ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Աբովյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ Բագրատիոն Դարբինյանի և մյուսների դրվագն առանձնացվել է 12/30/2024 15:41 | Քրեական խրոնիկոն
Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք, որ 2024թ սեպտեմբերի 3-ին ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Սուրեն Աբովյանը, «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատիոն Դարբինյանը, Լոռու մարզում գործող «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերության սեփականատերերը։ Վերջիններս ձերբակալությունից հետո ազատ էին արձակվել, կալանքի տակ է եղել միայն Սուրեն Աբովյանը։ Քրեական վարույթը, որով հետապնդումներ են իրականացվում վերջիններիս նկատմամբ, վերաբերում է ապօրինի շինթույլտվությունների տրամադրմանը։
Քրեական վարույթը հինգ անձի՝ Սուրեն Աբովյանի, Բագրատիոն Դարբինյանի, Կամո Գևորգյանի, Ռուբեն Հովհաննիսյանի, Սամվել Մարգարյանի մասով, ուղարկվել է Հակակոռուպցիոն քրեական դատարան և մակագրվել Խաչիկ Ղազարյանին։ Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Աբովյանը, լինելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ, տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորությունները և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու եղանակով, կաշառք տվողի օգտին թողտվության, հովանավորչության, ինչպես նաև այլ ապօրինի գործողության և անգործության համար Սամվել Վարդգեսի Մարգարյանի և վերջինիս որդու՝ Սամսոն Սամվելի Մարգարյանի օժանդակությամբ, Ռուբեն Գուրգենի Հովհաննիսյանից և Բագրատիոն Էդուարդի Դարբինյանից ստացել է խոշոր չափերով, համապատասխանաբար՝ 1.000.000 և 3.000.000 ՀՀ դրամ, իսկ Կամո Հովհաննեսի Գևորգյանից՝ առանձնապես խոշոր չափերով` 8.060.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Հակակոռուպցիոն դատարանը նախնական դատալսումների փուլում որոշում էր կայացրել՝ մեղադրյալների խափանման միջոցի վերաբերյալ, մասնավորապես, նոյեմբեր ամսին որոշել է Բագրատիոն Դարբինյանի խափանման միջոց գրավը՝ 20 մլն դրամի չափով, Կամո Գևորգյանի, Ռուբեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելն անփոփոխ թողնելու վերաբերյալ, Սամվել Մարգարյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, իսկ Սուրեն Աբովյանի կալանքի ժամկետը երկարացվել էր, ինչը, փաստորեն, որոշումից մոտ մեկ ամիս անց փոփոխվել է և այժմ Աբովյանը տնային կալանքի տակ է։ Նշենք, որ դեկտեմբերի 6-ին դատարանը որոշել է մեղադրյալներ Բագրատիոն Դարբինյանի, Ռուբեն Հովհաննիսյանի, Սամվել Մարգարյանի և Կամո Գևորգյանի մասն անջատել առանձին վարույթում։
Առանձնացված դրվագը ևս մակագրվել է Խաչիկ Ղազարյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
Մեկնաբանություն
- 12/31/2024 11:43 Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, պայմանավորվածությամբ հանձնվեց Արցախը. Աբրահամյան
- 12/27/2024 17:29 Ուրեմն՝ մեր այս ՛՛Ծուռ հայելիների թագավորությունում՛՛ բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր...Դարբինյան
- 12/27/2024 12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու
- 12/27/2024 11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/01/2025 22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ
- 01/01/2025 22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ
- 01/01/2025 11:45 Ամանորի գիշերը ավտոմեքենա է այրվել
- 12/31/2024 01:51 Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` 4 բալ ուժգնությամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/01/2025 23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում
- 12/30/2024 21:07 Գիտնականները կանխատեսում են ուժեղ մագնիսական փոթորիկ Ամանորի գիշերը
- 12/30/2024 18:08 Բժիծկը նախազգուշացրել է ամանորյա ուտեստների եւ ալկոհոլի վտանգավոր համադրությունների մասին
- 12/30/2024 15:35 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն դրվագները
Հետաքրքիր է իմանալ
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը
- 12/28/2024 13:43 150 տարեկան թթի ծառ կա, որի բնից ջուրը շատրվանի պես դուրս է հոսում հորդ անձրևից հետո. Ազիզյան
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը