ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումն ական է դառնալու հայ-ադրբեջանական հարաբերությունների տակ. Ադրբեջանը կփորձի զորք մտցնել Հայաստան. Բաղդասարյան 12/20/2024 20:11 | Քաղաքական
Չնայած Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում 300 000 ադրբեջանցիների՝ ՀՀ կառավարությանը հղած դիմումին՝ կարծում եմ, այդտեղ պատասխանելու շատ բան կա։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ 300.000 ադրբեջանցիների դիմումի մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը դեկտեմբերի 18-ին, սակայն առ այս պահը որեւէ արձագանք պաշտոնական Երեւանից չի հնչել։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել «Արմենպրես» գործակալությանը՝ արձագանքելով Ալիեւի հայտարարություններին, եւ շրջանցել էր միայն 300.000 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու հարցը։
«Օրինակ, կարող էին ասել, որ միանշանակ Հայաստանի տարածքում երբեք 300 000 ադրբեջանցի չի բնակվել, վերջին մարդահամարի տվյալներով նրանց պաշտոնական թիվը 230 000-ն էր, ընդ որում՝ նրանց մեծ մասը դեռևս խորհրդային տարիներին հեռացել է, այդ ժամանակ Խորհրդային Հայաստանը Խորհրդային Ադրբեջանին փոխհատուցել է՝ ի տարբերություն Խորհրդային Ադրբեջանի, որը այնտեղից հայ փախստականների համար փոխհատուցում չի տվել։
Նման բազմաթիվ այլ փաստարկներ կան, որոնք կարող են և պետք է ներկայացվեն, բայց մեր իշխանությունները լռում են։ Ես կարծում եմ, որ այս հարցը Խաղաղության պայմանագրում ընդգրկված կլինի ավելի ընդգրկուն ձևակերպմամբ, որ կողմերի միջև պետք է կարգավորվեն նաև մարդասիրական, հումանիտար խնդիրները, որոնց հղում անելով Ադրբեջանը կարող է հարմար պահի պահանջել փախստականների վերադարձ»,- նշել է մեկնաբանը։
Բաղդասարյանի դիտարկմամբ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես լիներ կայուն և տևական խաղաղություն, ապա դա բարդ հարց չէր լինի, բայց քանի որ այդ խաղաղությունը չկա և, դատելով ամեն ինչից, Ադրբեջանը չի էլ պատրաստվում տևական խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, փորձելու է փախստականների վերադարձը օգտագործել նոր պատերազմ հրահրելու նպատակով։ «Այսինքն, իրենք փորձելու են ինչ- որ մի խումբ, ինչ-որ մեխանիզմներով տեղափոխել Հայաստան, հետո, իբր, նրանց պաշտպանության համար զորք մտցնել։ Քանի դեռ չկա կայուն խաղաղություն, դա ամենավտանգավոր հարցն է, այն ական է դառնալու հայ-ադրբեջանական հարաբերությունների տակ։ Այսինքն, խնդիրը այդ մարդիկ չեն, այլ այն, որ չկա խաղաղություն և այդ մարդիկ լինելու են նոր պատերազմի գործիք, ոչ թե խաղաղության ու հաշտության»։
Դիտարկմանը, թե Ալիևը նշել էր, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից միայն 2 հարցի շուրջ չկա համաձայնություն, խոսքը վերաբերում է հայ- ադրբեջանական սահմանից երրորդ երկրների ուժերի հետ քաշմանն ու միջազգային դատարաններից հայցերից հրաժարվելուն, սակայն Փաշինյանն, ըստ էության, համաձայնություն է տվել նաև այդ 2 հարցերի վերաբերյալ, արդյո՞ք սա նշանակում է, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տեսանելի ապագայում տեղի ունենալ՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ՝ ոչ, որովհետև Ալիևը բացի այդ 2 հարցերից՝ նաև այլ բազմաթիվ այլ պահանջներ է առաջ քաշում։
«Օրինակ, խոսում է փոխհատուցման մասին և առաջին անգամ կոնկրետ թիվ է նշում, ավելի քան 150 մլրդ դոլար, չպետք է մոռանալ Սահմանադրության փոփոխության պահանջը, Մինսկի խմբի լուծարման պահանջը, պետք չէ մոռանալ ՀՀ ԶՈՒ սպառազինության անթույլատրելիության հարցը։ Այսինքն, Ալիևը խոսում է 2 չհամաձայնեցված հարցի մասին ու դրան զուգահեռ 5-6 նոր պահանջ է առաջ քաշում։ Հետևաբար, կարող ենք ասել, որ քանի որ Ադրբեջանին այս պահին խաղաղություն պետք չէ, որևէ փաստաթղթի ստորագրում՝ բացի իրենց պատկերացրածից պետք չի, նրանք նորանոր պահանջներ են առաջ քաշելու, եթե անգամ Հայաստանը կատարի նաև այդ պահանջները։ Խնդիրը այդ պահանջները չեն ու դրանց բովանդակությունը, խնդիրն այն է, որ կողմերի միջև խաղաղության հասնելու քաղաքական կամք չկա, եթե դա լիներ՝ ցանկացած տարաձայնություն հնարավոր կլիներ լուծել բանակցությունների սեղանի շուրջ», ասաց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/20/2024 08:25 Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:23 Դատավորների մարդու իրավունքները ոտնահարվում են. աշխատասենյակներում տեսախցիկներ կան. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:20 Ինչով է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:18 1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվում. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:15 Փաշինյանին փոխանցել են,որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէ․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:11 Իշխանությունը փոշմանել է ու նոր գրասենյակ չի տեղափոխվի. շենքը վերադարձվել է պետությանը. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:09 ՔՊ-ում ինքնաոչնչացման գործընթաց է. սորոսականներն են մարտնչում․ «Հրապարակը»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/20/2024 15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան
- 12/20/2024 15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան
- 12/20/2024 13:23 ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ
- 12/20/2024 13:16 Սրտի պլանային վիրահատությունը ճակատագրական էր. Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում