Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/24/2024   23:58 Երևանի Վաղարշյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Dodge»-ում. կա վիրավոր 12/24/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/24/2024   23:33 Միգրանտը բռնաբարել է ռուսաստանցի աշակերտուհուն եւ տեսանկարահանել այդ ամենը 12/24/2024   23:19 Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է, ռեժիմի վախճանը մոտ է․ Զոհրաբյան (Տեսանյութ) 12/24/2024   22:58 Մայոտեում «Շիդո» փոթորկի զոհերի թիվը հասել է 39-ի 12/24/2024   22:45 Նախկին նախագահները, այո, անուղղելի սխալ են գործել. պարտավոր էին առաջնորդվել խելագարության կանխավարկածով 12/24/2024   22:34 Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել 12/24/2024   22:22 Եղբայրը վիճաբանության ժամանակ հարվածել է եղբորը. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է 12/24/2024   22:21 Ինչու՞ են մեզ այս քարոզիչները թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու կոնֆետով. Հովհաննես Ավետիսյան 12/24/2024   22:11 Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ աղբատար մեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ն․ կա վիրավոր 12/24/2024   21:57 Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այնքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան 12/24/2024   21:41 Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 12/24/2024   21:29 Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան 12/24/2024   21:21 Հայտնի է Կանադայում արտահերթ ընտրությունների հնարավոր ամսաթիվը 12/24/2024   21:08 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին 12/24/2024   20:51 Շներ վարժեցնողը նշել է տոներին ընտանի կենդանիներին հանգստացնելու եղանակները 12/24/2024   20:37 Թույլ չեմ տալու, որ Փաշինյանը շարունակի խաբել մեր ժողովրդին, ես կարող եմ դա անել․ Օսկանյան (տեսանյութ) 12/24/2024   20:20 Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդի են տարհանել 12/24/2024   20:11 Ռուսաստանում շաուրմայի համար ԳՕՍՏ կսահմանվի 12/24/2024   19:58 Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը 12/24/2024   19:50 Ողբերգական դեպք՝ Երևանում. Խորենացի փողոցում, բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը 12/24/2024   19:35 Մյունխենում ծերանոց է բռնկվել 12/24/2024   19:29 Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել 12/24/2024   19:19 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը 12/24/2024   19:15 Երևանի ավագանու որոշմամբ 30 %-ով կբարձրացվի մշակութային ու մարզական կառույցների, 15 %-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 12/24/2024   18:47 Ինչպես կարելի է մարդու մատերին նայելով՝ որոշել նրա ճաղատանալու հավանականությունը 12/24/2024   18:43 Դա կենաց է, չափանիշ չէ. Կիբերանվտանգության մասնագետը խոցել է համարում նոր օրենսդրական նախաձեռնությունը 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/24/2024   18:15 ՔՊ-ականները լծվել են Փաշինյանի թեզը պաշտպանելուն 12/24/2024   18:08 Զանգվածային թունավորում Ադրբեջանում 12/24/2024   17:51 Էրդողանն Ալիևին ասել է, որ ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի զարգացումներին 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/24/2024   17:39 Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   16:58 Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն 12/24/2024   16:39 Սա միակ իշխանությունն է, որ Համահայկական հիմնադրամի գումարները տարավ, դրեց իրենց գրպանը, որ ապահովի իրենց էկզոտիկ «կայֆերը». Մկրտչյան 12/24/2024   16:38 Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որ հնարավոր լինի մաքրել Նիկոլի խարանը․ Աշոտյան 12/24/2024   16:36 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/24/2024   16:31 Լուծում ենք առաջարկում, որ և ոչխարները կենդանի մնան, և գայլերը կուշտ լինեն. Աշոտյան (տեսանյութ) 12/24/2024   16:18 Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել. Դանիելյան 12/24/2024   16:14 6-ամյա երեխան հոր ծննդյան օրը պատահմամբ օղի է խմել ու հայտնվել կոմայի մեջ 12/24/2024   16:06 Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է, որը փորձում է կախվել փրփուրից․ Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին 12/24/2024   16:01 Դատարանը հիմնավորել է, թե ինչու իրավաչափ չէ «կարմիր գծերի» թանկացումը 13 անգամ. քաղաքացիներին կոչ են անում բավարարվել փոքր փաթեթներով 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/24/2024   15:51 Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամը՝ Ավինյանին 12/24/2024   15:49 Ադրբեջանում արյունալի բախումներ կամ արտաքին միջամտություններ չեն լինի. Ալիև 12/24/2024   15:31 Մատվիենկոն ասել է՝ երբ կսկսվեն Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները 12/24/2024   15:30 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 12/24/2024   15:19 Այս գործով բոլոր պաշտոնական առաջխաղացում ունեցող անձինք մի «SMS»-ով տուն գնալու ռիսկի տակ են․ փաստաբան 12/24/2024   15:08 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են
12/23/2024   21:42 Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/23/2024   16:34 Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/23/2024   23:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/23/2024   19:58 Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել, հակառակը՝ ինքն է դարձել հանցագործության զոհ՝ խոշտանգվելով․ փաստաբան 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/23/2024   18:48 Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել իր սուտը հերքող գրառումներից հետո 12/23/2024   17:37 Քննիչը դատախազի հետ համաձայնեցրել է որոշումը ու մերժել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի անձեռնմխելիության դեպքով վարույթ նախաձեռնելը 12/23/2024   15:10 Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/23/2024   22:40 Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը. Մուսինյան 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/23/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/23/2024   13:40 Ազատի կացարանում հրդեհի գործով նոր մեղադրյալ կա․ գործը կուղարկվի դատարան 12/23/2024   11:59 Դատախազությունն ընթացք է տվել Թագուհի Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած

Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/24/2024   16:36  |  Վերլուծություններ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։

·       2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները մեծ չափով հույսը դրել են նոր «ֆիսկալ օգնականի»՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վրա։

2024թ. բյուջեով պլանավորված եկամուտների հավաքագրմանն «օգնում են» գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանությունը և 2024թ. հունվարի 1-ից ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը։ 2025-ին դրանց կավելանա նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումը, որի հաշվին ակնկալվում է ապահովել 21.3 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ կամ Երևան քաղաքի սեփական եկամուտների գրեթե քառորդ մասը։

Ի դեպ, բյուջեի սեփական եկամուտները բացարձակ մեծությամբ աճելու են ավելի քիչ, քան դրանց մեջ մտնող եկամտատեսակներից միայն երկուսը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի գումարը՝ պայմանավորված դրանց կտրուկ բարձրացմամբ և անշարժ գույքի դիմաց գանձվող գույքային հարկերը՝ պայմանավորված գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Իսկ սեփական եկամուտներ հանդիսացող մնացած եկամտատեսակների գումարային մեծությունը նվազելու է։

Այսինքն՝ բյուջեի եկամուտներն աճելու են, սակայն այդ աճն առավելապես պայմանավորված չի լինելու քաղաքային իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

·       Կապիտալ ծախսերը նվազելու են։ Մի շարք ծրագրերի պլանավորման գործընթացը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնությունների մեծությունը 2024թ. ցուցանիշից 41.9%-ով պակաս է։ Այդ ցուցանիշի հիմնական մասը հանդիսացող կապիտալ ծախսերը ևս նվազելու են՝ 24.4%-ով։ Չի բացառվում, որ կապիտալ ծախսերի պլանային մեծության կրճատումը պայմանավորված է նաև դրանց՝ նախորդ մի քանի տարիների և ընթացիկ տարվա ինն ամիսների ցածր կատարողականով։ Ըստ էության, կապիտալ ծախսերի ցածր կատարողականի տարիներ ի վեր ձևավորված «տխուր ավանդույթը» շարունակվում է։

Փոխարենը պարգևատրումների ֆոնդը, ինչպես նախորդ երկու տարիներին, 2025-ին ևս «տպավորիչ» աճ է ունենալու։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2025-ի բյուջեով հատկացվող միջոցները 2024-ի համեմատ ավելացվել են 46.1%-ով։ Ի դեպ, այդ ցուցանիշի ոչ պակաս «տպավորիչ» աճեր էին արձանագրվել նաև 2023-ի և 2024-ի բյուջեներում։ Վերջին երեք տարվա կտրվածքով պարգևատրումների ֆոնդը կաճի ավելի քան 4.1 անգամ։

Քաղաքային զարգացման առումով կարևոր նշանակություն ունեցող մի քանի ծրագրերի գծով ֆինանսավորումը նվազելու է։ Մասնավորապես, օրինակ, «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսված գումարը 2024-ի տարեկան ճշտված պլանի ցուցանիշից պակաս է 28.2%-ով։ Հատկանշական է նաև այն, որ այս ծրագրի գծով կատարողականը ընթացիկ տարվա ինն ամիսների տարեկան ճշտված պլանի համեմատ 42.8% է։ Այդպիսի ծրագրերից արժե հիշատակել նաև «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» ծրագիրը, որի համար նախատեսվել է 2024թ. բյուջեի ցուցանիշից 24.4%-ով պակաս՝ 295.0 մլն դրամ, իսկ ինն ամիսներին ծախսվել է տարեկան ճշտված պլանի ընդամենը 12.7%-ը: Մինչդեռ տրանսպորտային բեռնաթափման նպատակի իրականացումը, անկասկած, պայմանավորված է նաև այս ծրագրի արդյունավետ իրականացումով։

Որոշ առաջնային ծրագրերի գծով էլ հատկացվող միջոցները, ճիշտ է, աճելու են, սակայն նախորդ տարիներին դրանց գծով արձանագրվել է խիստ ցածր կատարողական, և դժվար է հավատալ, որ 2025-ին կհաջողվի ապահովել նշված ավելացված ծախսերի կատարումը։ Այդպիսի ծրագրերից կարելի է առանձնացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում (պատվիրակված լիազորություններ)» ծրագիրը, որի գծով (մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար) 2025թ. բյուջեով հատկացվել է 2024թ. հաստատված բյուջեի ցուցանիշից 2.4 անգամ ավելի մեծ գումար, չնայած ընթացիկ տարվա ինն ամիսներին նշված ծրագրով ընդհանրապես ծախս չի կատարվել։ Նմանատիպ պատկեր է նաև «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի գծով։ Չնայած 2024թ. ինն ամիսների ընթացքում փաստացի ծախսվել է տարվա համար նախատեսված միջոցների ընդամենը 1.9%-ը, 2025թ. բյուջեով պլանավորվել է ընթացիկ տարվա հաստատված բյուջեի ցուցանիշից 72.1%-ով ավելի։

Փոխարենը կան որոշ ծրագրեր, որոնց գծով ծախսերի նախատեսվող աճն առնվազն տարակուսելի է։ Ընդ որում, դրանցից շատերի դեպքում աճը շարունակական բնույթ է կրում։ Այսպես, օրինակ՝ «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի ֆինանսավորումը, ինչպես 2024-ին, 2025 թվականին նույնպես ավելանալու է և երկու տարի առաջվա՝ 2023-ի հաստատված բյուջեի ցուցանիշին գերազանցելու է 2.6 անգամ։ Ի դեպ, 2024 թվականին, բացի այն, որ այս ծրագրի գծով ծախսերը նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացել էին, ճշտված պլանով դրանք բարձրացվել են ևս 44.7%-ով։ Տարակուսելի մեկ այլ օրինակ է «Տոնական-արտաքին ձևավորում» ծրագրի գծով հատկացումների շեշտակի ավելացումը։ Այս անգամ դրանք էապես գերազանցել են նույնիսկ անցյալ տարվա «ռեկորդը» և 2025-ին՝ 2024-ի համեմատ աճելու են շուրջ 6 անգամ։ Նկատի ունենալով, որ դրանք 2024-ի բյուջեում ևս կտրուկ՝ 3.1 անգամ ավելացվել էին, ստացվում է, որ երկու տարվա ընթացքում դրանք աճելու են 18.6 անգամ։

·       Քաղաքային իշխանությունները կաղում են նաև բյուջեի պակասուրդի պլանավորման հարցում։

Ինչպես նախորդ յոթ տարիներին, 2025 թվականի բյուջեով ևս նախատեսվում է պակասուրդ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով վերջին տարիների փորձը, պակասուրդի պլանային ցուցանիշի իրատեսականության հարցում առկա է լուրջ թերահավատություն. հիշյալ բոլոր տարիներին պակասուրդի փաստացի մեծությունը կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) շեղվել է պլանայինից։ Մասնավորապես, բացի 2022 թվականից, մնացած բոլոր տարիներին փաստացի ձևավորվել է հավելուրդ։ Իսկ 2022 թվականին բյուջեն, ճիշտ է, ունեցել է պակասուրդ, սակայն դրա փաստացի մակարդակն ավելի քան կրկնակի գերազանցել է բյուջեով պլանավորվածին։ Ընթացիկ տարում՝ հաստատված բյուջեով նախատեսված պակասուրդը տարեկան ճշտված պլանով բարձրացվել է ավելի քան 31 անգամ և հասցվել 8.7 մլրդ դրամի, մինչդեռ ինն ամիսների արդյունքներով փաստացի արձանագրվել է հավելուրդ, այն էլ բավական մեծ՝ 12.3 մլրդ դրամ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/vxMZR  ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:46 05/03/2024  |  ԼՐԱՀՈՍԿանանց տոնի առթիվ Ալեն Սիմոնյանը կին պատգամավորներին և ԱԺ կին աշխատողներին կպարգևատրի յոթանասուն հազար դրամի չափով
16:41 29/12/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչական շրջանի աշխատակիցները ահռելի ծավալի աշխատանք են կատարել. Հարկատուների հաշվին միլիոնների հասնող կորպորատիվների անցկացումն Ավինյանը արդարացված է համարում (տեսանյութ)
18:40 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը շուրջ կես մլրդ դրամի նախատոնական պարգևավճար են ստացել
08:10 15/07/2023  |  ՄամուլՀերթական պարգեւավճարները՝ խորհրդարանում․ «Հրապարակ»
16:34 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովում պարգևավճար կստանան. առիթը մայիսի 28-ն է
08:46 21/12/2022  |  ՄամուլՊարգևավճարներ կստանան էլի միայն ՔՊ-ականները. ընդդիմությանը չեն տա. «Ժողովուրդ»
11:08 13/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել
10:08 30/08/2022  |  ՄամուլԱԻՆ աշխատակիցները աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար կստանան. «Փաստ»
17:10 20/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱմսական պարգևատրումների համակարգը ներդրվել է 2019 թ.-ից. Ոստիկանությունը պարզաբանում է տարածել
18:50 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՏարին չկսկսված ԱԺ-ում պարգեւատրում են բաժանել

Արխիվ

[]