ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/07/2025 17:11 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով տուժող ժանաչված ոստիկան Հրաչիկ Խաչատրյանի հարցաքննությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հարցաքննության ընթացքում պարզվեց, որ Հրաչիկ Խաչատրյանը նախկինում «տուժող» լինելու փորձ ունեցել է։ Ավելին, Խաչատրյանը եղել է այն ոստիկանը, որը բռնություն էր գործադրել Լևոն Քոչարյանի նկատմամբ, վերջինս էլ՝ հաղորդում է տվել ոստիկանի դեմ, ինչից հետո, պարզվել է, որ հենց այդ ոստիկանն էլ իր հերթին է հաղորդում ներկայացրել Լևոն Քոչարյանի դեմ՝ իբրև իրեն հարվածելու համար։ Լևոն Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց՝ նշելով, որ մի դեպքում ինքն է տուժող, հարցաքննվել է մի քանի օր անց, մի դեպքում՝ ոստիկանը, որը հարցաքննվել է երկու ժամ անց, այս տարբերակված մոտեցումը, սակայն, «տուժող» ոստիկանը նորմալ է համարում։ Լևոն Քոչարյանին առաջին անգամ Հրաչիկ Խաչատրյանը տեսել է ցույցերի ժամանակ, սակայն երբևէ չի տեսել և չի լսել, որ Լ․ Քոչարյանը ցույցերի ժամանակ որևէ մեկին հայհոյի, բռնություն գործադրի։ Հարցուպատասխանի ընթացքում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հետաքրքրվեց՝ ինչու էր Լևոն Քոչարյանին բերման ենթարկելուց հետո մտել ոստիկանապետի մոտ՝ տուժողը նշեց, թե չի մտել, թեև փաստաբանն ասել էր, որ տեսել է նրան։ Փաստաբանն ուղիղ հարց հղեց՝ «Խնդրում եմ նայել Լևոն Քոչարյանի աչքերի մեջ, ասել՝ ինչու եք ծեծել նրան ավտոմեքենայում», ինչի դեմ առարկեցին հանրային մեղադրողները՝ նշելով, թե «բացարձակ էմոցիոնալ ֆոնի ներքո աչոկներ են հավաքում»։ Դատախազը հայտարարեց, թե որևէ կերպ հաստատված չէ, որ տուժողը ծեծի է ենթարկել Լ․ Քոչարյանին։ Արամ Վարդևանյանն էլ իր հերթին առարկեց՝ դատախազի հայտարարությունների առնչությամբ՝ նշելով․ «այս ինչ արտահայտություն էր, եթե ես էլ շատ արտահայտությունների ինձ տուրք տամ ու հասանելի ինձ դարձնեմ, ապա շատ ավելի հետաքրքիր կանցնի նիստը, բայց դա չեմ անում՝ դատարանի նկատմամբ հարգանից ելնելով։ Հիմա մենք էլ խոսենք՝ «աչոկներով», «բոչկեքով», «մուտիտներով»․․․ պատվարժան դատարան․ խնդրում եմ՝ մի հատ․․․»։ Լևոն Քոչարյանն ընդգծեց՝ այն մարդն է եկել այստեղ ցուցմունք տալիս, որ հենց ինքն է նման բան արել իր նկատմամբ, գետնին ընկած մարդուն (Ասատուրովին) խփում էր։ Տուժողը պնդեց՝ չի հարվածել Լևոն Քոչարյանին, ինչին արձագանքելով Կոչուբաևը նշեց՝ «բա տեսանյութերում, որ երևում էր, դա ինչ է, լռության իրավու՞նքն էիք պարզաբանում, իրավունքներն էիք պարզաբանում, այդ շարժումներն ինչի՞ նման են»։ Հարցին՝ արդյո՞ք վնասվածք ստացել է Լևոն Քոչարյանի հարվածներից՝ ոստիկանը նշեց, որ ոտքի հատվածում ցավ է զգացել, որն անցել է։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/08/2025 18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան
- 01/08/2025 17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան
- 01/08/2025 13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
- 01/08/2025 12:30 Մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ . Թորոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/08/2025 13:34 Այրվել է չշահագործվող սրճարան
- 01/08/2025 11:46 Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. 38-ամյա կնոջ մարմինը ծառից իջեցրել են փրկարարները. հայտնաբերվել է նամակ
- 01/08/2025 10:20 Արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա,11 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
- 01/08/2025 10:14 Մեքենան բախվել է սյանը. 18-ամյա ուղևորը հոսպիտալացվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը