Թեմաներ
Հինգշաբթի 01 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:21 Այդ զուգահեռ իրականությունը, որին իրենք անվանում են «իրական Հայաստան»՝ շատ ծանր է նստելու Փաշինյանի ու իր թիմի վրա պատմությունը շատ դաժան ուսուցիչ է. Հայկ Դեմոյան 01/09/2025   20:10 Բայդենը հանդես կգա ամերիկացիներին ուղղված ուղերձով 01/09/2025   19:55 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին 01/09/2025   19:47 Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/09/2025   19:12 «Մեր երբեմնի անվտանգ քաղաքը դառնում է վտանգավոր»․ Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար 01/09/2025   18:59 Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել 01/09/2025   18:46 Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck 01/09/2025   18:34 Թե ՀՀ արբանյակն ինչ նպատակով է օգտագործվում, իսպանական ընկերությանը չի վերաբերում, որ մի հատ էլ հարցազրույց տան. Մխիթար Հայրապետյանը վրդովված է 01/09/2025   18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան 01/09/2025   18:20 Փաշինյանը Ալիևի խոսքերից հետո կհիշի ՀԱՊԿ-ի մասին. Մեդվեդև 01/09/2025   18:09 Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի վերաբերյալ օրինագծի մասին 01/09/2025   18:07 Այցելեցի Հակոբ Ասլանյանի տուն, առաջարկեց` օգնեմ տեքստ հրապարակի, ուղարկեցի դա. Հայրապետյան 01/09/2025   17:38 Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է 01/09/2025   17:34 Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ) 01/09/2025   17:25 Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան 01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:17 ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 եվրո 01/09/2025   17:12 ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը մեսիջ է հղել Թուրքիային 01/09/2025   17:08 Հայաստանն իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. շվեյցարացի պատգամավորն անդրադարձել է Բաքվի անհիմն մեղադրանքներին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/09/2025   16:56 Լիբանանի նախագահ է ընտրվել գեներալ Ժոզեֆ Աունը 01/09/2025   16:52 Տրանսպորտի վարձավճարը մարզերում նույնպես կարող է բարձրանալ. Խուդաթյանը չի բացառել 01/09/2025   16:44 Ութ փաթեթ ափիոն․ Վաղարաշապատի համայնքնային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   16:44 Երբ են վճարելու մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 01/09/2025   16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը 01/09/2025   16:30 Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը 01/09/2025   16:16 Պենտագոնը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար 01/09/2025   16:08 Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 01/09/2025   16:07 Ցուկերբերգը խոստովանել է Meta-ի ծառայություններում գրաքննության առկայությունը 01/09/2025   16:04 Կառավարությունը եւս 236 մլն կվերցնի Ներդրումային բանկից. Պայմանագիրը ՀՀ պետբյուջեի համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ 01/09/2025   15:53 Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած գումարով մտադիր են նվազեցնել 38 շինության էներգիայի սպառումը 01/09/2025   15:25 Վարչապետը հանդիպել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին 01/09/2025   15:20 Կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը և ցավով արձանագրել, որ դա ձեռք է բերվում չափազանց թանկ գնով. Զուրաբյան 01/09/2025   14:59 Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին 01/09/2025   14:57 Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այն կառավարել չկարողանալու համար. վարչապետի կինը «ինչ-որ մեկին» կրկին ուղարկել է «կրթվելու» 01/09/2025   14:55 Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրված է. Դանիելյան 01/09/2025   14:48 15.2 մլրդ դրամ հետվճար փոխանցվել է շահառուներին․ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի ծրագիրը շարունակվում է 01/09/2025   14:40 Reuters-ը հայտնել է՝ ինչպես է Թրամփը պատրաստվում ձեռք բերել Գրենլանդիան 01/09/2025   14:30 Լիբանանն այսօր կփորձի նախագահ ընտրել. նախորդ 12 փորձերը հաջողությամբ չեն պսակվել 01/09/2025   14:16 Ալիևի ասուլիսը հերթական ուղերձն էր, որ ոչ մի խաղաղություն չի լինելու. Աննա Կոստանյան (տեսանյութ) 01/09/2025   14:12 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 01/09/2025   14:12 Կրեմլը Հայաստանին հիշեցնում է՝ անհնար է լինել և՛ ԵԱՏՄ անդամ, և՛ ԵՄ 01/09/2025   13:55 Արմենիա ԲԿ-ում վերահսկողություն ենք իրականացրել, հայտնաբերել ենք շուրջ 119 մլն դրամի առերևույթ խախտումներ․ Պետրոսյան 01/09/2025   13:52 Որքան հասկանում եմ "Սեւրի Պայմանագիր 2" չի ստացվում ստորագրել. քաղաքագետ
01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ալիևին 01/08/2025   12:10  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

- Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը:

- Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:   

- Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ: 

- Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը: 

- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

- Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:  

- Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:

- Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը: 

- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին...

- Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին: 

- Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ տեղեկատվություն տարածեց, թե իբր Հայաստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին: 

- Իհարկե, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: 

- Իլհամ Ալիևն ասել է նաև, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին: 

-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:41 25/12/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը շտապել է ցավակցել Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
08:27 23/11/2024  |  ՄամուլՆորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
08:05 20/11/2024  |  ՄամուլՍկզբում ընտրություն, հետո հանրաքվե․ «Հրապարակ»
11:20 15/11/2024  |  ԼՐԱՀՈՍՎրաստանի վարչապետը վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Թբիլիսիի միջնորդության պատրաստակամությունը
16:25 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է
15:08 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից․ ՀՀ կառավարությունը հաստատում է
14:59 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին Կազանում հանդիպում են Փաշինյանն ու Ալիեւը (տեսանյութ)
13:49 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍՄինչ Մոնղոլիայի նախագահը ելույթ էր ունենում՝ Փաշինյանն ու Ալիեւը ակտիվ քննարկում են ունեցել
12:08 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍԲՐԻԿՍ+-ի կլոր սեղանի ժամանակ Փաշինյան ու Ալիևը կողք կողքի են նստելու
08:20 16/10/2024  |  ՄամուլՆորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին․ «Հրապարակ»

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]