Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» 01/24/2025   07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» 01/24/2025   07:50 Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ» 01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում

Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել 12/22/2024   10:44  |  Մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր «Բանտային օրագրից» ևս մեկ հատված.

 ««Մեր «Բոլերոն»

12-ը օգոստոսի, 2009թ., «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ

Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի

«ԵրևանԿենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ շատ արագ՝ այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որևէ խցից կամ որևէ խցում, այլ իմ մեջ՝ գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։ Ու երբ հասկացա՝ ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», և որտեղից է գալիս նրա ձայնը։

2007 թվականի փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած առաջին հանրահավաքը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 19 ամյակին։

Հրաշալի, պայծառ եղանակ էր, ու երբ տեխնիկան, բարձրախոսները պատրաստ էին գործարկման, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր-անդամ Սամսոն Ղազարյանը մոտեցավ ինձ և մի խտասկավառակ փոխանցեց. «Լավ երաժշտություն է, միացնենք հանրահավաքից առաջ»,– ասաց նա։

Նույնիսկ չհարցրեցի, թե ինչ է. ուղղակի միացրեցի, և Ազատության հրապարակում հնչեց Ռավելի «Բոլերոն». հետո միայն սկսվեց հանրահավաքը։ Դրանից առաջ Երևանում հանրահավաք մեկ էլ 2005-ի նոյեմբերին էր տեղի ունեցել՝ սահմանադրական կեղծված հանրաքվեի օրերին։ 2006-ը Հայաստանի համար քաղաքացիական հուսահատության տարի դարձավ, իսկ «Արմատ» կենտրոնի «պադվալում» քաղաքական նոր ուղեգիծ էր մշակվում, և այդ ուղեգծի հեղինակները կարծում էին, որ «հուսահատությունն էլ է ռեսուրս»։ Անկախ Հայաստանի առաջին սերնդի մի խումբ քաղաքական գործիչներ, որ կանգնած են Երրորդ Հանրապետության ակունքներում՝ անփորձ երիտասարդների հետ մի սեղանի շուրջ նստած, քաղաքացիական պայքարի հույս էին փնտրում հուսահատության մեջ։ Եվ գտան։

2007-ի փետրվարի 3-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Այլընտրանք»-ի մեծ հիմնադիր ժողովը, որը անցավ տրիումֆի ոգով։ 700 տեղանոց դահլիճում մի քանի հարյուր մարդ էլ ոտքի վրա էր կանգնած։ Այդ օրը մենք մի ուղերձ հղեցինք ներկաներին և մի որոշման եկանք նրանց հետ՝ «Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն»։

2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր. շատ մարդ չէր եկել հանրահավաքի. հազիվ 3-4 հազար։ Ազատության հրապարակում հնչում էր Ռավելի «Բոլերոն», իսկ հարթակում կանգնած էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գևորգյանը, ապագա քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթևոսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո ավելի քան մեկ տարի անցկացրեց ընդհատակում։ Հարթակում էին նաև այժմ արդեն «Ազատության երգերի» հայտնի հեղինակ Մհեր Մանուկյանը, հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հայաստանի քաղաքացիների երեք սերունդ էր ներկայացված հարթակում, և հնչում էր «Բոլերոն»։

Հարթակից բարձր հնչեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամների անունները, և հրապարակը ծափահարեց նրանց։ Մհեր Մանուկյանը ելույթ ունեցավ մի փունջ մանուշակ կրծքին փակցրած. այդ տարի մանուշակները շուտ էին ծաղկել։ Հրանտ Տեր-Աբրահամյանը ելույթ ունեցավ ի պաշտպանություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի. հենց այդ օրերին էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հեռուստաեթերից Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, և մենք՝ Հրանտի շուրթերով, նրան ասում էինք՝ դու ո՞վ ես, որ մեր Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանես։ Բայց պարզվեց՝ իզուր էինք պաշտպանում Վազգեն Մանուկյանի արժանապատվությունը, պարզվեց՝ նա չունի դրանից։
2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր, Ազատության հրապարակում հնչել էր Ռավելի «Բոլերոն», և մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, մի պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ հետևյալի մասին. «Բեսպրեդել կոչվող գազանը այլևս չպետք է տեսնի մեր թիկունքը. նա պետք է տեսնի մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ»։
Նվագարկիչից «Բոլերոն» այլևս չէր հնչում, բայց այն հնչում էր օդի մեջ։ Հանրահավաքից հետո երթ սկսեցինք. դուրս եկանք Սայաթ-Նովա փողոց։ Ոստիկանությունը գրոհեց մեզ վրա. նրանք ուզում էին մեր երթը մայթ տեղափոխել. մենք տեղի չտվեցինք. բեսպրեդելը չտեսավ մեր թիկունքը։ Նա տեսավ մեր աչքերը, նա իր վախճանը տեսավ մեր աչքերի մեջ, նա լսեց մեր «Բոլերոն»։ Երթը պսակվեց տրիումֆով, փոքր՝ բայց տրիումֆով։ Սայաթ-Նովա փողոցը մերն էր, այսինքն՝ քաղաքացունը. սա Հայաստանում առաջին երթն էր 2004-ի ապրիլից ի վեր։

2007 թվականի փետրվարի 20-ին մանուշակը արդեն ծաղկել էր, փետրվարի 20-ին գարուն էր արդեն. այդ գարնանը Ազատության հրապարակում հնչեց «Բոլերոն», որը Ռավելինը չէր արդեն, արդեն մերն էր այդ «Բոլերոն»։
Մենք այլևս չունեինք խտասկավառակների, ձայնագրությունների կարիք. մենք շրջում էինք Երևանի փողոցներում և ինքներս, ինքներս հնչեցնում էինք մեր «Բոլերոն»։ Ոմանք ուզում էին հավատալ իրենց տեսածին ու լսածին, ոմանք չէին ուզում հավատալ իրենց տեսածին ու լսածին։ Անկախ սրանից, սակայն, «Բոլերոն» հնչում էր, և դա մեր «Բոլերոն» էր, Ռավելը մեզ համար էր գրել այդ «Բոլերոն»։

«Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը»՝ ասում էինք մենք և հավատում էինք, որ մեր ձայնը հնչում է, ինչպես շեփորը «Բոլերոյի» մեջ։ Արձագանքը չուշացավ, և մեկին գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, և ակնհայտ դարձավ, որ հունձն առատ է լինելու, և ժամանակն էր մտածել հնձվորների մասին։ Սակավ էին հնձվորները...

Մեր երթը հասավ 2007 թվականի Մայիսի 9-ին, և Բեսպրեդելը մեզ դարանակալել էր Նալբանդյան 104-ում՝ ԿԳԲ-ի շենքի մոտ։ Բեսպրեդելը հարձակվեց մեզ վրա, բայց նա չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը լսեց մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն», և Երևանի Ազատության հրապարակում հայտնվեց Ազատության առաջին վրանը։ Մեր «Բոլերոն» տարերային ու բազմաձայն դարձավ, բայց արդարացավ մեր հույսը. դիրիժորի վահանակը թափուր չէր այլևս, և մեր ձայնը դարձավ ավելի վստահ և անհամեմատ ուժգին։

Հանդարտ հզորություն ստացավ մեր ընթացքը։ Բեսպրեդելը անզոր կրճտացնում էր ատամները, բեսպրեդելը դարանակալել էր մեզ, այս անգամ՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում։ Բայց նա սխալվում էր, նա չտեսավ մեր թիկունքը, նա միայն մեր աչքերը տեսավ և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ... Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր էր հնչում, մեր «Բոլերոն» համակել էր ողջ Հայաստանը։

Բեսպրեդելը մռնչում էր խելագար, արյուն էր տենչում Բեսպրեդելը։ Նա ուզում էր տեսնել մեր թիկունքը, նա չէր ուզում տեսնել մեր աչքերը, որովհետև իր վախճանն էր տեսնում մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը դավեր էր նյութում մեր դեմ, Բեսպրեդելը բոլոր կողմերից հարձակվեց մեզ վրա 2008-ի մարտի 1-ին։
Բայց չտեսավ, նա կրկին չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ միայն մեր աչքերը, մեր պսպղուն աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր է հնչում, այլևս անլռելի է մեր «Բոլերոն», և տրիումֆով է պսակվելու մեր «Բոլերոն»։

Բեսպրեդելը չի տեսնելու մեր թիկունքը, Բեսպրեդելը տեսնելու է մեր աչքերը, և մենք տեսնելու ենք մեր Հաղթանակը՝ նրա աչքերի մեջ։ Նա տեսնելու է մեր Հաղթանակը՝ մեր աչքերի մեջ։ Նա տեսնելու է իր վախճանը՝ Հայաստանի մեջ, մենք տոնելու ենք քաղաքացու Հաղթանակը՝ Հայաստանի մեջ։
Անկասելի է մեր «Բոլերոն»։

Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլուխը գրել եմ Մորիս Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո։ Փորձեք ընթերցել «Բոլերոն» միացրած։ Լսեք «Բոլերոն» մինչև վերջ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:49 21/12/2024  |  ՄամուլՔայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
08:37 21/12/2024  |  ՄամուլԱրևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
18:43 20/12/2024  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը
18:16 20/12/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
08:25 20/12/2024  |  ՄամուլԻ՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում․ «Հրապարակ»
13:13 19/12/2024  |  ԼՐԱՀՈՍԵս տեղյակ չեմ, վարչապետը կխոսի․ Ավանեսյանը՝ 300,000 ադրբեջանցիների «վերադարձի» վերաբերյալ հայտարարության մասին
11:38 19/12/2024  |  ՄեկնաբանությունԾոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը․Փաշինյանը հրապարակել է իր բանտային կյանքի օրագրից մի կտոր
08:15 19/12/2024  |  ՄամուլՀաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
11:45 18/12/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
11:26 18/12/2024  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու է սոցիալական ցանցերում անդրադառնում այս կամ այն թեմային

Արխիվ

[]