ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուծում ենք առաջարկում, որ և ոչխարները կենդանի մնան, և գայլերը կուշտ լինեն. Աշոտյան (տեսանյութ) 12/24/2024 16:31 | Դատական ռեպորտաժներ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ ԵԺԿ համաժողովին օնլայն մասնակցելուն թույլատրելու միջնորդության լուծումը հետաձգվեց։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատավարությունը։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով թույլատրել, որ Արմեն Աշոտյանն օնլայն մասնակցի Եվրոպական ժողովրդավարական կուսակցության համաժողովին կամ ձայնագրել և փոխանցել տեսաելույթ, որն իրենից ներկայացնում է գործառույթ, որով՝ մի նժարին քաղաքական գործունեություն իրականացնելու իրավունքն է, մյուս կողմից՝ այդ համաժողովին չի մասնակցի որևէ մեկը, որը կարող է կապ ունենալ սույն վարույթի հետ։ Այս միջնորդությունը, փաստաբանի դիտարկմամբ, ոչ միայն իրավունքի չարաշահում չէ, այլև՝ բնական է, որ դատարանը նախորդ որոշման համատեքստում սա թույլատրի։ Արմեն Աշոտյանն էլ նկատեց՝ խոսքը տարեսկզբյան անդրանիկ հավաքի մասին է, որին ինքը ներկայացնում է ՀՀԿ-ն՝ 2012թ․-ից, օրակարգը նաև աղերսներ ունի Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, որոշակի հարթակներ կան՝ ուղերձներ հղելու։ Աշոտյանն ընդգծեց՝ միջնորդությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական գործունեության իրականացման սահմանափակման ժամանակավոր վերացման, այլև՝ Հայաստանի արտաքին և քաղաքական ներքին զարգացումների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ներկայացնելու հնարավորությամբ։
«Իմ խոսքի բովանդակությունը բացառապես կառուցված է լինելու Հայաստանի ազգային շահերի, պատկերացումների բարձրաձայնման հնարավորությամբ, որևէ առնչություն չունի այս դատավարության վկաներին և այլն։ Առաջին անգամ ԵՄ-ն՝ Եվրոպական հանձնաժողովի կազմում սահմանել է անվտանգության հարցերով եվրոհանձնակատարի պաշտոնը, առաջին անգամ հանձնակատարը մասնակցելու է ԵԺԿ նիստին։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել, թե հատկապես մեր արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված զարգացումների պարագայում՝ ԵՄ դիտորդական առաքելության, ադրբեջանական կողմի վերաբերմունքի և այլ շեշտադրումներով՝ բարձրաձայնել պաշտոական հայկական տեսակետից խիստ տարբերվող տեսակետ»,- նշեց Աշոտյանը։
Իսկ թե արդյոք կմասնակցեն կուսակցական ընկերներից՝ Աշոտյանը նշեց, որ եթե դատարանը թույլ չտա, ապա կմասնակցեն։
«Երբ Լևոն Արոնյանը լքեց ՀՀ շախմատի թիմը, բնականաբար շախմատի թիմում խաղաց իրենից գուցե ավելի ուժեղ, բայց երբեք այդ առաջին խաղատախտակին չխաղացող մարդ։ Այսինքն՝ օրինակը, որ դու չգնաս, քող տեղն այլ մարդ գնալու է, բազմաթիվ ոլորտներում կա, փոխարինումները լինում են ոչ միայն համարժեք, այլև՝ գուցե ավելի ուժեղ, բայց հարցը դրա մեջ չէ։ Խնդիրը նրանում է, որ ես մասնակցեմ»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարդ ունի իր շփման որոշակի շրջապատը, ազդեցության հնարավորությունները, ամեն խոսքն իր արժեքն ունի։
Աշոտյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ շատ իրատեսական լուծում են առաջարկում, դատարանը սահմանափակումների շրջանակը պահպանում է,մյուս կողմից՝ լուծումներ են առաջարկում, որոնք ոչ թե հակասում են, այլ՝ ապացուցում են, որ այդ որոշումը և ընթացիկ միջնորդությունները համադրելի են։
«Միջնորդում ենք լուծման համար, որը համարում ենք նվազագույն դիմադրության ճանապարհ, որ և գալյերը կուշտ լինեն, և գառները կենդանի»,- ասաց նա։
Այս միջնորդության լուծումը հետաձգվեց՝ մինչև չտրամադրվի ժողովի հետ կապված փաստաթուղթը։Դոլմազյանը նշեց, որ դեռ ժամանակ կա քննարկելու, եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա Աշոտյանը կմասնակցի նիստին՝ օնլայն։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես 2022 տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/24/2024 08:20 Դասասենյակներ և այլ ենթակառուցվածքներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
- 12/24/2024 08:17 Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:14 Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի ․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:11 Կառավարությունը խաբել և «գցել» է «Էյր Արաբիային». «Ֆլայ Արնայի» ձախողման հետքերով. «Ժողովուրդ»
- 12/24/2024 08:08 ՔՊ-ում բուռն խմորումներ են․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:00 ՔՊ-ականներն անցել են ձայներ հավաքելու «սուրբ» գործին. Գյումրիում հաղթանակը կենաց-մահու հարց է. «Ժողովուրդ»
- 12/24/2024 07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/24/2024 18:15 ՔՊ-ականները լծվել են Փաշինյանի թեզը պաշտպանելուն
- 12/24/2024 16:18 Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել. Դանիելյան
- 12/24/2024 13:55 Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է
- 12/24/2024 13:34 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/24/2024 23:58 Երևանի Վաղարշյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Dodge»-ում. կա վիրավոր
- 12/24/2024 22:11 Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ աղբատար մեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
- 12/24/2024 19:50 Ողբերգական դեպք՝ Երևանում. Խորենացի փողոցում, բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը
- 12/24/2024 19:19 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/24/2024 20:51 Շներ վարժեցնողը նշել է տոներին ընտանի կենդանիներին հանգստացնելու եղանակները
- 12/23/2024 23:53 Սննդաբանը նշել է մանդարինի թույլատրելի օրական չափաբաժինը
- 12/23/2024 21:37 Սննդաբանն անվանել է օլիվյե աղցանի մեջ կարտոֆիլի այլընտրանքը
- 12/23/2024 18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում