ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արփինե Սարգսյանն այցելել է Արարատի մարզի ստորաբաժանումներ 12/28/2024 21:35 | ԼՐԱՀՈՍ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում՝ հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավար կազմը։ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի արդյունքները, տարածքների օպերատիվ իրավիճակը։ Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումների, տեխնածին աղետների կանխարգելման, արագ արձագանքման, կարողությունների զարգացման, ծառայությունների համագործակցության, ինչպես նաև կադրային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Վեր են հանվել առկա բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի բաժին։ Նախարարը զրուցել է ստորաբաժանման աշխատակիցների և կենդանի հերթի ձևաչափով սպասարկվող քաղաքացիների հետ։ Արփինե Սարգսյանին են ներկայացվել քաղաքացիների էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային համակարգի առանձնահատկությունները։ Նախարարը ծանոթացել է նաև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման գործընթացին, հանձնարարել քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ և մատուցել բարձրորակ ծառայություն։
Նույն օրը ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում։ Նրան են ներկայացվել քաղաքացիների հերթերի կառավարման և համարանիշների որոնման էլեկտրոնային համակարգերը։ Նախարարը շրջել է քաղաքացիների սպասարկման սրահում, եղել համարանիշների տպագրման, վարորդական իրավունքի վկայականի որակավորման տեսական քննության հանձնման սենյակում, ծանոթացել պայմաններին և հագեցվածությանը։ Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում ներկայացվել են քաղաքացիների սպասասրահի, քննական մեքենաների համալրվածության և քննական գործընթացի վերաբերյալ մանրամասներ։ Արփինե Սարգսյանը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել սպասարկման և տրամադրվող ծառայությունների որակով։ Նախարարը հանձնարարել է ինտենսիվ աշխատանքով կրճատել հերթերի տևողությունը, բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում։
Նույն օրը Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում Արփինե Սարգսյանին են ներկայացվել ոստիկանների և փրկարարների համատեղ ծառայության արդյունքները։ Նախարարը ծանոթացել է ահազանգերի սպասարկման, այդ թվում՝ տվյալների մշակման, փոխանցման և օպերատիվ ամփոփագրերը կազմելու գործընթացին, ներկայացվել են կենտրոնի ծրագրային հնարավորությունները՝ պարեկային կարգախմբերի քարտեզը, ծառայությունն օնլայն վերահսկելու և դեպքերի կառավարման համակարգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/27/2024 17:29 Ուրեմն՝ մեր այս ՛՛Ծուռ հայելիների թագավորությունում՛՛ բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր...Դարբինյան
- 12/27/2024 12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու
- 12/27/2024 11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ
- 12/27/2024 11:28 Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/29/2024 10:54 Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ պատճառը մերկասառույցն ու մառախուղն են
- 12/29/2024 10:47 Հրդեհ՝ Գյումրի քաղաքում, այրվում է տնակ. բնակիչը ներսում է
- 12/28/2024 21:00 Առատ ձյուն, բուք, ցածր տեսանելիություն. Վարդենյանց լեռնանցքը որոշ տրանսպորտային միջոցների համար փակ է
- 12/28/2024 20:00 Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը, մոտ 30 բեռնատար է կուտակվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/26/2024 22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին
- 12/26/2024 22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում
- 12/26/2024 21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
- 12/26/2024 14:44 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով
Հետաքրքիր է իմանալ
- 12/28/2024 13:43 150 տարեկան թթի ծառ կա, որի բնից ջուրը շատրվանի պես դուրս է հոսում հորդ անձրևից հետո. Ազիզյան
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով