ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա՛մ քննիչն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը․ ինչ պատասխան է ստացել Հովիկ Աղազարյանի փաստաբանը 01/08/2025 20:14 | ԼՐԱՀՈՍ
Գլխավոր դատախազությունը մերժել է Հովիկ Աղազարյանի խիստ մասնավոր անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման, մասնավորապես, նրա նամակագրության գաղտնիությունը խախտելու հաղորդման հիման քրեական վարույթ նախաձեռնելու քննիչի որոշման դեմ բողոքը։ Դատախազը նշել է, թե հաղորդմամբ և բողոքով ներկայացված չեն այնպիսի տվյալներ, որոնցով կարող է փաստվել, որ պաշտոնատար անձինք կատարել են ենթադրյալ չարաշահումներ, նրանց գործունեության արդյունքում խախտվել են Հովիկ Աղազարյանի՝ անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հակոբ Ճարոյանը ՝ նշելով, որ պատրաստվում է դատարան բողոք ներկայացնել։
«Ինչ է նշանակում տվյալ չկա․ եթե ողջ մամուլում՝ նախ կուսակցության հայտարարությամբ, հետո՝ Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան, վարչապետը նշել են, որ կարդացել են անձնական կյանքի վերաբերյալ գաղտնալսման տվյալները։ Քննիչն էլ պատասխանել է, իր պատասխանից էլ երևում է, որ ինքը ոչ մեկին այդ տվյալները չի տվել, ընդ որում, նշում է, որ փորձաքննությունն էլ ինքն է արել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քննիչը չի նշել, որ այլ տեղ է ուղարկել, հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ իրեն ենթակա անկախ մարմին է փոխանցել․ «Կա՛մ քննիչն է ստում, որովհետև ասում է, որ թվային խուզարկությունն ինքն է արել, կա՛մ վարչապետը, որն ասում է, թե իրեն ենթակա մարմին է զեկուցել։ Հիմա ո՞վ է ճիշտ»։
Ինչ վերաբերում է պետական գաղտնիքի հրապարակման վերաբերյալ գործին, ապա փաստաբանի դիտարկմամբ՝ որևէ հիմք չկա, ավելին, փաստաբանը կանխատեսում է, որ դատախազն ԱԺ չի մտնի՝ Աղազարյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով, քանի որ դրա համար հիմքեր չկան։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու եւ պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Այլ խոսքով՝ քննիչը ծանոթացել էր հեռախոսի բովանդակությանն ու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունները հասանել էին դարձել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ տեղեկություններն իրեն տրամադրել է օպերատիվ մարմինը։ Մինչդեռ, ինչպես պարզվել է, դատախազությունն ու նախաքննական մարմինը տեղյակ չեն եղել օպերատիվ տվյալներից, քանի որ, ինչպես «Փաստինֆո»-ին դեկտեմբերի 9-ին հայտնել էին դատախազությունից՝ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ ՀԿԿ-ից այսօր հայտնել են, որ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով։ Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանն էլ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել՝ նամակագրության գաղտնիությունը խախտելու, Աղազարյանի անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու դեպքի առթիվ։
Այս հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, փաստաբանը պատրաստվում է դատական կարգով բողոքարկել՝ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:19 ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/08/2025 18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան
- 01/08/2025 17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան
- 01/08/2025 13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
- 01/08/2025 12:30 Մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ . Թորոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/09/2025 10:22 Իրավիճակը ավտոճանապարհներին
- 01/09/2025 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա
- 01/09/2025 00:01 Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
- 01/08/2025 22:44 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը