ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Էջմիածին-Մարգարա ճանապարհին բախվել են «Nissan Tiida»-ն և «Hyundai Santamo»-ն․ վերջինները հայտնվել են ջրատարում․ կա 6 վիրավոր 12/30/2024 20:26 | Արտակարգ պատահարներ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» և «Hyundai Santamo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների վիրավորներից 3-ին փրկարարները պատգարակով քաղաքացիների օգնությամբ մոտեցրել են շտապ օգնության ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Գրիգորյանն ու պարեկ Խդր Մահմուդյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
Մեկնաբանություն
- 12/31/2024 11:43 Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, պայմանավորվածությամբ հանձնվեց Արցախը. Աբրահամյան
- 12/27/2024 17:29 Ուրեմն՝ մեր այս ՛՛Ծուռ հայելիների թագավորությունում՛՛ բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր...Դարբինյան
- 12/27/2024 12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու
- 12/27/2024 11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/01/2025 22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ
- 01/01/2025 22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ
- 01/01/2025 11:45 Ամանորի գիշերը ավտոմեքենա է այրվել
- 12/31/2024 01:51 Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` 4 բալ ուժգնությամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/01/2025 23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում
- 12/30/2024 21:07 Գիտնականները կանխատեսում են ուժեղ մագնիսական փոթորիկ Ամանորի գիշերը
- 12/30/2024 18:08 Բժիծկը նախազգուշացրել է ամանորյա ուտեստների եւ ալկոհոլի վտանգավոր համադրությունների մասին
- 12/30/2024 15:35 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն դրվագները
Հետաքրքիր է իմանալ
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը
- 12/28/2024 13:43 150 տարեկան թթի ծառ կա, որի բնից ջուրը շատրվանի պես դուրս է հոսում հորդ անձրևից հետո. Ազիզյան
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը