Թեմաներ
Հինգշաբթի 12 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/25/2024   23:55 Բժիշկը կոչ է արել Ամանորից առաջ կատարյալ մաքրություն չանել՝ դեպրեսիայից փրկվելու համար 12/25/2024   23:43 Սիրիայի նոր կառավարությունը հաշիվ է ներկայացրել Իրանին 12/25/2024   23:32 Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետի մոտ 12/25/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/25/2024   23:06 Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը 12/25/2024   22:47 Այս իշխանությունը Երևանը դարձնում է միայն ունևորների ապրելու համար քաղաք. Թաթուլ Մանասերյանը՝ Երևանի ծառայությունների թանկացման մասին 12/25/2024   22:33 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ 12/25/2024   22:15 Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում 12/25/2024   21:54 Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները 12/25/2024   21:42 Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները 12/25/2024   21:32 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չուն․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին 12/25/2024   21:10 Մահվան ելքով ավտովթար՝ Գառնի գյուղում 12/25/2024   20:56 Մոսկվայում բժիշկները դեռահասի ականջից խավարասեր են հանել 12/25/2024   20:42 Ռուսական ոստիկանները ոչնչացրել են տարածաշրջանին հաշիշի մատակարարման ուղիները 12/25/2024   20:32 ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել շենքային պայմաններին 12/25/2024   20:20 Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ 12/25/2024   20:17 Տիգրան Ավինյանը չի վճարել պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե 150,000 դրամը մեծ գումար է, դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ հիմնավոր չհամարելով պնդումը 12/25/2024   20:02 Երևանի կենտրոնը աղետի գոտու է վերածվել. Վարդանյան 12/25/2024   19:51 Արարատի մարզում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ ճանապարհը դարձել է միակողմանի 12/25/2024   19:39 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/25/2024   19:30 Բժիշկները նշել են Ամանորին ցանկություններ պահելու արդյունավետությունը 12/25/2024   19:23 Ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով հաղորդվում է 38 զոհի մասին 12/25/2024   19:18 Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մեկը հայտնվել է մայթին. կա տուժած 12/25/2024   19:00 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացված տոնական միջոցառմանը 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/25/2024   18:43 Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է.The Telegraph 12/25/2024   18:31 Ռուսաստանը դեռ որևէ շփում չի ունեցել Թրամփի թիմի հետ. Զախարովա 12/25/2024   18:25 Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում 12/25/2024   18:15 Սիրիայում բնակչությունը շատ ավելի մեծ վախեր ուներ, որ արյուն է թափվելու. Գաբրիելյան 12/25/2024   18:11 Բաքվում բազմահարկ շենք է այրվում 12/25/2024   17:59 Եթե ռեկետ անեինք՝ Աննայի նամակներին ընկերությունների 95% կարձագանքեր, ոչ թե միայն 20%-ը գումար կփոխանցեր. Փաշինյան 12/25/2024   17:47 Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը 12/25/2024   17:43 Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/25/2024   17:23 Տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է. ՀՀ իշխանությունների «ջայլամային քաղաքականությունը», թե, իբր, քովիդի դրական պատասխան կա՝ ամենառացիոնալ ու լավագույն տարբերակը չէ. Բաղդասարյան 12/25/2024   17:13 Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի 12/25/2024   16:52 Ալրաղացի Լյովիկի գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ․ Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման 12/25/2024   16:49 Սահմանային վերահսկողության խնդիրները կլուծվեն արագորեն՝ աշխատանքային ընթացակարգերով 12/25/2024   16:42 Նա կմեռնի, երբ մեդիաներն ու մարդիկ նրա մասին այլևս չեն խոսի. Ալեն Ղեւոնդյան 12/25/2024   16:23 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը անիծել է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 12/25/2024   16:05 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 12/25/2024   15:57 Հայաստանի երեք հաղթած նախագահներից ոչ մեկը ժողովրդի քվեն չի ստացել, ժողովուրդը պարտված վարչապետին է ընտրել․ Կոնջորյան 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/25/2024   15:32 Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 12/25/2024   15:21 ՔՊ-ն Արցախի հարցում շարունակում է մեղադրել ՌԴ-ին՝ անվտանգություն չապահովելու, իսկ Արցախի ղեկավարությանը՝ «փոփոխությունների ընթացքը չհասկանալու» մեջ 12/25/2024   15:20 Թուրքիան Հալեպում գլխավոր հյուպատոսություն է բացում 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   15:06 Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են 12/25/2024   14:42 Պետք չէ մութ սենյակում կատու փնտրել․ Կոնջորյանը՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմեկնելու մասին
12/25/2024   13:09 Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարից հետո 28 մարդու են ողջ գտել. հայտնի են վթարի նախնական պատճառները 12/25/2024   08:29 «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ» 12/25/2024   08:27 Նոր առաջարկներ է ստացել` մտածում է․ «Հրապարակ» 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/25/2024   11:42 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում 67 մարդ է եղել, կան ողջ մնացածներ 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/24/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/24/2024   22:45 Նախկին նախագահները, այո, անուղղելի սխալ են գործել. պարտավոր էին առաջնորդվել խելագարության կանխավարկածով 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/24/2024   22:34 Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել 12/25/2024   13:41 Փաշինյանը շտապել է ցավակցել Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/24/2024   13:12 Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. փաստաբանի ասուլիսը՝ ուղիղ 12/24/2024   14:08 «Թոխմախի Մհերի» թալանչի լինելու հարցին ի պատասխան Փամբուխչյանը նշեց, որ նրա որդին իր հասակակիցն է

Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/25/2024   18:52  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզի մարտական դիրքերից մեկում զինվորական հանգստի համար նախատեսված վագոն-տնակում զինծառայող Պայլան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները շարունակում են մնալ չպարզված, թեև ողբերգական դեպքից շուրջ 2,5 տարի է անցել։ Գործով «սայլը» որևէ կերպ տեղից չի շարժվում, քննությունը ձգձգվում է, 2,5 տարվա ընթացքում այդպես էլ որևէ անձի մեղադրանք չի ներկայացրել, իսկ Պալյան Պողոսյանի ծնողները մտահոգված են՝ գործի հնարավոր կոծկման փորձից։

Հիշեցնենք, որ զինծառայողն այրվածքներն ստացել է 2022թ. հուլիսի 17-ին, սակայն դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն հուլիսի 25-ին, երբ զինծառայողն արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, իսկ դրանից օրեր անց էլ հայտնի դարձավ նրա մահվան մասին։ Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Ըստ պաշտպանական գերատեսչության, Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից:

Պալյանի ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են իշխանություններին և դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը, ըստ ծնողների, հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել՝ նշելով, որ Պալյանը և ևս երեք զինծառայող փակված են եղել վագոն-տնակում, մինչև հերթապահը կհասներ և կբացեր դուռը: Ավելին, պարզվում է զինծառայողին պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել ի սկզբանե, այրվածքներ ստանալուց հետո նրա մարմնի կրակը հանգցրել են ջրով և հողով, այրվածքներ ստանալուց հետո հինգ ժամ զինծառայողը մնացել է դիրքում՝ մինչև լուսաբացին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ 2022թ․ հուլիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում): Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել Պ․ Պողոսյանին, և ևս 3 անձի տուժող ճանաչելու մասին։ Վարույթի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, նշանակվել է նաև դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Զինծառայողի ծնողները, սակայն, դժգոհ են գործի քննությունից, ավելին՝ չեն հավատում պաշտոնական վարկածին։ Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քննության ընթացքն ընդհանրապես չի գոհացնում, որևէ մեղադրյալ չկա, որևէ անձ մինչ օրս պատասխանատվություն չի կրում։

«Բոլորն իրենց կյանքը վայելում են՝ մեր որդիների չապրած կյանքի փոխարեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ ամենը՝ մինչ օրս անհայտ է»,- պատմում է տիկին Գալյան՝ նշելով, որ հրդեհի ժամանակ տղաներին պատշաճ օգնություն չի ցուցաբերվել, բացի այդ, իր որդին գիշերը՝ ժամը 01։00-ին պոստը հանձնել է, եկել, իր հանգստի ժամն է եղել։ Պալյան Պողոսյանի մայրը չի հավատում այն վարկածին, որ «վառարանից ածուխը կամ կայծը թռել է, հրդեհը բռնկվել է», նշում է՝ դա հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից։

«Մենք հիմա մեր տանն ածուխ ենք այրում, երբևէ մեր տանը մի օր կայծ չթռավ ու հրդեհ չբռնկվեց, մեկ թիկնոցավրան է այրվել, մարդկային կյանք է խլել հրդեհը։ Չեմ հավատում, որովհետև նախ պարզաբանված չէ, թե արդյոք կայծից է բռնկվել, ինչու պատասխանատվություն չի կրում ածուխ լցնողը կամ այդ ինչ ձևի հրդեհ էր, որ մարդկային կյանք արժեցավ։ Չեմ հավատում, ոչ մեկի բերած վարկածին չեմ հավատում, բացարձակապես ոչ մեկին, սա հերթական խաղն էր, սուտ է, որ ՀՀ-ում մարդկային կյանքը բարձրագույն արժեք է»,- նշեց տիկին Գալյան՝ կասկածներ հայտնելով նաև, որ հնարավոր է՝ տեղի ունեցածը դիվերսիա է, որովհետև, երբ Կարեն Քարամյանը գնացել էր այցի՝ հիվանդանոցում, ինքը դիտավորյալ Քարամյանին հարցրել է՝ արդյոք Պալյանին տեսել է, ինչին պատասխանելով ասել էր՝ ոչ․ «Եթե ինքը Պալյանին չի տեսել, Պալյանը գիշերը ժամը 02-ին հրդեհը բռնկվել է՝ մինչև առավոտվա ժամը դրսում մերկ այդ սառնամանիքին կանգնել սպասել է։ Եթե նքը Պալյանին չի տեսել, ապա որտեղ է ինքը եղել, մեր ԶՈՒ-երում նման մարդիկ գոյություն չպետք է ունենան, որ մեր ընտանիքի ծուխը մարի այսօրվա օրով։ Իրենք կյանքն են վայելում, թրև են գալիս ՀՀ-ից դուրս՝ Եվրոպայում, մեզ էլ մեր երեխեքի հետ մահացրեցին, մեր ֆիզիկապես ողջ լինելը չի նշանակում, որ ապրում»։ Թե արդյո՞ք դեպքից հետո հակահրդեհային անավտանգության առումով ստուգումներ իրականացվում են՝ Պալյանի մայրը նշում է՝ չի կարծում, ամուսնու քրոջ որդին պատերազմի մասնակից է՝ երկու աչքից կույր, ամուսինը նրա երդմնակալության ժամանակ նկատել է, որ ոչ մի փոփոխություն չի եղել, հիմա իբրև թե վագոն-տնակները փոխվել են դեպքից հետո, բայց չի տեսել, չի կարող ասել։ Թե ինչու են գործը փորձում ծածկադմփոց անել՝ Պալյանի մայրը չգիտի, նշում է՝ դեպքից հետո՝ դեպքը դեռ չմարսած՝ ամուսնու մոտ պարանոցի շրջանում մաշկի քաղցկեղ է առաջացել, զբաղվել են այդ խնդրով, չեն կարողացել ընկնել դռնեդուռ, մի քանի ամիս առաջ էլ ինքն է ՝ տիկին Գալյան է, վիրահատվել։

«Որպես զինվորի մայր անտեսված ենք։ Միայն իմ անունից չեմ ասում, բոլորը, ում հետ շփվում եմ, անտեսված են․․․ բայց չէ՞ որ մեր երեխեքը այս հասարակությանը, հայրենիքին են պարտք տվել, բոլորս ապրում ենք մեր որդիների չապրած կյանքի գնով․․․ Կարեն Քարամյանը մեկ քերծվածք չի ունեցել․․․ զարմացած եմ մնացել, եթե տեղում է եղել, օգնություն ցույց տվել․․․ իմ տղան այնքան է քնած մնացել, որ «ուգար» (շմոլ գազի թունավորում հեղ․) է եղել, հրդեհից վեր է կացել ու ընկել հրդեհի մեջ, ինչը միայն շնչահեղձության հետևանք է։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, եթե պատերազմ լիներ, կհամակերպվեինք, մեր երեխաներին հայրենասեր ենք դաստիարակել, առաջին տեղում հայրենիքն է եղել, ես հպարտ եմ եղել, որ զինվորի մայր եմ, նույնիսկ առիթ է եղել ՀՀ-ն լքել, երեխաները դուրս չեն եկել, ասել են՝ գնացենք, չենք լքի մեր հայրենիքը։ Հայրենիքի համար մինուճար որդուս եմ տվել ու այդքան անտարբերություն, ես չեմ ասում, ինձ ոչինչ պետք չէ, մեղավորը թող պատժվի, որ գոնե հոգուդ խորքում իմանաս, որ գոնե մեկը պատժվեր արարքի համար։ Մինչև Ազատի զինվորական կացարանի դեպքն աղաղակում էի, որ շարունակություն է ունենալու, հետևեք, ընդամենը մի քանի ամիս անց 15 ընտանիքի ծուխ մարեց»,- նշեց տիկին Գալյան՝ հավելելով, որ որևէ մեկի դեմ անձնական ոչինչ չունի, բայց ղեկավարությունը, նման բարձիթողի վիճակ է, օրենք չի գործում, որտեղ է գրված, որ պահեն ու մեծացնեն, մեկ մահվան թուղթ տան, չասեն՝ ինչից է մահը վրա հասել։

«Մեկ սովորական հայհոյանքի համար ոստիկանությունն այսօր մարդկանց բռնում տանում է, պատասխանատվության են ենթարկում։ Նույնը ամուսնուս հետ է տեղի ունեցել։ Նոյեմբերի 20-ին ամուսինս գնացել էր քրոջ որդու տարեդարձին, մեկ տարեկանն էր, ես չեմ կարողացել գնալ, որովհետև որդուս շրջապատն էր նստած, եթե գնայի, որդուս էի ման գալու, ամուսինս է գնացել, վերադառնալիս ոստիկանությունը կանգնեցրել է՝ ամուսինս շատ նեղված, ծանր հոգեվիճակում էր, հայհոյանքի պատճառով հիմա երկրից չի կարողանում դուրս գալ, գործ են հարուցել, մեղադրանք առաջադրել»,- նշեց Պալյան Պողոսյանի մայրը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]