Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   13:36 Թալանել են լրագրողի տունը՝ գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. ահազանգ 01/10/2025   13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ 01/10/2025   12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր 01/10/2025   12:39 Տարադրամի փոխարժեքները հունվարի 10 -ին 01/10/2025   12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան 01/10/2025   12:23 Պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեպքից ամիսներ անց դեռ չեն պարզվել 01/10/2025   12:19 Փաշինյանն իր ճաշակով որոշել է ու օրհներգի տողերի տեղը պիտի փոխվի, արդեն օրենք է խախտվել. Գեղամ Մանուկյան 01/10/2025   12:10 Մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ավանդների փոխհատուցում կտրամադրվի 01/10/2025   12:05 Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը 01/10/2025   11:58 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 01/10/2025   11:54 Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսն ԱԺ-ում են՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման 01/10/2025   11:44 ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/10/2025   11:26 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 01/10/2025   11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան 01/10/2025   11:15 ԱԺ-ն սկսում է աշխատանքները. պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը. ուղիղ 01/10/2025   10:52 ԵՄ-ից տվյալներով՝ 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 %-ով. Փաշինյան 01/10/2025   10:30 Մոսկվայից զգուշացրել են, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» Հայաստանի՝ եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա. Աբրահամյան 01/10/2025   10:21 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի 01/10/2025   10:06 Զգուշացում վարորդներին. Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Չարենցավան քաղաքում մառախուղ է 01/10/2025   10:04 Այրվել է ավտոմեքենա 01/10/2025   08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ» 01/10/2025   08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» 01/10/2025   08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ» 01/10/2025   08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» 01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի 01/09/2025   22:34 Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը Ռուսաստանը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ 01/09/2025   22:28 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ 01/09/2025   22:12 Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/09/2025   21:59 Բուլղարիայում հայտնել են Ադրբեջանից գազի մատակարարումների դադարեցման մասին 01/09/2025   21:43 Ալիեւն իր դերն է խաղում. փորձում է միաժամանակ ռազմական բախման մեջ ներքաշել թե Իրանին, թե Ռուսաստանին. Բալասանյան (տեսանյութ) 01/09/2025   21:33 Միգուցե հե՞շտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը. Արտակ Զաքարյան 01/09/2025   21:22 Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր 01/09/2025   21:17 Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում․ ՆԳՆ 01/09/2025   21:05 Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:21 Այդ զուգահեռ իրականությունը, որին իրենք անվանում են «իրական Հայաստան»՝ շատ ծանր է նստելու Փաշինյանի ու իր թիմի վրա պատմությունը շատ դաժան ուսուցիչ է. Հայկ Դեմոյան 01/09/2025   20:10 Բայդենը հանդես կգա ամերիկացիներին ուղղված ուղերձով 01/09/2025   19:55 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին 01/09/2025   19:47 Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» 01/10/2025   08:33  |  Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ ոչ միայն նախկին իշխանության ժամանակ պաշտոն զբաղեցնող անձինք են կոռուպցիոն ռիսկերի համար կասկածի տակ, այլ նաև կոռուպցիան մերժել խոստացած, բայց խոստումը չպահած այս իշխանությունը։ Պատմությունը ներկայացնենք հիմնավոր. ArmLur.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից։ Նրանք միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։ Բանն այն է, որ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանը, ով վերջերս մանդատ ստացավ և Ազգային ժողովում փոխարինում է Նարեկ Զեյնալյանին, նախկինում զբաղվելով ագրոքիմիական նյութերի վաճառքով և ներմուծմամբ՝ վարչապետի խորհրդական եղած ժամանակահատվածում միջամտել է թունաքիմիկատների գրանցման գործընթացին։

ArmLur.am-ի հետ զրույցում նրանք պնդում են, որ Ավետիսյանը, որպես ագրոքիմիական նյութերի ձեռնարկատիրական ոլորտին քաջածանոթ և որպես Վարչապետի խորհրդական, օգտվելով իր նկատմամբ առկա վստահությունից, օգտագործելով ի պաշտոնե իր ազդեցությունը, տարբեր պետական պաշտոնյաների համոզում է, որ հատկապես չինական և հնդկական արտադրության պարարտանյութերը և թունաքիմիկատները անորակ են և վնասակար, իսկ նույն երկրներում արտադրված թունաքիմիկատները նաև առաջացնում են օնկոլոգիական հիվանդություններ։

Արդյունքում՝ չինական և հնդկական ծագում ունեցող ագրոքիմիական նյութերը, Ավետիսյանի ազդեցությամբ, ՍԱՏՄ-ն չի գրանցում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ որևէ գիտական վերլուծություն և հետազոտություն չկա, թե արդյոք չինական և հնդկական թունաքիմիկատները ունե՞ն քաղցկեղածին տարրեր, թե՞ ոչ։ Մեզ անգամ չհաջողվեց գտնել վերջնարդյունք ունեցող գիտական որևէ հոդված կոնկրետ այս թունաքիմիկատների մասին։ ArmLur.am-ին դիմած տնտեսվարողները պնդում են, որ հիվանդությունների առաջացման ռիսկ ունեցող դեղերն անգամ չեն էլ վաճառվում։ Իսկ չինական և հնդկական թունաքիմիկատների դեպքում դրանց հիվանդություններ առաջացնելու ռիսկը հաշվարկված չէ, դա կախված է օգտագործման եղանակից և ժամկետներից։ «Դա արդեն գյուղատնտեսի խղճին է, քիմիկատը ներարկելուց քանի օր հետո ապրանքը շուկա կհասցնի՝ այստեղ քիմիկան վաճառողի մեղքի բաժինը զրո է»,- ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված պատմում էին քիմակատներ ներկրողները։

Նրանք պնդում էին նաև, որ Ալեքսանդր Ավետիսյանի նկատմամբ բացահայտ արտոնյալ վերաբերմունք է եղել մինչ նրա ԱԺ պատգամավոր դառնալը՝ մասնակցելով թունաքիմիկատներ ներկրող ընկերությունների սեփականատերերի ժողովին։ ArmLur.am-ին պատմեցին նաև, որ «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի» նիստերը չեն կայանում, կայացածներն էլ խոչընդոտվում են, քանի որ Ավետիսյանը, չլինելով նշված հանձնաժողովի անդամ, մասնակցել է նիստերին և ազդել է որոշումների կայացման վրա։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Ալեքսանդր Ավետիսյանը երբևէ չի մասնակցել միջգերատեսչական նիստերին։ Ալեքսանդր Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ևս նշեց, որ չի մասնակցել այդ ժողովներին։

«Երբևէ չեմ մասնակցել պեստիցիդների գրանցման հանձնաժողովի որևէ նիստի։ Անհասկանալի է, թե որտեղից են դա եզրակացրել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը։

Տնտեսվարողները պնդում են՝ Ավետիսյանը մասնակցել է, իսկ 2-րդ կողմի պատասխանը բացասական է, սակայն փաստն այն է, որ որևէ արձանագրություն չկա մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ։ Ավետիսյանը հերքում է նիստերին մասնակցելու լուրերը, սակայն չի հերքում, որ ՍԱՏՄ հաճախ է այցելել։ «Հաճախ այցելել եմ ՍԱՏՄ, և նաև իմ անուղղակի մասնակցությամբ իրականացվել են փոփոխություններ ի նպաստ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր երեխաների առողջության։ Փոփոխությունների առնչությամբ տեսչական մարմնի կապը ևս անուղղակի է»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։

«Ավետիսյանն իր պաշտոնական դիրքը օգտագործում է ի բարօրություն իրեն և/կամ իր մերձավորների, միևնույն ժամանակ արհեստականորեն այլ անձանց համար ստեղծում է ոչ արդար մրցակցային պայմաններ։ Ավետիսյանը, հակառակ իր՝ ընդդեմ չինական և հնդկական արտադրության ագրոքիմիկատների ներկրման «սկզբունքի», իր հետ փոխկապակցված ընկերությունների անունով ներմուծում է չինական արտադրության պարարտանյութեր, բացի այդ համագործակցում է ՀՀ ռուսական ու հորդանանյան արտադրանք ներմուծող կոնկրետ կազմակերպության հետ և իր մերձավորների միջոցով վերավաճառում է նրանց՝ ՀՀ ներմուծված «անվնաս» թունաքիմիկատները»,- պատմում են տնտեսվարողները։

Բողոքը բարձրաձայնող քաղաքացիները հավաստիացնում են, որ այս ամենի մեջ լուրջ ներգրավվածություն ունի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով աջակցում է Ալեքսանդր Ավետիսյանին։

ArmLur.am-ը հարցումով դիմել է նաև Արայիկ Հարությունյանին՝ պարզելու, թե նա ինչ ներգրավվածություն ունի այս գործում։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին բացատրեցին․ «Համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ներմուծվող, Հայաստանում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման, որն իրականացվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Տեսչական մարմինն ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մեժելու լիազորություն չունի»։ Ստացվում է, որ Տեսչական մարմինը ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մերժելու լիազորություն չունի, սակայն փաստացի նման գործողություններն իրականացվել են վերը նշված անձանց միջամտությամբ։

«Տնտեսավարողները պետք է ներկրեն այն կազմակերպության արտադրանքը, որը սահմանված կարգով գրանցվել է: Նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատներ չեն կարող ներմուծվել: Անհիմն մերժումները՝ թիրախավորելով որևէ երկրի, բացառվում են: Մերժումներն ունեն հիմք, իսկ Տեսչական մարմինն իր գործունեությունն ու վերահսկողական գործառույթները կազմակերպում է բացառապես իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։

Տնտեսվարողները պնդում են, որ Ալեքսանդր Ավետիսյանը իր մերձավորների մասնակցությամբ այլ ընկերություններից գնում, ապա ավելի թանկ գնով վաճառում է թունաքիմիկատները։

Ավետիսյանի խոսքով՝ առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում չկա իր կամ իր որևէ մերձավորի պատկանող ընկերություն, որը զբաղվում է թունաքիմիկատների ներկրմամբ։ Կա ևս մեկ ընկերություն, որի հետ կապ է ունեցել իր մերձավորներից մեկը, այդ ընկերության գործունեությունը ավելի քան չորս տարի առաջ դադարեցվել է։

Ուսումնասիրության ընթացքում ArmLur.am-ը բախվել է մի շարք խնդիրների, որոնց բացահայտումը կլինի շարունակելի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 10․ 01․ 25 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:30 09/01/2025  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
08:13 18/12/2024  |  ՄամուլՀարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ»
21:39 23/10/2024  |  ԼՐԱՀՈՍՔՊ վարչության նիստում ամենաակտիվը Արայիկ Հարությունյանն է եղել
10:09 13/07/2024  |  ՄամուլՊատրաստվում են վերակազմավորել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. «Հրապարակ»
20:07 26/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
08:11 08/06/2024  |  Մամուլ6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
19:22 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ
18:02 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍ1976 թ-ի քարտեզը ֆիքսված է միայն այս հատվածի սահմանազատման համար, հաջորդ հատվածների համար քննարկվում է. Արայիկ Հարությունյան
17:57 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍԻմ քաղաքական փորձառությունը հիմք է տալիս ասելու, որ շարժումը մարում է. Արայիկ Հարությունյան
17:40 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍՀԱԵ ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանությունը համապատասխան գործիքներով է հարաբերվում տվյալ կառույցի հետ. Արայիկ Հարությունյան

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]