ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/23/2024 15:10 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ում ավարտվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի, ղեկավար Նաիրի Գալստյանի հաղորդման հիման վրա։ Ըստ ՀՀ ԱՆ միջնորդության՝ 41 քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո՝ դրանք կողմերին ուղարկվել են՝ հրապարակմամբ նշված ժամկետից՝ 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս անց։ Ըստ ԱՆ-ի՝ դատական ակտերը կողմերին տրամադրվել են ընդամենը մեկ օրում՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումից հետո և, եթե դատական դեպարտամենտը չհայտնաբերեր խախտումը, ապա չի բացառվում, որ դատական ակտերը դեռ տևական ժամանակ չտրամադրեին կողմերին, ըստ ԱՆ-ի՝ տվյալ ժամանակահատվածում դատավորը չի եղել ամենածանրաբեռնված դատավորներից մեկը։ Ինչ վերաբերում է մեղքի ձևին, ապա ըստ ԱՆ-ի՝ դատավորը թույլ է տվել «կոպիտ անփութություն»։
Այսօրվա նիստում շարունակվեց հարցուպատասխանը, որի ընթացքում ԱՆ ներկայացուցիչների հարցին ի պատասպան դատավորը նշեց, որ իր տեղեկություններով՝ նշված խախտումը Դատական դեպարտամենտի կողմից հայտնաբերվել է 2024թ․ մայիսի 30-31-ն ընկած ժամանակահատվածում, մինչդեռ, ԴԴ-ի կողմից որևէ կերպ, այդ թվում՝ գրավոր, բանավոր, չի տեղեկացվել այդ մասին, այդ ժամանակահատվածում գտնվել է վերապատրաստման, աշխատանքի չի եղել։ ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Մարինա Ավդալյանը, արձագանքելով, նշեց, որ ԴԴ կողմից խախտման հայտնաբերումից հետո գրություն է ուղարկվել՝ դատական ակտերը չտրամադրելու և վիճակագրական քարտերում լրացված չլինելու վերաբերյալ, ինչի վերաբերյալ դատավորի օգնականը պատասխանել է, որ չի տիրապետում տեղեկության, չունի կոնկրետ իր մոտ առկա ստորագրված և կնքված դատական ակտեր, որոնց տրամադրումը կապահովվեր իր կողմից, ինչին արձագանքելով դատավորը նշեց, որ իրեն հասցեագրված որևէ գրություն չկա ԴԴ-ի կողմից, իսկ ինչ վերաբերում է օգնականի կողմից ինչ-որ գրության պատասխանելուն, ապա այդ առնչությամբ ինքը գրություն է հասցեագրել ԴԴ ղեկավարին, որպիսի հանգամանքը հիմք է հանդիսացել՝ առաջարկ ներկայացնելու՝ դատավորի օգնականին պաշտոնից ազատելու համար։
«Նշված գրության բովանդակությունը և գրությունն ընդհանրապես ինձ հետ համաձայնեցված չի եղել, անձամբ ինձ՝ որպես դատավորի՝ որևէ գրություն հասցեագրված չի եղել»,- նշեց դատավորը։
Ճշգրտող հարցին՝ դատավորի աշխատակազմին պետական մարմնի կողմից հասցեագրված գրությունը որպես դատավորին հասցեագրված գրություն չի՞ դիտարկվում՝ փաստաբան Արսեն Սարդարյանն արձագանքեց՝ նշելով, որ փաստ կա՝ գրությունը ստացվել է օգնականի կողմից և նրա կողմից պատասխանվել՝ առանց դատավորին տեղեկացնելու, եղել է կազմի խնդիր, ընդ որում, դատական ակտերի նախագծերի մեծ մասը՝ 90-95 տոկոսով նախապատրաստվում է դատավորի օգնականի կողմից՝ չհաշված բացառիկ ակտերը։
«Կան հարցեր, որ դատավորն արգելել է խորանալ, բայց այդ գրությունը դատավորին չի հասցեագրվել»,- ասաց Սարդարյանը։
Նախագահող Արթուր Աթաբեկյանը նկատեց՝ պարբերաբար շեշտադրվում է վատառողջ լինելը, հերթական արձակուրդները և վերապատրաստումը, դրանք բնական են ու կարևոր։ Որպես օրինակ նախագահողը մատնանշեց աղյուսակում առկա գործերից մեկը՝ հետաքրքրվելով, թե կոնկրետ ինչով էր պայմանավորված այդ գործով դատական ակտն ուշ տրամադրելը, ակտի հրապարակումից հետո 10 օր է օգտվել արձակուրդից, անաշխատունակության մեջ չի եղել այդ ընթացքում, ինչին արձագանքելով դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, թե խոսքն այն մասին է, որ տեսողության հետ կապված խնդիրը որոշակիորեն բարդացրել է և ինչ-որ իրավիճակներում նաև անհնարին է դարձրել որոշ ժամանակից ավել համակարգչի առաջ աշխատելու հնարավորությունը, ինչը խնդիր է առաջացրել դատական ակտի պատրաստման գործառույթի առումով։ Դատավորը պարզաբանեց, որ նշված դատական ակտը հունիսի 3-ին ուղարկելու հանգամանքը պայմանաորված է եղել հունիսին վիրահատվելու հանգամանքով, այսինքն, որ մինչ վիրահատությունն առնվազն այդ դատական ակտն ուղարկվի կողմերին։
Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱՆ ներկայացուցիչը նկատեց, որ դատավորն ինքն է որոշում իր արձակուրդի օրերը, վերապատրաստման օրերը՝ ևս կարելի է փոփոխել։ Ինչ վերաբերում է ծանրաբեռնվածության և դատական կազմի՝ ոչ համալրված լինելու մասին պնդումներին, ապա ԱՆ ներկայացուցիչը հիշեցրեց ԲԴԽ որոշումները, որով այդ պնդումները հիմնավոր չեն եղել։ Դատավորի ներկայացուցիչ Արսեն Սարդարյանն ամփոփիչ ելույթում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ունենք համեմատաբար նորանշանակ դատավոր․ «Դատավորը տարբեր իրավիճակներում գուցե նաև կարող է փորձառու դատավորներից իրեն ավելի լավ դրսևորած լինի՝ դատական նիստեր վարելու, արդարադատության առումով, բայց երբ խնդիրը կազմակերպչականի վերաբերյալ է, ապա բնականաբար կազմակերպչական հարցերն ավելի լավ լուծվում է առավել փորձառու դատավորների մոտ և ժամանակի ընթացքում այդ կազմի գործողությունները կոորդինացնելու հմտություններն ավելի կատարելագործվում են»։ Սարդարյանի խոսքով՝ դատավորը որևէ նպատակ չի ունեցել գործերը ձգձգելու, եղել է օբյեկտիվ պատճառներ, ստացվել է այս պատկերը։
«Եթե մենք տալիս ենք դեպարտամենտին այնպիսի գործառույթ, որ որոշ դեպքերում սկսի փաստաթղթեր հավաքել և եթե խնդիր տեսնի, ապա դիմի նախարարությանը՝ կարգապահական պատասխանատվության միջնորդությամբ հանդես գալու ԲԴԽ-ում, ապա այստեղ էլ ունենք խնդիր, որ դա պետք է լինի ավելի հիմնավոր»,- նշեց Սարդարյանը՝ հավելելով, որ չունենան իրավիճակ, որ այս հարցերը չի բարձրացվում, մեկ էլ՝ բարձրացվում է մեկ դատավորի մասով, այդտեղ, ըստ փաստաբանի, կարող է չարաշահումներ լինել։ Սարդարյանը նշեց, որ դատավորի նորանշական լինելը, վատառողջ լինելը, կազմի հետ կապված օբյեկտիվ պատճառները դեռ չի նշանակում, որ դա միանշանակ իրեն արդարացնող է, բայց ակնհայտ է, որ գործ ունեն՝ ոչ կոպիտ խախտման, կոպիտ անփութության հետ, ինչը մատնանշվեց ԱՆ-ի կողմից, կարելի է նաև սահմանափակվել հարցի քննարկմամբ, ինչը մեծ ազդակ կլինի դատավորի համար։ Դատավոր Նարեկ Բադալյանն էլ նշեց՝ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ուղարկելն անընդունելի է իր համար, քանի որ որպես դատավոր՝ իր գործողություններն ուղղված են քննվող գործերի քննության ողջ ընթացքում տեսանելի արդարադատության իրականացմանը։ Դատավորի խոսքով՝ դիտավորություն, չարամիտ նպատակ կամ շարժառիթ չկա, բացի այդ, հիշյալ քրեական գործերով եզրափակիչ դատական ակտերը դատավարության մասնակիցներին սահմանված ժամկետում չուղարկելու արդյունքում չի սահմանափակվել բողոքարկման իրավունքի իրականացման ապահովումը։
Դատավորը խնդրեց մերժել միջնորդությունը։
Կողմերին լսելով ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հունվարի 13-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/23/2024 17:45 Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ. Շարմազանով
- 12/23/2024 16:42 Կարճ հիշողություն ունենալիս, չես նյարդայնանում, Պիպոյանն անդրադարձել է աշխատանքային ժամերի կրճատմանը
- 12/23/2024 15:57 Ադրբեջանի պահանջներից վատթարագույնը վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին. Գեւորգ Դանիելյան
- 12/23/2024 13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/23/2024 13:37 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
- 12/23/2024 13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել
- 12/23/2024 13:21 Հրդեհ Լիճք գյուղում
- 12/23/2024 13:06 Արարատի մարզում «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում