Թեմաներ
Հինգշաբթի 01 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   10:22 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/09/2025   10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ» 01/09/2025   08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ» 01/09/2025   08:19 ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ» 01/09/2025   00:01 Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհհանես Հալաջյանը 01/08/2025   23:50 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   22:44 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր 01/08/2025   22:33 Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը 01/08/2025   22:22 Լոս Անջելեսում բռնկված հրդեհները երկու մարդու կյանք են խլել 01/08/2025   22:03 ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել 01/08/2025   21:50 Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին 01/08/2025   21:39 Ադրբեջանական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Կազան 01/08/2025   21:30 Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին 01/08/2025   21:15 Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 01/08/2025   20:54 Պետրոս Մարտիրոսյանն ու Արմեն Դանիելյանը կմեկնեն Մոսկվա՝ Սերգեյ Դանկվերտի հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/08/2025   20:44 Խնդիրը բանավոր հայտարարությունները չեն, այլ այն, թե ինչ կա դրա հետևում. Հայաստանը «Պլան Բ» չունի. Արմեն Բաղդասարյան 01/08/2025   20:40 Հյուսիսային Կորեայում արգելել են ամուսնալուծվել եւ հոթ-դոգ ուտել 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/08/2025   20:14 Կա՛մ քննիչն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը․ ինչ պատասխան է ստացել Հովիկ Աղազարյանի փաստաբանը 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   19:45 Նախկինների օրոք մասնակցել եմ հանրային տրանսպորտը թանկացնելու դեմ ակցիաներին. Փոխքաղաքապետն ասաց պատճառը 01/08/2025   19:39 ԱՄՆ-ում ենթադրություն են հայտնել Կանադայի նվաճման ժամկետի մասին 01/08/2025   19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին 01/08/2025   19:15 Հնդկաստանում գազազած փիղը կրոնական փառատոնի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա 01/08/2025   18:59 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 01/08/2025   18:39 Մարդ կա՝ բանկային քարտը սկաների տակ է պահում,պարզ է՝ չի աշխատելու. իհարկե, իր մեղքը չի որ չգիտի, մեր մեղքն է. փոխքաղաքապետ 01/08/2025   18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան 01/08/2025   18:14 Արդեն ակնհայտ է, որ ամենաշատ օգտագործվողը լինելու է ամսական տոմսը և 10 ուղևորությունների փաթեթը. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   18:02 Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ 01/08/2025   17:39 Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 01/08/2025   17:38 Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին 01/08/2025   17:34 Ալիեւը ԵՄ ներկայացուցչին ասել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են առանց միջնորդի՝ երկկողմանի հիմքով 01/08/2025   17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան 01/08/2025   17:28 2025 թվականից նորացված աջակցության ծրագիր՝ ԼՂ հայրենակիցների համար 01/08/2025   17:23 Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ ինչու է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել՝ 1 շաբաթից դառնալով 4 օր 01/08/2025   17:20 Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ Վարչական դատարանի նախագահի պաշտոնում, դադարեցվել են 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   17:14 Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել. Գիլոյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/08/2025   16:44 Երևանի փոխքաղաքպետ Սուրեն Գրիգորյանը միասնական տոմսային համակարգի խնդիրների մասին .ուղիղ 01/08/2025   16:29 Մեկը կասի ֆաշիստ ես, մյուս կասի` չէ, ֆաշիստը դու ես, հետո կսկսեն կրակել իրար վրա. համբերատար լինենք. Միրզոյան 01/08/2025   16:18 Եվրահանձնաժողովը գնահատել է մետապնևմավիրուսի պատճառով Եվրոպայում նոր համաճարակի հավանականությունը 01/08/2025   16:15 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհհանես Հալաջյանը 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/07/2025   14:08 Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է

Խնդիրը բանավոր հայտարարությունները չեն, այլ այն, թե ինչ կա դրա հետևում. Հայաստանը «Պլան Բ» չունի. Արմեն Բաղդասարյան 01/08/2025   20:44  |  Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կարող էր առավել կոշտ պատասխանել Ալիևին, առավել ևս, որ հատկապես վերջին տարիների Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ հենց Ադրբեջանն է ֆաշիստական պետություն։ Ընդ որում՝ սա միայն մեր գնահատականը չէ, այլ բազմաթիվ միջազգային կառույցներից են նման գնահատականներ հնչել, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Արցախում և այլն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձագանքին Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ Հայաստանը 30 տարի ղեկավարել են ֆաշիստները։

Նիկոլ Փաշինյանն այսօր իր արձագանքում նշել էր. «արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը»:

