Թեմաներ
Երկուշաբթի 12 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան 12/22/2024   20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան 12/22/2024   19:50 Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:01 Այրվել է ավտոմեքենա 12/22/2024   18:57 Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի 12/22/2024   18:45 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը 12/22/2024   18:37 Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները 12/22/2024   18:13 Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/22/2024   17:33 Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 12/22/2024   17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:58 Մագնեզիում, ֆոսֆոր, բարձրորակ սպիտակուց, յոդ և ֆոլաթթու, A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ․ Կարմիր խավիարի օգտակար հատկությունները 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան 12/22/2024   15:00 Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել 12/22/2024   14:32 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/22/2024   13:49 «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ 12/22/2024   13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են 12/22/2024   12:48 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան շնորհավորել է էներգետիկի մասնագիտական օրը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   12:17 Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփում է տարվա արդյունքները 12/22/2024   12:13 Պուտինը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը 12/22/2024   11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի 12/22/2024   11:41 Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   11:05 Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ նոր տեսանյութ՝ Փաշինյանից 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել 12/22/2024   10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 12/22/2024   09:58 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/21/2024   21:46 Իրանում զինվորականներ են զոհվել 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/21/2024   20:34 Շոլցին սուլոցներով ուղեկցել են Մագդեբուրգի ահաբեկչության վայրում 12/21/2024   20:20 Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   19:58 Սանկտ Պետերբուրգի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել 12/21/2024   19:41 Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկմանը 12/21/2024   19:20 Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 22 մարդ Է զոհվել 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   18:30 Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 12/21/2024   18:29 Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական հակամարտությունը 12/21/2024   18:15 Խոստանում եմ առողջ դատողությամբ շարունակել պիտանի լինել իմ ազգին, իմ հայրենիքին.Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/21/2024   08:32 Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ» 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/21/2024   08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ» 12/21/2024   11:33 Երկրորդ դրոնը հարվածել է Կազանի բարձրահարկ շենքին՝ այնտեղից մարդկանց տարհանման ժամանակ 12/21/2024   12:41 Անբարոյականության գերագույն դրսեւորում է. իրենք են իրենց ընտանիքը դարձրել հանրային քննարկման առարկա 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   14:23 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 12/21/2024   12:58 Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին 12/21/2024   10:49 Վերջին մեկ ամսում 4 մագնիտուդին մոտ ու ավելի 17 երկրաշարժ է արձանագրվել Ադրբեջանում․ Նիկոլայ Գրիգորյան

Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:41  |  Մեկնաբանություն

2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին գրել է Վարդան Օսկանյանը.

«Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցություններում խորհրդանշում է վտանգավոր և կրկնվող սխալը։ Խաղաղության մասին նրա հռետորաբանությունը, թեև տեսականորեն գովելի է, տարվա ընթացքում ուղեկցվեց միակողմանի զիջումների շարքով, որը ավելի է ոգևորել Բաքվին և թուլացրել Հայաստանի դիրքերը։ Յուրաքանչյուր նոր զիջում թերևս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ ավելի հեռացնելով արդար խաղաղությունից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, հուսախաբ և Փաշինյանի խոստումներից գրեթե ձեռնունայն։

Աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտույտից, որից, ներկայիս ղեկավարության ներքո, անհնար է թվում դուրս գալը։ Ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, չեն վստահում Փաշինյանի կառավարությանը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են կասկածանքով վերաբերվել նրա խոսքին։ Նույնիսկ Արևմուտքը, որը թվում է՝ որոշ աջակցություն է ցուցաբերում, դա անում է ոչ թե վստահության պատճառով, այլ «հարմարավետ ամուսնության» արդյունքում, քանի որ նպատակներին հասնելու ավելի լավ այլընտրանքներ չունի։

Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարվել են ռազմավարության բացակայությունն ու իռացիոնալ հաջորդական որոշումները, ավելի է բարդացրել Հայաստանի կացությունը։ Նոր դաշինքներ ստեղծելու ուղղությամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիվանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրե բարդացող միջավայրում։

Թեև մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունության մասին, սակայն դա մեծապես բխում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չկանխատեսված օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունեություն վերաուղղորդել են դեպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնությունը դրա օգուտները չի զգում։ Կյանքի թանկացումը, լճացած աշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրյա ներդրումների պակասը, աշխատատեղերի ստեղծման սահմանափակությունը և չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժվարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների և առօրյա իրականության միջև անջրպետի մասին։

2024-ի թերևս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական հետընթացն է։ Հայաստանն այժմ սահում է դեպի ավտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինյանի օրոք սկսված ժողովրդավարական զորթոնքի հույսի շրջանը վերածվել է մեկ մարդու իշխանության։ Չնայած հանրային վստահության պատմական ցածր մակարդակին՝ Փաշինյանը պահպանում է իշխանությունը խորհրդարանական մեծամասնության միջոցով, որը նրան պաշտպանում է հաշվետվողականությունից։ Իշխանության այս գերկենտրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի ավելի խոր բացը՝ ղեկավարներին հաշվետու պահելու կամ կենսունակ ընդդիմություն ձևավորելու անկարողությունը։
Ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը և քաղաքացիական ակտիվ հասարակությունը, ավելի են թուլացել Փաշինյանի ներքո։ Սեղմելով այլախոհությունը և կենտրոնացնելով իշխանությունը՝ նրա կառավարությունը անտարբերություն և հիասթափություն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխության գործիքի՝ ընտրությունների արդյունավետությունը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխությունը գնալով անհասանելի է դառնում։

Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է ավելի նենգ և ինստիտուցիոնալ բնույթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախավի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադեп մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով և անհիմն պարգևավճարներ ու արտոնություններ տրամադրելով հավատարիմներին։ Այս գործողությունները հանրային վստահության համակարգային դավաճանություն են, որոնք խորացնում են անհավասարությունը և հուսահատությունը։ Կոռուպցիայի հարաճուն այս մշակույթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցության հետ, որ պետությունը դարձել է մասնավոր շահի, այլ ոչ թե հանրային բարօրության գործիք։
Վերջապես, հայ հասարակությունը շարունակում է խորապես պառակտված մնալ։ Բևեռացումն ու անվստահությունը, որոնք սնուցվում են քաղաքական մանիպուլյացիաներով և սոցիալական լարվածությամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակության այս մասնատվածությունը թուլացնում է կոլեկտիվ գործողությունները և Հայաստանի՝ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու կարողությունը։

2025-ի սկզբին ուշադրությունն անխուսափելիորեն կսևեռվի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա, հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լճացման և վատ կառավարման ևս մեկ տարի։ Կառավարության փոփոխության անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։ Առաջիկա ամիսները երկրի համար պետք է լինեն ինքնաքննադատության և հնարավորի վերաիմաստավորման ժամանակահատված։

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին հստակ տեսլական ունեցող ղեկավարություն ձևավորելն է, որը առաջնահերթություն կտա ազգային միասնությանը, իրական բարեփոխումներին և ժողովրդավարական սկզբունքներին նորոգված հավատարմությանը։ Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:21 20/12/2024  |  ԼՐԱՀՈՍԱլիևը կվերցնի «միջանցքը», նա համարում է, որ Փաշինյանն իրեն խոստացել է, որ դա տալու է․ Օսկանյան
13:42 12/12/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչից եք վախենում, Մինսկի խումբը դեռ գոյություն ունի, ինչու խնդիրները չեք դնում, եթե ձեր աթոռների համար վաճառել եք ձեր արժանապատվությունը, հայ ժողովուրդը չի վաճառել. Օսկանյան (տեսանյութ)
15:02 07/12/2024  |  ՔաղաքականԻշխանափոխության պահանջ կա, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընտրություններին․ Օսկանյան
16:28 17/11/2024  |  ՔաղաքականԱրցախահայության վերադարձի իրավունքի իրացման հիմնական խոչընդոտը ՀՀ կառավարությունն է․ Օսկանյան (տեսանյութ)
08:24 24/10/2024  |  ՄամուլՕսկանյանը արցախցիներից ավելին է պահանջում․ «Հրապարակ»
11:27 17/10/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել. Օսկանյան
12:28 03/10/2024  |  ՀարցազրույցԱյն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
20:30 01/10/2024  |  ՔաղաքականՀայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն․ Վարդան Օսկանյան,Վահե Հովհաննիսյան
10:24 21/08/2024  |  ՄամուլԱրցախի քաղաքական գործիչները սպասում են. «Հրապարակ»
13:51 06/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում. Վարդան Օսկանյան

Արխիվ

[]