ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Ավինյանը չի վճարել պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե 150,000 դրամը մեծ գումար է, դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ հիմնավոր չհամարելով պնդումը 12/25/2024 20:17 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր չի համարել, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ վճարել 150,000 դրամ պետական տուրքը։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի։ Ավինյանը հայցադիմումին կից չի վճարել 150,000 ՀՀ դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է և հայցին կից ներկայացրել է նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը։
«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից»,- նշված է Ավինյանի միջնորդության մեջ, որը դատարանը հիմնավոր չի համարել՝ արձանագրելով, որ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել ՝ ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Ավինյանը հայցը ներկայացրել է լրատվամիջոցի՝ նոյեմբերի 13-ին հետաքննության առնչությամբ, համաձայն որի՝ 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրել է քաղաքական իշխանության բարձունքի։ Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձել է ՀՀ փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվել է ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերյալ քննարկումները համակարգել է հենց փոխվարչապետ Ավինյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/26/2024 07:53 Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
- 12/26/2024 07:49 Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. «Ժողովուրդ»
- 12/26/2024 07:44 Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար. «Ժողովուրդ»
- 12/25/2024 08:29 «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
- 12/25/2024 08:24 ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. «Ժողովուրդ»
- 12/25/2024 08:22 ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից․ «Հրապարակ»
- 12/25/2024 08:20 Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/25/2024 16:42 Նա կմեռնի, երբ մեդիաներն ու մարդիկ նրա մասին այլևս չեն խոսի. Ալեն Ղեւոնդյան
- 12/25/2024 16:23 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը անիծել է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան
- 12/25/2024 12:34 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Թորոսյան
- 12/25/2024 12:27 Իշխանատենչությանդ ու ագահությանդ հագուրդ տալով` պատմության աղբանոց ես նետվելու․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/25/2024 22:33 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
- 12/25/2024 21:42 Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները
- 12/25/2024 21:10 Մահվան ելքով ավտովթար՝ Գառնի գյուղում
- 12/25/2024 19:51 Արարատի մարզում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ ճանապարհը դարձել է միակողմանի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/25/2024 23:55 Բժիշկը կոչ է արել Ամանորից առաջ կատարյալ մաքրություն չանել՝ դեպրեսիայից փրկվելու համար
- 12/25/2024 20:56 Մոսկվայում բժիշկները դեռահասի ականջից խավարասեր են հանել
- 12/25/2024 19:30 Բժիշկները նշել են Ամանորին ցանկություններ պահելու արդյունավետությունը
- 12/24/2024 20:51 Շներ վարժեցնողը նշել է տոներին ընտանի կենդանիներին հանգստացնելու եղանակները
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում