ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2022 թ-ին ՀՀ-ում շուրջ 18-29 տարեկան չաշխատող ու չսովորող 130 000 երիտասարդներ կան. Կառավարությունը հաստատեց Զբաղվածության 2025-2031 թթ ռազմավարական ծրագիրը 12/27/2024 11:56 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյանը նիստում հայտնեց, որ ոլորտի մարտահրավերները կապի մեջ են ոլորտի այլ մարտահրավերների հետ, հատկապես վերջերս ժողովրդավարության ռազմավարության և դրա վերլուծությունը ցույց է տալիս մի շարք մարտահրավերներ, օրինակ, նվազող ծնունդներ, ծերացող բնակչություն, ինչպես նաև միգրացիոն մարտահրավերներ, որոնք ստեղծում են աշխատուժի արտադրողականության հույժ անհրաժեշտություն։
Նա նշեց, որ Հայաստանում ունենք 2 բնույթի գործազրկություն, կառուցվածքային և ցիկլիկ։ «Պատճառները տարբեր են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք մի շարք խնդիրներ, այդ թվում՝ պոտենցիալ աշխատուժի զգալի մասն է անմրցունակ և չունի համարժեք մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որ անհրաժեշտ է ժամանակակից, արագ փոփոխվող աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։ Պետոնցիալ աշխատուժի մարտահրավերը 2022 թին կազմել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների 15 տոկոսը կամ 339 000 մարդ։ Մի կողմից այս ցուցանիշը վկայում է չիրացված ներուժի մասին, որը մրցունակ աշխատանք ունենալու պարագայում կարող էր նշանակալի ավելացված արժեք ստեղծել տնտեսության համար, մյուս կողմից աշխատանքի բացակայությունը, որ բերում է աղքատության ավելացման»։
Անդրադառնալով ռազմավարության հիմնական առանցքներին՝ նա նշեց, որ դրանք են մարզերում ոչ գյուղատնտեսության ոլորտում բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ։
«Առանցքներից մեկն էլ 18-29 տարեկան չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ, հմտությունների շարունակական բարձրացման, դրանց իրացման և հնարավորությունների բարձրացման միջոցով։ Սա ամենակարևոր թիրախային խմբերից մեկն է՝ մարդկային կապիտալի զարգացման տրամաբանության մեջ, որովհետև երբ ուսումնասիրությունը մենք ավարտեցինք՝ պարզվեց, որ 2022 թ-ին շուրջ 130 000 18-29 տարեկան չաշխատող ու չսովորող երիտասարդներ ունենք, որոնց պետք է ակտիվ ներգրավվենք աշխատաշուկայում։ 2020 թ-ին նրանց թիվը շատ ավելի մեծ էր մինչև 160 000։ Թեև կա նվազման դինամիկա, սակայն սա ամենակարևոր ռազմավարական նպատակներից մեկն է։
Ռազմավարության շրջանակներում նախատեսվում է նաև խթանել անհատ ձեռներեցությունը՝ մասնավորապես, թիրախավորելով 30-40 տարեկան կանանց զբաղվածությունը, միաժամանակ, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող աշխատունակ շահառուների ինտոգրումը ինտեգրումը սոցիալական նպաստի համակարգին՝ արդյունավետության բարձրացման միջոցով։
Ծրագրի հաստատման դեպքում ակնկալվում է, որ մարզային քաղաքներում զբաղվածությունը մինչև 2031 թ-ը կհասնի մինչև 67 տոկոսի, ՀՀ 20-29 տարեկան չսովորող-չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թ-ին կանխատեսվում է, որ կկազմի 19,6 տոկոս, զբաղված կանանց մասնաբաժինը տարեկան աշխատանքային ռեսուրսների նկատմամբ կանխատեսվում է, որ կաճի ու կհասնի 50.9 տոկոս։
Նախարարը նաև նշեց, որ օրինակ նպաստառու ընտանիքներում շուրջ 30 000 աշխատունակ քաղաքացի կա, և եթե այդ քաղաքացիները շարունակաբար կհրաժարվեն իրենց կողմից առաջարկված աշխատանքից, ապա կելնեն այն կանխավարկածից, որ այդ ընտանիքում առնվազն պարոնային զամբյուղի չափով եկամուտ կա ու աստիճանաբար ու փուլ առ փուլ անձին կհանեն նպաստառուների համակարգից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
- 12/27/2024 08:33 Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:29 Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ»
- 12/27/2024 08:27 Մեղադրանքը գաղտնի են պահում․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:23 Ալեն Սիմոնյանը նոր օրենք է սահմանել. լրագրողին կրկին զրկել են խորհրդարան մտնելուց. «Ժողովուրդ»
- 12/26/2024 08:23 Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/27/2024 17:29 Ուրեմն՝ մեր այս ՛՛Ծուռ հայելիների թագավորությունում՛՛ բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր...Դարբինյան
- 12/27/2024 12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու
- 12/27/2024 11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ
- 12/27/2024 11:28 Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/27/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
- 12/27/2024 22:49 Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
- 12/27/2024 21:44 Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորում. Hyundai Sonata-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին
- 12/27/2024 19:42 Արագածոտնի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով բեռնատար «Gazel»-ը Աստվածընկալի ձորում կողաշրջվել և հայտնվել ձորակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/26/2024 22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին
- 12/26/2024 22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում
- 12/26/2024 21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
- 12/26/2024 14:44 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում