ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան 01/09/2025 18:32 | Մեկնաբանություն
1915թ. Ցեղասպանությունից հետո հայ ազգը գրում է իր պատմության թերեւս ամենաողբերգական էջերից մեկը։ Այո, մե՛նք ենք գրում այդ էջը, որովհետեւ մե՛նք, մեր հավաքական կերպա՛րն է այս ազգակործան պատուհասին ծնել, սնել, Արցախն ու հինգ հազար զինվորին գլխատող սուրը դրել նրա ձեռքը։ Բայց, պատասխանատվությունից խուսափելու համար հերթական անգամ փորձում ենք «դրսի հզոր ուժերով» պայմանավորել հրեշի ծնունդը։ Նկատի ունենալով նաեւ ամեն պահի թշնամու կողմից ներխուժման բացահայտ սպառնալիքն ու մեզանում ներքաղաքական զարգացումերի որակն ու բովանդակությունը, տպավորությունն այնպիսին է՝ ասես ազգովի նոտագրում ենք մեր պետության ինքնասպանության ռեքվիեմը։ Այս մասին գրել է Ռուբեն Հակոբյանը.
«Հազարամյակների մեր պատմությունը Քերթողահայր Խորենացու «Ողբի» հակահերոսների պակաս երբեք չի ունեցել։ Ողբերգությունն այն է, որ դավաճաններին ծնող այդ ծննդատունն այսօր էլ շարունակում է գործել եւ նոր ծնունդներ ընդունել։ Ազգի մեծերը՝ Րաֆֆին, Թումանյանը, Չարենցը, Իսահակյանը, Նժդեհն ու մյուսները, շարունակաբար բացահայտելով Քերթողահոր խոսքերի ճշմարտացիությունը, ճշգրիտ ախտորոշել են, թե ինչպես առաջին դարում ավելի քան երեք հարյուր հազար ք/կմ հայկական տարածքը շագրենու կաշվի նման փոքրացավ եւ այսօր այն դարձել է ափաչափ մի երկիր, որի «ապագա կա՛»-ն ականապատված է ու անորոշ։ Որքան բարձր, վեհ ու անձնազոհ են եղել հայ հերոսները, նույնքան ստոր, նյութապաշտ ու իշխանատենչ են եղել հայ դավաճանները։ Վկան՝ մեր այսօրը. Ալիեւը՝ «ֆաշիստական» Հայաստանը ոչնչացնելու սպառնալիքով, ՀՀ վարչապետը՝ կռճոններով ձվաձեղով ու ընտանեկան փոդքասթով…
Անի մայրաքաղաքի բանալիները 1045թ. Բյուզանդիային հանձնող Պետրոս Գետադարձն ու Վեստ Սարգիսն այսօր ունեն իրենց արժանի հետնորդները՝ ի դեմս գործող վարչապետի եւ ԱԺ նախագահի։ Իրենց նախնիներից մերօրյա հողատուների հիմնական տարբերությունն այն է, որ Արցախի բանալիների հետ միասին սրանք նաեւ հինգ հազար զինվորի կյանք «նվիրեցին» թշնամուն։ Եւ անկեղծ էր արյունռուշտը, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։
Բնական է, որ թշնամին, ինչպես ողջ պատմության ընթացքում, այսօր էլ շարունակում է օգտվել մեր ներսի դավաճանների սրբապիղծ գոյությունից եւ փորձում իրականացնել տարածաշրջանն ամբողջությամբ թրքահպատակ դարձնելու՝ պանթյուրքիզմի վաղեմի ծրագրային հիմնադրույթը։
Այսօր պետության երկու բարձրագույն պաշտոնները զբաղեցնողները՝ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, իրենց գործողություններով ու հայտարարություններով լիգիտիմացնում եւ, ըստ էության, արդարացնում են թշնամու կողմից Արցախում իրականացրած ցեղասպանությունը, ինչպես նաեւ միջազգային օրենսդրության սահմաններում՝ թշնամու կողմից Հայաստանին ներկայացվող ահռելի փոխհատուցման պահանջները։
2019թ. Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ոչմիթիզականի կերպարի մեջ մտած Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ժողովրդի էմոցիան գողացող իշխանատենչ սադրիչին այդ պահին չէր հետաքրքրում, որ ինքը, որպես Հայաստանի վարչապետ, այդ հայտարարությամբ հարեւան պետության նկատմամբ բացահայտ հողային պահանջ է ներկայացում։ Եւ արձագանքը չուշացավ. ընդամենը մի քանի օրերի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները միջազգային ամբիոնները ողողեցին Հայաստանը ներկայացնող առաջին դեմքի կողմից հողային պահանջատիրության մասին հայցերով, ինչը միջազգային օրենսդրությամբ լիգիտիմ հիմք էր ստեղծում՝ տեր կանգնել իրենց պետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, թշնամին ծափողջուններով ընդունեց սադրիչի նվերը եւ դրանից օգտվեց թուրքավարի՝ ցեղասպանելով, հայաթափելով ու էթնոզտելով Արցախը, ինչը մեր ազգի նկատմամբ թշնամու պատմական ստորագրության հիմնական բաղադրիչներից է։
2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ (Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ու ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել), ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն այս անգամ արդեն հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, ինչն ինքնախոստովանական ցուցմունք էր՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքը երեսուն տարի բռնազաթած պահելու եւ այն օգտագործելու մասին։ Այս հայտարարություն-ցուցմունքը նույնպես ադրբեջանական կողմն առանց հապաղելու օգտագործեց՝ միջազգային օրենքների սահմաններում Հայաստանին 150 միլարդ դոլարի փոխհատուցման պահանջ ներկայացրելով։ Ի դեպ, Ադրբեջանի ոչ երկրորդական պաշտոնյաներից մեկը էլ, միջազգային փորձն ու նախադեպերը վկայակոչելով, հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում փոխհատուցումը կարելի է իրականացնել նաեւ տարածքներ հանձնելու միջոցով։ Կարծում եմ ակնարկն ակնհայտ է։
Հայաստանի եւ Արցախի նկատմամբ իր գործունեությամբ ոչ պակաս դավաճանական կեցվածք է որդեգրել նաեւ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողը։ ՄԱԿ ԱԽ-ի 1993թ. ընդունած չորս բանաձեւերը վկայակոչելով, իր հանդիպումներում եւ հայտարարություններում այս քայլարածը շարունակաբար արդարացնում եւ լիգիտիմացնում է թշնամու կողմից Արցախում իրականացրած ցեղասպանությունը։ Եթե ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող սինլքորը փորձեր ասֆալտի քառակուսի մետրերի բերած տենդերաշահույթը հաշվելու փոխարեն ծանոթանար ՄԱԿ-ի բանաձեւերի ամբողջական փաթեթին, նույնիսկ իրքը կհասկանար, որ բանաձեւերը չեն իրականացվել ադրբեջանական կողմի՝ փաստաթղթերում արձանագրված նախապայմանները չկատարելու պատճառով։ Մինսկի խումբը ժամանակին նույնիսկ այդ մասին համապատասխան զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին, ինչն այդ մարմնի կողմից ընդունվել է ի գիտություն։
Ի դեպ, այս պաշտոնյայի կողմից Ազատությանը տված հարցազրույցից փաստարկված եւ հիմնավոր մեջբերումներ կատարելով, ադրբեջանական կողմը շարունակաբար խանդավառ նշում է, որ վերջապես Հայաստանն այսօր, ի տարբերություն նակիների, ունի իշխանություն, ով խելքի է եկել եւ խոսում է ճշմարտությունների լեզվով։ Պետական դավաճանների այս կերպարները դարձել են թշնամու լրատվամիջոցների հիմնական հերոսները, որոնց միջոցով թշնամին ամենօրյա ռեժիմով նվաստացնում ու ստորացնում է մեր հասարակությանն ու պետությանը։ Իսկ, ընդհանրապես, թուրք-ադրբեջանական ղեկավարությունը չի թաքցնում, որ մեր կողմից այսպիսի ազգակործան պատուհասների իրենց նվիրելը՝ Աստծո պարգեւ է։
Եւ մենք հանդուրժում եւ թույլ է տալիս, որ պետությանը թիկունքից հարվածող այս դավաճանները շարունակեն թե՛ ներսում եւ թե դրսում ներկայացնեն մեզ։ Եվ նրանք կշարունակեն հետնորդներ ունենալ, քանի դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը։
Ի դեպ, Գետադարձին պատժել են բյուզանցացիները՝ իր հայրենիքին դավաճանելու համար։
Ուզում եմ նորից հայտարարել, որ ե՛ւ ՀՀ սահմանադրությունը, ե՛ւ միջազգային օրենսդրությունը մեզ ոչ միայն իրավունք են տալիս, նաեւ պարտադրում են՝ ամեն գնով օր առաջ ազատվել այս ազգակործան պատուհասներից։ Այո՛, ամեն գնովով, որովհետեւ սրանք ցանկացած հակաօրինական եւ սրբապիղծ միջոցների են դիմում՝ ամեն գնով իրենց իշխանությունը պահելու համար։
Հ.Գ. Չէի ցանկանա, որ Օմար Խայամի՝ «Եթե ազգը սիրահարված է իր դահիճին, նախիրի պես կմորթվի» հայտնի իմաստությունը մեկ անգամ եւս հաստատենք մեր օրինակով ու շարունակենք հարստացնել մեր պատմության ողբերգական էջերը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:19 ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/09/2025 18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան
- 01/09/2025 17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
- 01/09/2025 14:55 Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրված է. Դանիելյան
- 01/09/2025 13:52 Որքան հասկանում եմ "Սեւրի Պայմանագիր 2" չի ստացվում ստորագրել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 01/09/2025 19:12 «Մեր երբեմնի անվտանգ քաղաքը դառնում է վտանգավոր»․ Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
- 01/09/2025 17:34 Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը
- 01/09/2025 12:50 «Nissan Elgrand»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
- 01/06/2025 12:38 Մագնուս Կարլսենն ամուսնացել է
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը