Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 08 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/08/2025   19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին 01/08/2025   19:15 Հնդկաստանում գազազած փիղը կրոնական փառատոնի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա 01/08/2025   18:59 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 01/08/2025   18:39 Մարդ կա՝ բանկային քարտը սկաների տակ է պահում,պարզ է՝ չի աշխատելու. իհարկե, իր մեղքը չի որ չգիտի, մեր մեղքն է. փոխքաղաքապետ 01/08/2025   18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան 01/08/2025   18:14 Արդեն ակնհայտ է, որ ամենաշատ օգտագործվողը լինելու է ամսական տոմսը և 10 ուղևորությունների փաթեթը. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   18:02 Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ 01/08/2025   17:39 Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 01/08/2025   17:38 Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին 01/08/2025   17:34 Ալիեւը ԵՄ ներկայացուցչին ասել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են առանց միջնորդի՝ երկկողմանի հիմքով 01/08/2025   17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան 01/08/2025   17:28 2025 թվականից նորացված աջակցության ծրագիր՝ ԼՂ հայրենակիցների համար 01/08/2025   17:23 Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ ինչու է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել՝ 1 շաբաթից դառնալով 4 օր 01/08/2025   17:20 Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ Վարչական դատարանի նախագահի պաշտոնում, դադարեցվել են 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   17:14 Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել. Գիլոյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/08/2025   16:44 Երևանի փոխքաղաքպետ Սուրեն Գրիգորյանը միասնական տոմսային համակարգի խնդիրների մասին .ուղիղ 01/08/2025   16:29 Մեկը կասի ֆաշիստ ես, մյուս կասի` չէ, ֆաշիստը դու ես, հետո կսկսեն կրակել իրար վրա. համբերատար լինենք. Միրզոյան 01/08/2025   16:18 Եվրահանձնաժողովը գնահատել է մետապնևմավիրուսի պատճառով Եվրոպայում նոր համաճարակի հավանականությունը 01/08/2025   16:15 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/08/2025   16:09 Հաջորդ սահմանազատումը լինելու է նվազ ռիսկային հատվածում. Միրզոյան 01/08/2025   15:58 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան. Ոչ մի լավ բան այս առումով չեմ կարող ասել. Միրզոյան 01/08/2025   15:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 01/08/2025   15:50 Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ համատեղ գործողություն իրականացնել քրդերի դեմ 01/08/2025   15:39 Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն 01/08/2025   15:30 Սպառազինությունը հետ ուղարկել չենք պատրաստվում. Միրզոյանը արձագանքեց Ալիեւին (տեսանյութ) 01/08/2025   15:18 «Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպությունը սպառնալիք է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Միրզոյան 01/08/2025   15:01 ՀՀ-ը չի էլ ուզում սեպ լինել Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այլ՝ կամուրջ ու կապող օղակ է ցանկանում դառնալ. Արարատ Միրզոյան 01/08/2025   14:59 Միրզոյանը հիշեցրեց Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերի մասին, փոխարենը Հայաստանից գնացած ադրբեջանցիները ստացել են փոխհատուցում (տեսանյութ) 01/08/2025   14:48 Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի 01/08/2025   14:43 Քանի դեռ շինծու մեղադրանքներ կան ՀՀ ԶՈՒ-ի կողմից իբր սահմանին կրակոցներ արձակելու վերաբերյալ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը համարում ենք պահանջված. ԱԳ նախարար 01/08/2025   14:41 Տարադրամի փոխարժեքները հունվարի 8 -ին 01/08/2025   14:38 102-րդ ռազմաբազայի տեղակայումըՀայաստանում վերանայելու հարց օրակարգում այս պահին չկա. Միրզոյան (տեսանյութ) 01/08/2025   14:35 Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/08/2025   14:23 Հայաստանը լուծումներ է առաջարկել Բաքվին. վստահ ենք դրանք փոխընդունելի են. Միրզոյան 01/08/2025   14:21 Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ 01/08/2025   14:18 Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը. Արարատ Միրզոյան 01/08/2025   14:10 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   14:00 Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի, Հայաստանը դրանից հետ չպիտի մնա. Հակոբյան 01/08/2025   13:59 Թրամփը նշել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտին հասցնելու ժամկետները 01/08/2025   13:50 Ալիևը կրկին սպառնացել է. ՀՀ ԱԳ նախարարը ամփոփում է 2024 թ-ը . ուղիղ 01/08/2025   13:37 Չինաստանում ևս մեկ ուժգին երկրաշարժ է գրանցվել 01/08/2025   13:37 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 01/08/2025   13:34 Այրվել է չշահագործվող սրճարան 01/08/2025   13:26 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ նախարարի հետ 01/08/2025   13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/06/2025   19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/07/2025   14:08 Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/07/2025   14:32 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 տարբերակ կա․ դրանցից միայն մեկն է իրատեսական․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) 01/06/2025   23:34 Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ․ Սամսոնյան 01/06/2025   21:59 Հիմա ընդհանրապես չեմ խմում, բայց կչխկացնեմ․ Փաշինյանն այցելել է Արուճ 01/07/2025   15:24 Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան 01/06/2025   23:21 Վրաստանում առևանգել և դաժանաբար սպանել են ռուս զբոսաշրջիկի․ Տղամարդու մարմինը նետվել է գետը 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/08/2025   08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ» 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ

Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   20:40  |  ԼՐԱՀՈՍ

Անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու մեջ մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում մի կին ահազանգել է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, ովքեր սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։ Արդեն դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Երևան քաղաքի Կողբացի փողոցի շենքերից մեկում։ Հայտնաբերել են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն։ Արդեն ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնել է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ: Պարզվել է, որ անչափահասը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կոլխիցին տեսակի թվով 60 դեղահաբ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասին ինքնասպանության հասցնելը), 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: ՔԿ-ից հայտնեցին, որ մեղադրանք է ներկայացվել 1 անձի: Նրա նկատմամբ հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է սեքսուալ բնույթի բռնի գործողության կատարումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք։

«Միջնորդություն ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Վերջինիս նկատմամբ որպես այլընտանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև անչափահասի ինքնասպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով քրեական վարույթի առանձնահատկությունը, ինչպես նաև անչափահասների լավագույն շահն ապահովելու առաջնահերթությունը, այս պահին զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց»,- նշեցին ՔԿ-ից:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:46 30/12/2024  |  ԼՐԱՀՈՍ58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ անվադողերի վերանորոգման կետում սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
23:33 24/12/2024  |  Միջազգային լրահոսՄիգրանտը բռնաբարել է ռուսաստանցի աշակերտուհուն եւ տեսանկարահանել այդ ամենը
21:32 21/12/2024  |  Արտակարգ պատահարներԱրտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
18:40 12/12/2024  |  Միջազգային լրահոսԵկատերինբուրգում տղամարդը բռնաբարել է գիշերօթիկ դպրոցի 11-ամյա սանին
19:29 09/12/2024  |  Արտակարգ պատահարներԱրտառոց դեպք՝ Երևանում․ 21-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անծանոթ տղամարդը փողոցում հետևից մոտեցել է, գրկել, ձեռքերով բռնել կուրծքը և ոչ միայն
12:05 09/12/2024  |  ԱնցուդարձՀիմա էլ ռեփեր Ջեյ Զիին են մեղադրում բռնաբարության մեջ
19:04 25/11/2024  |  Միջազգային լրահոսՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել
18:51 21/11/2024  |  ԱնցուդարձՆորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
22:33 21/10/2024  |  ԱնցուդարձՈւզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
16:53 15/10/2024  |  ԱնցուդարձՖուտբոլի աստղ Մբապեին մեղադրում են բռնաբարության մեջ

Արխիվ

[]