ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրիայում գտնվող ծայրահեղ իսլամիզմի կողմնակիցները կարող են մեր թշնամիների կողմից բերվել մեր տարածաշրջան. այս սցենարը ՀՀ-ում պետք է հաշվի առնեն. Արա Պողոսյան 01/07/2025 21:30 | Քաղաքական
Սիրիայում առանցքային պաշտոններում նշանակվող անձանց կենսագրությունները դիտարկելու պարագայում ակնհայտ է դառնում, որ նրանք այս կամ այն կերպ կապված են Թուրքիայի հետ, սա վերաբերում է և՛ արտգործնախարարին, և՛ ռազմական տարբեր պաշտոններում նշանակված պաշտոնյաներին։ Նրանք բոլորը համագործակցել են թուրքական ուժերի հետ, իսկ թուրքական ուժերի հետ համագործակցությունը ինքնին հնարավոր չէ, առանց սպասարկելու թուրքական շահերը, կամ, առնվազն, առանց հավատարմության երդում տալու։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ, այս նշանակումները նաև տրամաբանական են, քանի որ ալ-Ջոլանին, համագործակցելով թուրքական ուժերի հետ, Իգլիբից մինչև Դամասկոս արշավը հենց Թուրքիայի հովանու ներքո էր իրականացնում՝ թե քաղաքական, թե ռազմական, թե տնտեսական առումով։
«Հետևաբար, այո, Սիրիայում հաստատվում է պրոթուրքական իշխանություն, որը կարելի է նաև համարել պրոքսի-թուրքական իշխանություն, որը սպասարկելու է գլխավորապես թուրքական շահեր։ Սակայն, սա չի նշանակում, որ Սիրիայում ինչ -որ պահից փոխակեպումներ տեղի չեն ունենալու։ Այստեղ բավական հետաքրքիր է ալ-Ջոլանին, ում կենսագրությունը հենց ամենատարբեր փոխակերպումների կենսագրություն է՝ ծայրահեղ ջիհադիստից մինչև հանդուրժող աշխարհիկ պետության կոմնակցի կերպար։ Կարծում եմ, ինչ-ինչ արտաքին պայմանների առկայության դեպքում, ալ-Ջոլանիին կրկին գնալու է փոխակերպումների, դա կլինի արմատական իսլամ, թե ավելի աշխարհիկ անցում, դա կլինի դեպի պրոթուրքական դառնալու ճանապարհով, թե հակաթուրքական պետութուն դառնալու ճանապարհով, կախված կլինի արտաքին պայմաններից»։
Նա ընդգծեց, որ Սիրիայում ունեցել ենք ամենակենսունակ հայկական համայնքը, որն իր ազդեցությունն ուներ Սիրիայի քաղաքական, տնտեսական հասարակական կյանքում։
«Ցավոք, այս փոխակերպումներն ազդեցություն կթողնեն հայկական համայնքի վրա։ Եթե նախկինում Ասադի իշխանությունը, ավելի պրոհայկական դիրքորոշում ուներ, ապա այսօր սա բավականին աղոտ է ու մշուշոտ։ Շատ կարևոր է, թե հետագայում ինչպիսի փոխակերպումներ կլինեն Սիրիայում և ինչպիսի քաղաքականություն կորդեգրվի քրիստոնյա համայնքների նկատմամբ, այս իմաստով, քանի որ ՀՀ-ն նաև հայկական սփյուռքի համար ունի որոշակի պատասխանատվություն՝ պետք է նկատի ունենանք, որ սա ևս ՀՀ-ի համար մարտահրավերներից մեկն է։ Այսինքն, եթե սիրիահայերի կյանքին, գույքին ու իրավունքների նկատմամբ էական ու իրական շոշափելի վտանգներ լինեն, ապա այս պարագայում ՀՀ-ն ստիպված կլինի ընդունելու Սիրիայի մեր հայրենակիցներին»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա նաև նվազեցրեց հայկական գործոնի ազդեցությունը տարածաշրջանում, այսինքն, հիմա արդեն Սիրիան ևս մեկ երկիր է, որը տարածաշրջանում հանդես է գալիս պրոթուրքական և պրոադրբեջանական դաշտում։ «Ադրբեջանը իր հերթին թե պատվիրակություն ուղարկեց Դամասկոս, թե պարաբար հայտարարություններ արեց՝ հայտնելու իր պատրաստակամությունը՝ օժանդակել Սիրիային վերականգնման գործընթացում՝ ֆինանսապես, տնտեսապես, մասնագիտական առումով։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի դերի և հեղինակության բարձրացում Սիրիայում, քանի որ այս ամենի հեղինակը, կամ առնվազն դիրիժորը Թուրքիան էր»։
Նա ընդգծեց, որ Թուրքիան, ունենալով բավական լուրջ տնտեսական խնդիրներ, միայնակ ի վիճակի չէր վերականգնել կամ նպաստել Սիրիայի վերկանգնմանը, հետևաբար և Ադրբեջանը, և թուրքական աշխարհի մյուս պետությունները ինչպես նաև այլ արաբական պետություններ կներգրավվեն Թուրքիայի վերականգնմանը, սա ինքնին ազդեցության տարածման գործիք է»։
Հաջորդը, որ մեր համար ոչ պակաս կարևոր է, ըստ Պողոսյանի, այն է, որ զինված կազմավորումները մտնելու են սիրիական նոր ձևավորվող բանակի մեջ, սակայն կլինեն այնպիսի ծայրահեղ իսլամիզմի կողմնակիցներ, որոնք պարզապես չեն միանա սիրիական բանակին, որոնք սովոր են վարձկանությանը։ «Ո՞ւր կգնան այդ ուժերը և ինչ նպատակներով կիրացվեն՝ սա արդեն մեզ համար մտահոգող կլինի, Աստված մի արասցե, եթե մեր թշնամիները որոշեն այդ ուժերը բերել մեր տարածաշրջան։ Մենք սրա ցավալի փորձն արդեն ունեցել ենք 2020 թ-ին։ Քանի որ մենք ունեցել ենք դրա նախադեպը, մենք նման զարգացում չենք կարող բացառել։ հետևապես, ես կարծում եմ, որ այս սցենարը ՀՀ համապատասխան կառույցները, որ գծում են ՀՀ անվտանգության խնդիրները՝ պետք է սա հաշվի առնեն։
Դատելով վերջին 2-3 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից տարածվող կեղծիքին, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակահերթ արձակելու մասով՝ ես կարծում եմ, այս ամենը վկայություն է, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ կարողանա ուժի կիրառման սպառնալիքով ՀՀ-ին ստիպել գնալու որոշ զիջումների, որոնց մասին իրենք բավական բաց ու առանց սեթևեթանքի խոսում են»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/08/2025 18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան
- 01/08/2025 17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան
- 01/08/2025 13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
- 01/08/2025 12:30 Մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ . Թորոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/08/2025 19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին
- 01/08/2025 13:34 Այրվել է չշահագործվող սրճարան
- 01/08/2025 11:46 Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. 38-ամյա կնոջ մարմինը ծառից իջեցրել են փրկարարները. հայտնաբերվել է նամակ
- 01/08/2025 10:20 Արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա,11 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը