 ՀՀ-ն ԵՄ անդամ երբեք չի դառնա, եթե պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, ապա պարտավոր են ասել՝ ժողովո՛ւրդ ջան, ուրախ ենք, որ մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ չենք պսակվելու․ Աշոտյան 01/13/2025   14:26 ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար ռիսկային է․ կառավարության որոշումը այլ բանի մասին է. ֆիննախ 01/13/2025   14:24 Ամուլսարի շահագործումը ՀՀ տնտեսության համար կենսական է. Պապոյան 01/13/2025   14:22 Հակասություններ, քննիչի ուղղորդված հարցադրումներ․ ինչ պարզվեց Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին 01/13/2025   14:22 Ադրբեջանում օտարերկրացի է մահացել դժբախտ պատահարից 01/13/2025   14:15 Կարեն Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի երկարացման որոշման դեմ բողոքը մերժվել է 01/13/2025   14:06 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 01/13/2025   14:01 Կալիֆոռնիայի ավերիչ հրդեհը կարող էր առաջացած լինել հրավառությունից. WP 01/13/2025   13:39 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի 01/13/2025   13:35 Արժանապատվության ու ամոթի մեջ վերջնականապես կթաղվենք ամսի 17-ից, երբ Բաքվում կմեկնարկի դատավարությունը․ Շարմազանով 01/13/2025   13:18 Տպավորություն է՝ Նիկոլ Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների․ Զոհրաբյան 01/13/2025   13:15 Բարդացրել են կյանքը․ մարդը գալիս է, բերում է 10 գրամանոց շղթա, ուզում է փոխել 15 գրամանոցի, ո՞նց եմ դա փաստաթղթավորելու․ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան 01/13/2025   13:12 Ոսկու շուկայի աշխատակիցը բողոքեց՝ 2018-ին մասնակցել է հեղափոխությանը, իսկ վարչապետն իր անձնական նամակներին չի պատասխանում 01/13/2025   13:09 Ջոն Ինյարիտուն «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է համարում 01/13/2025   13:02 Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/13/2025   12:47 ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից 01/13/2025   12:38 Հարկերի բարձրացումն անարդար է. ոսկու շուկայի աշխատակիցները պահանջում են չեղարկել որոշումը .ուղիղ 01/13/2025   12:37 Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնային է յուրաքանչյուր քաղաքացու կողմից բարձրացված խնդրի ճիշտ հասցեավորումն ու լուծումը. շնորհակալական նամակներ 01/13/2025   12:31 Իրավիճակ և անելիք. ՀՀ նախկին արտգործնախարար 01/13/2025   12:24 Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի երեք դրվագ 01/13/2025   12:19 Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա, ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է․ Պապոյան 01/13/2025   11:54 Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյանը օրեր անց ցավակցել է Կալիֆոռնիայի բնակիչներին 01/13/2025   11:40 Մեր կարեկցանքն ու ցավակվություններն ենք հայտնում ԱՄՆ Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին. Թաթոյան 01/13/2025   11:28 Մարդիկ հունվարին ժամերով սպասել են նոր գծերի ավտոբուսներին, մի հատ էլ ասում ենք՝ անցեք միասնական տոմսային համակարգին, որ ավելի երկար սպասեք. Ավինյան 01/13/2025   11:20 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է 01/13/2025   11:17 Ինչ անել, եթե տրանսպորտային արտոնությունից օգտվելու համար բազայում տվյալները չկան 01/13/2025   11:13 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. Կոստանյան 01/13/2025   10:54 Վարորդ չկա. հունվարի 1-ից գիծ է դուրս եկել 4541-ի փոխարեն 3205 շարժակազմ. Կիրակոսյան 01/13/2025   10:50 Դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն 01/13/2025   10:40 Նարեկ Բադալյանի գործով ԲԴԽ որոշումը՝ ուղիղ 01/13/2025   10:37 Երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Փաշինյանի գրառումները գնալով վերածվում են զառանցանքի. Զուրաբյան 01/13/2025   10:29 Մի փուլում այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը. Աբրահամյան 01/13/2025   10:23 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գործակարգավարական խորհրդատվություն է. ուղիղ 01/13/2025   10:17 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 01/13/2025   10:16 Hyundai-ն բախվել է էլեկտրական սյանը. 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց 01/12/2025   21:58 Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ 01/12/2025   21:54 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/12/2025   21:48 Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը 01/12/2025   21:38 Լավրովը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
01/12/2025   21:48 Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը 01/12/2025   16:01 Վարչապետ ես, թե բլոգեր․ կպի գործորիդ․ Քաղաքացին կոչ է արել վարչապետին վերադառնալ իր անմիջական պարտականություններին․ Փաշինյանն արձագանքել է 01/11/2025   16:50 Մտնեն մեր տուն, ջարդեն փշրեն, աչքի դեմը բռնաբարեն կին , երեխա, քույր, նստենք հարցնենք, թե ինչի՞ բռնաբարեցին, կարո՞ղ է մեր քույրերը, մայրերը մեղավո՞ր էին. Կինոգործչի արձագանքը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/11/2025   16:25 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Բաբայան 01/12/2025   18:50 Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մախաչկալայում 01/11/2025   18:42 Թրամփը մտադիր է ևս մի քանի երկիր գնել, հայտարարել են ԱՄՆ-ում 01/12/2025   16:08 Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար 01/12/2025   17:05 Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը 01/12/2025   10:59 Սա հիշողության կորստի դեմ դեղահաբ է. Հարությունյան 01/12/2025   17:41 Կիրակնօրյա զբոսանք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/12/2025   16:44 Աղջկաս հետ լաց ենք լինում, ԼԱ․ լուսանկարներ՝ Լոս Անջելեսում մոլեգրող հրդեհներից 01/12/2025   13:07 15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 01/11/2025   21:40 Ռուսաստանը ռացիոնալ է գործել Ասադին տապալելու գործընթացում. Հաքան Ֆիդան 01/12/2025   21:32 Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան 01/11/2025   17:09 Դուք տարրական պատկերացում չունեք, թե ինչ է ԵՄ-ն ու եվրաինտեգրման պրոցեսը Արման Եղոյանը՝ Տիգրան Խզմալյանին 01/12/2025   21:17 Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք, բայց ինչի՞ համար եք էլ գործի գնում, երբ ստացածը պետք է տաք ավտոբուսին ու էդ գումարով մարդիկ մի օրում թռնեն ԱՄՆ ու հետ գան . Հովսեփյան 01/12/2025   19:52 Երկուշաբթի էլի քամիներ են սպասվում, ասել են պատրաստ լինենք հնարավոր տարհանման․ Կալիֆոռնիայում կրակը շարունակվում է տարածվել 01/12/2025   12:34 Լոս Անջելեսում նկատվել է հրե պտտահողմ․ զոհերի թիվը հասել է 16-ի 01/12/2025   14:56 Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/11/2025   21:53 Կրծքագեղձի քաղցկեղի մասին հայտնի առասպելը ցրվել է

Իրավիճակ և անելիք. ՀՀ նախկին արտգործնախարար 01/13/2025   12:31  |  Վերլուծություններ

ՀՀ նախկին արտգործնախարար,Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը գրել է.

«Տարեսկզբին Ալիևի  արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:

Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը հերթական հաստատումն էր այն բանի, որ արտաքին դերակատարներն ու գործոններն են ձևավորում մեր ներքին և արտաքին օրակարգը: Հետևաբար, ներկայիս պայմաններում որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականության հրատապ ձևավորումը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ու հասարակական դերակատարների առաջնային և գերկարևոր խնդիր: Պետք է արձանագրել մեկընդմիշտ, որ ստեղծված բարդագույն պայմաններում ոսկերչական ճգրտության դիվանագիտությունն է մեր   պետականության և նրա տարածքային ամբողջականության անձեռնմխելիության պաշտպանության հիմնական բնագիծն ու երաշխիքը:

Փոխարենը մենք ականատեսն ենք դառնում  վտանգավոր միտումների շարունակական կենսագործմանը: Մեկ կողմից, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության փաստացի տապալման արձանագրմանը անմիջապես հետևեց «լուսավոր ապագայի» մասին նոր նախաձեռնություն: ՀՀ կառավարությունն իր վերջին նիստին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում խաղաղության անհիմն օրակարգը, այնպես էլ այսօր ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը, իմ գնահատմամբ, շեղելու է մեր բնակչության ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցաբլիթերով բթացնելու է մեր զգոնությունը օրհասական վտանգներից և տապալումներից: Զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական մոտալուտ գործարքի լուրը՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ենթատեքտով: Փորձը ցույց է տվել, որ այս թեզերի հետ չհամաձայնվողները և այլ փաստարկներ ներկայացողները պիտակավորվելու են որպես «կայսրության» շահերի սպասարկողներ և «ծայրագավառի» քարոզողներ: Այս տեսակի փորձարկված «հաջողակ» քարոզչության իրական արդյունքը մեր հասարակության շարունակական պառակտումն ու մենակության, դատապարտվածության և անօգնականության զգացումի բյուրեղացման հետևանքով դիմադրողականության անխուսափելի նվազեցումն է: Զուգահեռաբար հարևան երկիրը օգտագործում է յուրաքանչյուր առիթ ներազդելու հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա, և Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, ինչն առավել կդյուրացնի իր հեռահար նպատակների իրագործումը;

Ընտրության տարբերակները քիչ են

Ժամանակը սպառվում է: Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել:  Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պատերազմներում հաճախ ռազմական առումով առավել հզոր հակառակորդի դեմ օգտագործված ասիմետրիկ ռազմավարությունը տվել է իր դրական արդյունքները: Իրոք, այսօր Հայաստանն  էլ չի կարող դիմակայել Ադրբեջանի և իր թիկունքում գործող ուժեղ հովանավորների ռազմական հզորությանը: Բայց Հայաստանը դեռևս կարող է ասիմետրիկ և ոչ կոնվենցիոնալ դիվանագիտության միջոցով կանխել հակառակորդի ռազմական նոր ագրեսիան և ապա զսպել նրա ռազմավարական ծրագրերիի կենսագործումը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտաքին քաղաքականությունը հաճախ ենթադրում է որոշում կայացնել  անկատար տարբերակների միջև: Մեր պարագայում հասարակությունը պետք է գիտակցի, որ ընտրության տարբերակները, լինելով խիստ սահմանափակ և դժվարագույն, կարող են դառնալ Հայաստանի թերևս միակ փրկուղին՝ ընթացող տարածաշրջանային վտանգավոր վերափոխումների պայմաններում:

Որևէ երկիրը չի կարող լուրջ արտաքին քաղաքականություն վարել, եթե նրա ներսում պառակտվածությունը հասել է այսպխի բևեռացման։ Երբ ներքին ընդդիմախոսների նկատմամբ հաղթանակը դառնում է արտաքին քաղաքականության առաջնային նպատակը, համախմբվածությունը ցնդում է: Առավել, քան երբևէ մեզ պետք է  ներքին կոնսենսուսի ձևավորում՝ արտաքին քաղաքականության բովանդակության և իրագործման վերաբերյալ: Հարցազրույցների, հոդվածների և հայտարարությունների ազդեցությունը որքան էլ առողջարար, բայց խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այլընտրանքային տեսական և վերլուծական քննարկումներին զուգահեռ անհապաղ ձևավորել քաղաքական և հասարակական կազմակերպությունների խորհրդատվությունների մեխանիզմ՝ ներքաղաքական կոնսենսունսի ձևավորման նպատակով:

Արտաքին մարտահրավերները հասցեագրելու միասնական հարթակը մեր ներքին համախմբան համար պահանջված քայլ կլինի, ինչպես նաև լուրջ ազդանշան՝ արտաքին դերակատարներին հատվածական և առանձին ուժերի միջոցով իրենց մարտավարական նպատակները կյանքի կոչելու անհեռատեսության և միասնական դիրքորոշման հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին: Դիվանագետների համահայկական խորհուրդը, լինելով մասնագիտական կազմակերպություն, ի թիվս այլ կայացած միավորների,  պատրաստ է իր նպաստը բերել այս առաքելության իրականացման համար: Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին և նոր սկիզբ դնելու՝  հանուն մեր ընդհանուր և արժանապատիվ ապագայի»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:40 11/12/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգ և խափանել կամ հետաձգել այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» կնքումը. Արա Այվազյան
18:12 29/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է
18:19 24/02/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկել ենք տակտիկական հարցեր. Արա Այվազյանը մանրամասներ է հայտնել Արցախի արտգործնախարարի հետ հանդիպումից
13:52 24/11/2022  |  ԼՐԱՀՈՍԼուսինե Ավանեսյանը մեկնաբանել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածության վերաբերյալ շրջանառվող լուրը
16:39 05/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկների երկու տարբերակներն էլ՝ Վաշինգտոնյան ու ռուսական, հայանպաստ լուծում չեն ենթադրում․ Արա Այվազյան
13:53 08/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի անկախության ճանաչման շանս կար, խաբեություն չի եղել, Ալիևն է դա խոստովանել․ Արա Այվազյան․ MediaHub.am
19:52 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍՇատերի համար գուցե ընդունելի չէին իր արտահայտությունները, բաց ինքը անկեղծ մարդ էր եւ այդպես անկեղծ գնաց. Այվազյան
00:11 20/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման նախնական փուլում մասնակցություն ունեցել եմ». ՀՀ Արտաքին գործոց նախկին նախարար (տեսանյութ)
23:56 19/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից». ՀՀ Արտաքին գործոց նախկին նախարար
23:08 19/04/2022ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո, հայտարարություններով հնարավոր չէ չեղարկել

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]