ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը, ճշմարտությունը և արդարադատությունը, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ. վարչապետ 01/12/2025 15:47 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետն արձանագրել է, որ մեր երկրում կան բազմաթիվ դիլեմաներ և հասկանալի է, որ այդ դիլեմաների մի որոշակի մասն առնչվում է դատաիրավական համակարգին և պետք է ավելի ինտենսիվ աշխատանք՝ այդ դիլեմաները, երկընտրանքները հասցեագրելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական և հանրային մակարդակում որոշակի բանաձևեր կան, որոնց պատասխանելու կարիք ունեն բոլորը: «Որովհետև մեր իրականության մեջ կարող են փաստացի գոյություն ունենալ այնպիսի հարցադրումներ, ինչպես, օրինակ՝ արդյոք օրինականությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունը ճշմարտությունն է, արդյոք ճշմարտությունն իրականությունն է: Սրանք հարցեր են, որոնք կարող են շատ տեսական և փիլիսոփայական թվալ, բայց իրականում այս հարցերն ունեն իրական ազդեցություն իրական մարդկանց իրական կյանքում, այդ թվում՝ գործադիր իշխանության ամենօրյա աշխատանքի համար»,- ասել է երկրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ գործընկերների հետ շփվելիս անընդհատ փորձում է ընկալում ձևավորել մի պրոբլեմի վերաբերյալ, որն իր մաշկի վրա զգում է ՀՀ Կառավարությունը: «Պիտի խոստովանեմ, որ ինքս էլ եմ զգում, որովհետև Հայաստանում որոշ առումով սուբյեկտիվ, ինչ-որ առումով նաև հասկանալի ընկալում կա, որ արդարության և արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը հիմնականում և մեծ մասամբ ուղղված են Կառավարությանը և մեծ մասամբ ուղղված են անձամբ վարչապետին: Ինչո՞ւ է այս մեկը կալանավորված, ինչո՞ւ այն մեկը կալանավորված չէ, ինչո՞ւ է այս մեկը դատապարտված, ինչո՞ւ այն մեկը դատապարտված չէ, ինչո՞ւ այս վճիռը կայացվեց և ինչո՞ւ այն վճիռը չկայացվեց:
Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, այդ հարցերը տալ և պատասխանները ստանալ: Բոլորն այդ հարցերի հետևից գալիս են Կառավարություն, քաղաքական իշխանությանն են դիմում, և սա ինչ-որ առումով կարող է ընկալվել որպես պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք: Բայց մյուս կողմից էլ այստեղ կա իրականություն և օբյեկտիվություն, որովհետև այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն է ընտրությունների ընթացքում ուղենշում այն խնդիրները, որոնք առաջիկա ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգը պետք է իրականացնի և իրագործի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօրվա մեր պետական կառավարման համակարգն ունի մի կարևոր առանձնահատկություն:
Վարչապետն ընդգծել է, որ որևէ այլ պետական մարմին ժամանակ առ ժամանակ չի գնում ժողովրդի մոտ և նրա առաջ պատասխանում հարցերին, մանավանդ այսօր, երբ համապետական ընտրությունները վերաբերում են միայն օրենսդիր և որպես արդյունք՝ գործադիր իշխանության ձևավորմանը: «Ես պիտի ուղիղ ասեմ ձեզ, հարգելի գործընկերներ և հարգելի դատավորներ, դա ուղիղ իրականություն է, բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են ձեզ, բոլոր այդ հարցերին պատասխանում եմ ես: Ես սա չեմ ասում որևէ հետևության համար, ես ասում եմ որպես իրողություն, որի վերաբերյալ նույնպես պետք է դիրքորոշում որդեգրենք, դա ճի՞շտ է, որ այդպես է, թե դա սխալ է, որ այդպես է: Եթե ճիշտ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պետք է օգնեք, որ ես այդ հարցերի պատասխանները տամ: Եթե սխալ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պիտի օգնեք, որ այդ հարցերը չհնչեն, ինձ այդ հարցերը չհասցեագրվեն»,- ասել է երկրի ղեկավարը:
Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ կան դասագրքային ճշմարտություններ, որոնք պետք է անընդհատ արձանագրել: Առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել պետության զարգացումը, առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել տնտեսության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեկ Հանրապետության նախագահի ներկայությամբ մի ամբողջ օր Կառավարության, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի տնտեսության և ընդհանրապես Հայաստանի զարգացման ռազմավարական հարցեր, որովհետև Կառավարության ընկալումը միանշանակ է՝ Հայաստանի զարգացում նշանակում է Հայաստանի տնտեսության զարգացում, ուրիշ մեկնաբանություն չկա:
«Եվ բոլոր ուղղություններով քննարկումները հանգեցնում էին այն մտքին, որ միևնույն է՝ Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ, եթե չկա դատական այնպիսի համակարգ, որը վստահություն է ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի, որ ինքը պոտենցիալ ռիսկերը կարող է կառավարել, որոնք կարող են ի հայտ գալ գործընկերության հարաբերությունների շրջանում, որովհետև մենք ներդրումների մասին ենք խոսում, մարդը ե՞րբ է ներդրում անում որևէ տեղ, երբ ինքը հաշվարկում է իր ռիսկերը և համարում է, որ այդ ռիսկերը կառավարելի են: Որոշակի հակասություններ և հակադրություններ, տարընթերցումներ և տարակածություններ ունենալը հնարավոր գործընկերների հետ այն ամենաանկախատեսելի և մեծ ռիսկերից է, որը կարող է գոյություն ունենալ տնտեսական գործունեության բնագավառում: Ո՞ր դեպքում մարդը կասի՝ ես վերցնում եմ այդ ռիսկը և այս ներդրումն անում եմ, այս գործը ձեռնարկում եմ, եթե նա համոզմունք ունենա, որ եթե խնդիրները ծագեն՝ կա տեղ, որ ինքը կգնա և այդ խնդիրը կլուծի, եթե ինքը գործել է կանոններով և եթե իր դեմ գործել են կանոններով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ եթե չկա այս համոզմունքը՝ ներդրումներ և տնտեսական զարգացում տեղի չի ունենա և հակառակը՝ Հայաստանից ռեսուրսները կհոսեն այլ տեղեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ չի ասում, որ սա Հայաստանի զարգացման միակ գործոնն է, բայց սա Հայաստանի զարգացման անկյունաքարային գործոններից մեկն է և այն ըմբռնումը, որ Հայաստանում զարգացման առանցքային նախապայմաններից մեկն անկախ դատական համակարգն է` Կառավարության շրջանում, ըստ էության, գենետիկ մակարդակի ճշմարտություն է, անառարկելի ճշմարտություն է:
Երկրի ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ պահից ծագում է նաև այս ըմբռնման մեկնաբանության հարցը, իսկ ումի՞ց է անկախ դատական համակարգը: «Սա էլ է շատ կարևոր`ումի՞ց է անկախ դատական համակարգը: Ես միշտ եղել եմ այն համոզմունքին, որ դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից այն առումով, որ ժողովուրդն է Հայաստանում որևէ իշխանության գեներացման աղբյուրը: Ժողովուրդն է օրենսդիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է գործադիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանության գեներացման աղբյուրը և ժողովուրդը պետք է լինի նաև դատական համակարգի գեներացման աղբյուրը: Ամեն տեղում իր մեխանիզմը կա: Բայց ես երբ մտածում եմ, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ այս խզումը, որը ընդ որում, ասում եմ` դա ուրիշ հարց է` ինչքանով օբյեկտիվ և սուբյեկտիվ: Նույնը վերաբերում է կոռուպցիային, որովհետև մենք նաև քաղաքական թիմում երբ քննարկում ենք, թե ինչն է պատճառը, որ այն սկզբնական շրջանի շատ մեծ ընկալումը հեղափոխությունից հետո, որ կոռուպցիան վերանում է, վերացել է Հայաստանից, ինչո՞ւ այդ ընկալումն այսօր չկա: Արդյո՞ք նրա համար, որ մենք դարձել ենք կոռումպացված: Բայց մենք հասկանում ենք, որ կոռուպցիայի ընկալումն ավելի կարևոր է, իհարկե, նաև օբյեկտիվորեն այդ ընկալումը ձևավորվում է որոշակի դեպքերից, այդ թվում` իրավապահ մարմինների գործունեությունից, որը նույնպես Կառավարության քաղաքական կամքի շրջանակում է գործում»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր, այդ թվում՝ գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում: Դա ըստ վարչապետի, նշանակում է` այնուամենայնիվ, այնպես չէ, որ այդ ընկալումն իրականությունից ընդհանրապես կտրված է: Հետևաբար, երկրի ղեկավարի խոսքով, հարց է ծագում` ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացումն առնվազն ոչ լիարժեք, որովհետև վարչապետի կարծիքով, նաև արդարության և արդարադատության օրգանական կապի խնդիր ունենք Հայաստանի ժողովրդի իշխանության միակ աղբյուրի հետ:
«Եվ այս քաղաքական խնդիրն, իմ կարծիքով, մենք դեռևս չենք կարողացել լուծել, և այդ խնդիրը կարծում եմ, որ սպասում է լուծման: Բայց սա այն դեպքն է, որ Կառավարությունը և օրենսդիր իշխանությունը միայնակ չեն կարող այդ խնդիրը լուծել: Մեր բոլորիս խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հավատա իր պետությանը, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր պետությանը կհավատա, եթե հավատա իր ինքնակառավարման մարմիններին, եթե հավատա իր օրենսդիր իշխանությանը, եթե հավատա իր գործադիր իշխանությանը, եթե հավատա իր դատական իշխանությանը: Սա է այն կետը, որտեղ ինչքան էլ իշխանության տարբեր թևերը լինեն անջատ, ունենան միասնական խնդիր: Այդ խնդիրն է՝ ունենալ օրգանական կապ ժողովրդի և նրա ձգտումների հետ, ընդ որում, ես չեմ ասում, որ իշխանությունները պետք է ժողովրդի ձգտումները, ընկալումները միանգամից այսպես իրականացնեն: Եթե այդպես մտածեինք` 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք ոչ թե կգնայինք ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով, ես շնորհակալ եմ, որ ցույց տրվեց, թե վերջին շրջանում ի՞նչ ներդրում է արել Կառավարությունը, այդ թվում` արդարադատության ոլորտում, այլ կգնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, որը կործանարար կլիներ մեր պետության համար: Այսինքն`դա կլիներ մի հարված, որից մեր պետությունը չէր կարող վերականգնվել»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենք գնացել են ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով, և այն ներդրումը, որ արվել է ինստիտուտների կայացման գործում, այդ ներդրումները պետք է վերադառնան ժողովրդին` սեփական պետության նկատմամբ ունեցած հավատի ձևով: Երկրի ղեկավարի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում այդ պրոբլեմը կա, հատկապես արդարադատության ոլորտում, երբ արդարադատությունը համարվում է ավելի հասանելի, այսպես կոչված էլիտաներին, քան շարքային մարդկանց: Սա, վարչապետի համոզմամբ, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որովհետև արդարադատությունը նշանակում է, կախված է նրանից, թե մարդն ինչքանով հնարավորություն ունի պրոֆեսիոնալ փաստաբանական ծառայություններից օգտվել, պաշտպանի ծառայություններից օգտվել:
«Եվ սա կա, սա իրողություն է, որը դժվար է հաղթահարել նույնիսկ ամենազարգացած երկրներում, բայց մեր առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք պետք է ամեն օր ավելի ամբողջական ընկալում ունենանք և ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի չստեղծվի տպավորություն, թե արդարությունը և արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին: Եվ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չունի հնարավորություն, տեսական կամ գործնական շանս` դրանից օգտվելու: Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել, և ես կուզենայի ձեզ հետ նույնպես կիսել այդ խնդիրը. մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ: Եվ այս հենքի վրա կառուցվի այն իրականությունը, որը պիտի խորացնի, ամրապնդի և մշտական դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատը սեփական հայրենիքի, սեփական պետության նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն դատավորներին, ովքեր այս տրամաբանությամբ են առաջնորդվում և ովքեր պատրաստակամ են ստանձնել այս առաքելությունը` արդարադատությունը հավասարեցնելու արդարությանը և ճշմարտությանը:
«Ես հավատում եմ, որ խոսում եմ հենց նման լսարանի հետ և ուզում եմ բոլորիդ և բոլորիս շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար, հաջողություն մաղթել այս գործում հաջողությունների հասնելու և մեր ժողովրդի հավատը սեփական պետության և ապագայի նկատմամբ շարունակաբար ամրապնդելու գործում»,- եզրափակել է երկրի ղեկավարը:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/11/2025 08:56 Այս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:54 Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:51 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/12/2025 13:46 Армяне всего мира, гуляют так красиво...Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Փաշինյան
- 01/12/2025 10:37 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/12/2025 17:00 Վանաձորում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. «Գազել»-ը հայտնվել է «Վանա» ալյուրի խանութում, կա 12 վիրավոր
- 01/12/2025 13:15 Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
- 01/12/2025 11:30 Հյուսիսային պողոտայում «Պարմա» սուպերմարկետի պահեստային հատվածում նկատվել է կրակ ու ծուխ
- 01/12/2025 10:20 2 լեռնագնաց Ծաղկաձորի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ և չեն կարողանում ինքնուրույն իջնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը