Թեմաներ
Հինգշաբթի 01 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ» 01/09/2025   08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ» 01/09/2025   08:19 ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ» 01/09/2025   00:01 Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհհանես Հալաջյանը 01/08/2025   23:50 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   22:44 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր 01/08/2025   22:33 Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը 01/08/2025   22:22 Լոս Անջելեսում բռնկված հրդեհները երկու մարդու կյանք են խլել 01/08/2025   22:03 ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել 01/08/2025   21:50 Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին 01/08/2025   21:39 Ադրբեջանական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Կազան 01/08/2025   21:30 Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին 01/08/2025   21:15 Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 01/08/2025   20:54 Պետրոս Մարտիրոսյանն ու Արմեն Դանիելյանը կմեկնեն Մոսկվա՝ Սերգեյ Դանկվերտի հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/08/2025   20:44 Խնդիրը բանավոր հայտարարությունները չեն, այլ այն, թե ինչ կա դրա հետևում. Հայաստանը «Պլան Բ» չունի. Արմեն Բաղդասարյան 01/08/2025   20:40 Հյուսիսային Կորեայում արգելել են ամուսնալուծվել եւ հոթ-դոգ ուտել 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/08/2025   20:14 Կա՛մ քննիչն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը․ ինչ պատասխան է ստացել Հովիկ Աղազարյանի փաստաբանը 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   19:45 Նախկինների օրոք մասնակցել եմ հանրային տրանսպորտը թանկացնելու դեմ ակցիաներին. Փոխքաղաքապետն ասաց պատճառը 01/08/2025   19:39 ԱՄՆ-ում ենթադրություն են հայտնել Կանադայի նվաճման ժամկետի մասին 01/08/2025   19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին 01/08/2025   19:15 Հնդկաստանում գազազած փիղը կրոնական փառատոնի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա 01/08/2025   18:59 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 01/08/2025   18:39 Մարդ կա՝ բանկային քարտը սկաների տակ է պահում,պարզ է՝ չի աշխատելու. իհարկե, իր մեղքը չի որ չգիտի, մեր մեղքն է. փոխքաղաքապետ 01/08/2025   18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան 01/08/2025   18:14 Արդեն ակնհայտ է, որ ամենաշատ օգտագործվողը լինելու է ամսական տոմսը և 10 ուղևորությունների փաթեթը. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   18:02 Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ 01/08/2025   17:39 Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 01/08/2025   17:38 Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին 01/08/2025   17:34 Ալիեւը ԵՄ ներկայացուցչին ասել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են առանց միջնորդի՝ երկկողմանի հիմքով 01/08/2025   17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան 01/08/2025   17:28 2025 թվականից նորացված աջակցության ծրագիր՝ ԼՂ հայրենակիցների համար 01/08/2025   17:23 Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ ինչու է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել՝ 1 շաբաթից դառնալով 4 օր 01/08/2025   17:20 Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ Վարչական դատարանի նախագահի պաշտոնում, դադարեցվել են 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   17:14 Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել. Գիլոյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/08/2025   16:44 Երևանի փոխքաղաքպետ Սուրեն Գրիգորյանը միասնական տոմսային համակարգի խնդիրների մասին .ուղիղ 01/08/2025   16:29 Մեկը կասի ֆաշիստ ես, մյուս կասի` չէ, ֆաշիստը դու ես, հետո կսկսեն կրակել իրար վրա. համբերատար լինենք. Միրզոյան 01/08/2025   16:18 Եվրահանձնաժողովը գնահատել է մետապնևմավիրուսի պատճառով Եվրոպայում նոր համաճարակի հավանականությունը 01/08/2025   16:15 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/08/2025   16:09 Հաջորդ սահմանազատումը լինելու է նվազ ռիսկային հատվածում. Միրզոյան
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/07/2025   14:08 Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհհանես Հալաջյանը 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/07/2025   14:32 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 տարբերակ կա․ դրանցից միայն մեկն է իրատեսական․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի, Հայաստանը դրանից հետ չպիտի մնա. Հակոբյան 01/08/2025   14:00  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հարցազրույցը լի էր բազմաթիվ վտանգավոր հայտարարություններով։ Թշնամի երկրի առաջնորդը, սպառնալիքի լեզուն բանեցնելով, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։ Բացի այդ, Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ուղիղ տեքստով Հայաստանը որակել «ֆաշիստական երկիր»:

Ալիևի այս և մնացյալ հայտարարությունները, ըստ փորձագետների, հերթական պատերազմի նախերգանքն է։

Արդյո՞ք իբր խաղաղության մեջ գտնվող Հայաստանին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

-  Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։ 

-  Դրա պատասխանը ես տվել եմ։

-  Ե՞րբ։

-  Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

-  Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

-  Գուշակությամբ չեմ զբաղվում։

-  Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։ 

-  Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։

-  Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

-  Ո՞նց չեն հետևում։

-  Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

-  Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։ 

-  Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

-  Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

-  Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

-  Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

-  Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։ 

-  Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։ 

-  Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

-  Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

-  Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

-  Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։ 

-  Ինչո՞ւ։

-  Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

-  Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

-  Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։ 

-  Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

-  Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

-  Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

-  Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

-  Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

-  Իհարկե՝ ոչ։

-  Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

-  Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

-  Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

-  Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

-  Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

-  Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:56 23/11/2024  |  ԼՐԱՀՈՍՈչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան
18:45 21/11/2024  |  ԼՐԱՀՈՍՇատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
18:51 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍ2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան
08:10 20/04/2024  |  ՄամուլՏավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
14:20 05/03/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչ ուզում են՝ անում են, ժողովուրդը հանդուրժում է․ Հակոբյան
15:34 27/01/2024  |  ՔաղաքականԼավ եղեք, ձյուն է գալիս՝ ուրախացեք. Մովսես Հակոբյան
20:12 25/01/2024  |  ՔաղաքականՉեմ կարող ուրիշ երկրի քաղաքական գործընթացները մեկնաբանել․ Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին
20:21 09/11/2023  |  Քաղաքական«Քիչ խոսեք, նպատակ դրեք ու արեք»․ Մովսես Հակոբյան
17:15 25/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԻ՞ նչ պետք է զգա մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախին, չորս անգամ վիրավորվել է, եղբայրներ ու ընկերներ է կորցրել Արցախում, հիմա էլ՝ Արցախն է կորցնում…Մովսես Հակոբյան
17:19 19/09/2023  |  ԼՐԱՀՈՍՀարցրեք Նիկոլ Փաշինյանին, ինքը գիտի ինչո՞ւ Արցախում ռազմական ագրեսիա սկսվեց.Մովսես Հակոբյան

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]