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ պատասխանով ոչ միայն լեգիտիմացնում է Ալիևի հայտարարությունը, այլ, համենայն դեպս, հնարավորություն է ստեղծում, որ նման քննարկում ծավալվի։

«Մեծ հաշվով, համաձայն եմ այն դիտարկման հետ, որ Ալիևի այս հայտարարության հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, որին կհաջորդի լարվածությունը 2 երկրների միջև, սակայն այլ հարց է, որ եթե Հայաստանը չի պատասխանում այդ հայտարարություններին համապատասխան բառապաշարով, ապա դա բոլորովին չի նշանակում, որ սահմանային լարվածությունը կամ հարձակումը Հայաստանի վրա լեգիտիմացնելու այլ հնարավորություն Ալիևը չունի։

Պարզ ասած, եթե Ադրբեջանը համարի, որ կարող է Հայաստանի նկատմամբ ագրեսիա գործադրել և դա մարսել, ապա դա կանի՝ անկախ նրանից, թե Հայաստանը ինչ պատասխան կտա։ Եթե Ադրբեջանը համարի, որ չի կարող դա անել՝ հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, հաշվի առնելով միջազգային խաղացողներին, ապա Հայաստանի իշխանությունները որքան էլ կոշտ պատասխանեն՝ Ադրբեջանն այդ քայլին չի գնա։ Այսինքն, եթե Ադրբեջանին պետք լինի ագրեսիա անել, նրանց պատրվակ պետք չի, նրանք կհորինեն այդ պատրվակը։ Հետևաբար, ամենևին էլ այդպես չէ, որ եթե ՀՀ իշխանություններն իրենց խելոք պահեն ու մեղմ հայտարարություններով հանդես գան, ապա դրանով Ադրբեջանի ձեռքերը կկապեն, ոչ, չկա նման բան»,- ասաց գործիչը։

Նրա դիտարկմամբ՝ Ալիևը նման հայտարարություններ հնչեցնում է ոչ թե այն պատճառով, որ վատ մարդ է կամ նման տրամադրություն ունի, այլ որովհետև համարում է, որ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններն իրեն իրավունք են տալիս նման հայտարարություններ անել ու կոշտացնել իր հռետորաբանությունը։ Այսինքն, մի կողմ շպրտել խաղաղության բանակցությունները և փաստացի Հայաստանին ներկայացնել վերջնագրեր՝ ամենանվաստացուցիչ բառապաշարով։ Հետևաբար, այս հայտարարությունների պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հաշվարկներում սխալվել են ու պետք է պահեստային տարբերակ ունենային, որ եթե Ադրբեջանը մի կողմ է շպրտում խաղաղության օրակարգը, ապա որոնք են լինելու Հայաստանի քայլերը։ Քայլերը, ոչ թե հայտարարությունները։

Այսինքն, եթե Հայաստանը նման «Պլան Բ» ունենար այսպիսի իրավիճակների համար, , ինչպես նշեց Արմեն Բաղդասարյանը, ապա կարող էր կոշտ պատասխան տալ կամ ընդհանրապես պատասխան չտալ։ Խնդիրը բանավոր հայտարարությունները չեն, այլ այն, թե ինչ կա դրա հետևում, դու կարող ես նման բան ասել, թե ոչ։

«Ադրբեջանը մտածում է, որ կարող է իրեն այդկերպ պահել ոչ միայն Հայաստանի, այլև միջուկային գերտերության՝ Ֆրանսիայի նկատմամբ, տեսեք, թե ինչ տոնով է խոսում։ Խոսում է, որովհետև համարում է, որ կարող է իրեն դա թույլ տալ, որովհետև տարածաշրջանային փոփոխված իրավիճակում ինքնին իր դերը ամրապնդել է։ Եթե Հայաստանն էլ նախապատրաստված լիներ էսպիսի շրջադարձի, ապա այդ ժամանակ իմաստ կունենար խոսել այն մասին, թե Հայաստանն ինչ պատասխան կարող էր տալ Ալիևին։

Ես կարծում եմ, որ մենք այդ «Պլան Բ»-ին չունենք, եթե ունենայինք, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը համարժեք պատասխան կտար։ Մինչդեռ, այսօր նա, իբր, հակադարձեց Ալիևին, սակայն ընդհանրապես նոր միտք չասեց, այն դեպքում, երբ տարածաշրջանային իրողությունները փոխվել են, պիտի փոխված լիներ նաև Նիկոլ Փաշինյանի ասելիքը։ Ալիևի ասելիքը փոխված է, Ալիևի հռետորաբանությունը, պահանջները փոխվել են, միջազգային իրավիճակը փոխվել է, չի փոխվել միայն Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը։ Նրանք շարունակում են պնդել ինչ -որ խաղաղության օրակարգ մի երկրի հետ, որը հայտարարում է, որ դու ֆաշիստական երկիր ես ու քեզ պետք է ոչնչացնել»,- նկատեց Ա. Բաղդասարյանը։

Նա ընդգծեց, որ ստեղծված նոր իրողություններում ոչ միայն Հայաստանը, այլև մեր ողջ քաղաքական դաշտը անելիք ունի։ «Նախ պետք է հասկանալ, որ նոր պատերազմի հավանականությունը բավականին մեծացել է, ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը նման բաներ է ասում, այլ պատճառահետևանքային կապն այստեղ ուրիշ է իրողոըւթյունները ձոխվել են ու դրա համար էլ Ադրբեջանի նախագահը նման կերպ է իրեն պահում։ ԱՅս իրավիճակում Հայաստանը պետք է փորձի հասկանալ, թե ինչ ճանապարհով է հնարավոր երկիրը նվազագույն կորուստներով դուրս բերել այլ իրավիճակից։ Օրինակ, հիմնական քաղաքական լիդերները, կամ իշխանությունները պետք ասենք փակ խորհրդակցություն անցկացնեն, փորձեն հասկանալ, որ, եթե լուծումը Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ 9-րդ կետի կատարումն է, ապա դա է պետք անել, եթե ճիշժտը արևմուտքին, օրինակ Ֆրանսիային դիմելն է, ապա պետք է դիմել Ֆրանսիային, որովետև Ֆրանսիան գուցե ինչ-որ բան է մեզ խոստացել, ապա գուցե պետք է նրան դիմել, պետք է բանակցել Իրանի հետ և հասկանալ թե որչոնք են նրանց կարմիր գծերը և արդյոք նրանք կարող են որևէ բան երաշխավորել, թե ոչ։ Այսինքն, պետք է հասկանալ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ ու ինչ գին պետք է վճարել դրա համար։ Մեն քհիմա այն վիճակում չենք, որ պառակտված մնանք և ավելին Ալիևի հոխորտանքները փորձենք օգտագործել միմյանց նկատմամբ քաղաքական դիվիդենտներ շահելով»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:30 07/01/2025  |  ՔաղաքականՍիրիայում գտնվող ծայրահեղ իսլամիզմի կողմնակիցները կարող են մեր թշնամիների կողմից բերվել մեր տարածաշրջան. այս սցենարը ՀՀ-ում պետք է հաշվի առնեն. Արա Պողոսյան
19:54 26/12/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում իրականացված կրթական բարեփոխումները հանգեցրել են՝ անգրագիտության ուղղակի սարսափելի մակարդակի. փորձագետ
22:47 25/12/2024  |  ԼՐԱՀՈՍԱյս իշխանությունը Երևանը դարձնում է միայն ունևորների ապրելու համար քաղաք. Թաթուլ Մանասերյանը՝ Երևանի ծառայությունների թանկացման մասին
17:23 25/12/2024  |  ՔաղաքականՏարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է. ՀՀ իշխանությունների «ջայլամային քաղաքականությունը», թե, իբր, քովիդի դրական պատասխան կա՝ ամենառացիոնալ ու լավագույն տարբերակը չէ. Բաղդասարյան
20:11 20/12/2024  |  ՔաղաքականՀայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումն ական է դառնալու հայ-ադրբեջանական հարաբերությունների տակ. Ադրբեջանը կփորձի զորք մտցնել Հայաստան. Բաղդասարյան
21:13 19/12/2024  |  ՔաղաքականՍրանց միտքը աշխարհազորայիններին լուծարելն է. Գրիշա Սարգսյան
10:54 15/12/2024  |  ՔաղաքականՔՊ-ում նկատվող ճաքերից յուրաքանչյուրի թիկունքում փոքր «պոլիտբյուրոյի» անդամների «ականջները» կարող են երևալ». ովքեր են «պոլիտբյուրոյի» անդամները (տեսանյութ)
22:27 05/12/2024  |  ՔաղաքականՓաշինյանն իր թիմից է սկսել, հիմա ամրապնդում է իր թիկունքը, քանի որ «ֆորս-մաժորների» դեպքում թիմը կարող է ճաքեր տալ. Արմեն Բաղդասարյան
20:20 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍSMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
18:52 18/11/2024  |  ՔաղաքականՈչ թե կառույցների ղեկավարներն են ձախողել, այլ Փաշինյանը՝ որպես կառավարիչ. Արմեն Բաղդասարյան

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]