ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԱՏՄ-ի փոխարինումը աշխարհագրական այլ ուղղություններով կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի առանց այն էլ թույլ տնտեսական և խոցելի սոցիալական համակարգերի վրա․ Թադևոս Ավետիսյան 01/11/2025 12:21 | ԼՐԱՀՈՍ
Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի բավարարման առանցքային գործոն՝ ավելացնելով իր իրական ներուժը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը։
«Ընդ որում, նախորդ երեք տարիներին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը հիմնականում պայամանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, ըստ որի՝ Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գրանցեց աննախադեպ թռիչքաձև աճեր։ Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները իրականում դրսևորում են բացասական խորացող միտումներ։
2024 թվականի հունվար-նոյեմբերին․
ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3,12 միլիարդ դոլար՝ ընդհանուր արտահանման 25,4 տոկոսը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումը կազմել է շուրջ 9 միլիարդ դոլար՝ ընդհանուր ներմուծման 56,6 տոկոսը։
Այլ կերպ ասած՝ համախառն ներքին արդյունքի շուրջ 14 տոկոսը գոյացել է դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ ՀՀ արտահանումից։
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 4 տոկոսային կետով կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ անդամ երկրներինը՝ նվազելով շուրջ 2 անգամ կազմել է աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս։
ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրի բերված ցուցանիշներին ԵՄ անդամ երկրների ցուցանիշները զիջում են շուրջ 6 անգամ։
2024 թվականի առաջին ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը (Հայաստան եկածի և Հայաստանից դուրս եկածի տարբերությունը) նվազել է շուրջ 476 միլիոն դոլարով։ Ի հակառակ ընդհանուր բացասական այս միտումի՝ 52 միլիոն դոլարի չափով աճել է Ռուսաստանից օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը։
ՀՀ-ից արտագնա միգրանտների ավելի, քան 70 տոկոսն աշխատում են ՌԴ-ում։ Ի դեպ, միայն 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ փաստաթղթերով շուրջ 5000-ով ավել շատ քաղաքացիներ են մեկնել Հայաստանից, քան եկել են Հայաստան։
Ռուսական բնական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, որը շուրջ 6 տարի մնացել է կայուն և շուրջ 5-6 անգամ ցածր ներկայիս շուկայական գներից։
Ի դեպ, այս ժամանակահատվածում բնական գազի գինը միջազգային շուկայում գրանցել է թռիչքաձև աճեր՝ դառնալով մինչև 3000 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայումս նորից ձևավորվում են իրական նախադրյալներ բնական գազի գնի ապագա թռիչքաձև աճերի համար։
Էներգետիկ անվտանգության և էլէկտրաէներգիայի սակագնի կայունության տեսանկյունից առանցքային դերակատարում ունի նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը, որի հումքային ապահովումն արտոնյալ պայմաններով իրականացվում է ՌԴ-ից ուրանի ներմուծման հաշվին։ Ի դեպ, 2024 թվականին ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում արտադրվել է պլանավորվածից շուրջ 6 տոկոսով ավել էլեկտրաէներգիա՝ 2830 միլիոն կՎտ․ժ ընդհանուր չափով, որը կազմում է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության միջինը 1/5-րդ մասը։
ՀՀ պարենային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի Ռուսաստանից ցորենի ներմուծումը՝ հատկապես 44-օրյա պատերազմից և Արցախի հանձնումից հետո։ Արցախի Հանրապետությունից ներմուծված ցորենն ապահովում էր ՀՀ ներքին պահանջարկի շուրջ 5 տոկոսը։
Հիմա արդեն ՌԴ-ից ներմուծված ցորենն ապահովում է ՀՀ ցորենի ներքին սպառման շուրջ 90 տոկոսը, որը գործնականում չունի փոխարինման որևէ իրական այլընտրանք։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին շրջանում մեր երկրում նվազում են ցորենի ցանքատարածությունները, իսկ մյուս կողմից՝ սրվում են ցորենի միջազգային նվազագույն պահանջարկի բավարարման խնդիրները՝ հայտնի աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված։
Այսպիսով․ ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական ինտեգրումը բոլոր ուղղություններով մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար ունի երկարաժամկետ և կենսական նշանակություն»,- գրել է նա
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/11/2025 08:56 Այս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:54 Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:51 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/11/2025 12:28 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ
- 01/11/2025 11:15 Նոյեմբերյան քաղաքում այրվել են խանութ-տաղավարներ
- 01/11/2025 10:59 Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lexus»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել
- 01/11/2025 10:24 Ագարակավանի խաչմերուկում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը