ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ուրեմն երեխեքին դու ես վառել»․ լարված իրավիճակ՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին 12/20/2024 18:12 | Դատական ռեպորտաժներ
Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան իրական հանգամանքներն այդպես էլ մնում են չպարզված։ Այդպես էլ չի տրվում մեծագույն առեղծվածի պատասխանը՝ ինչպես է ստացվել, որ 15 զինծառայող չեն կարողացել արթնանալ բղավոցների ձայնից և փախուստի դիմել։ Այդ հարցի պատասխանը չունեն ո՛չ մեղադրանքի, ո՛չ պաշտպանության, ո՛չ տուժող կողմերը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացած նիստի ընթացքում շարունակվեց մեղադրյալ Եղիշե Հակոբյանի հարցաքննությունը, որն անցել է բավականին լարված մթնոլորտում, ընդ որում, Հակոբյանն ակնայտ հուզված էր, անգամ՝ հևում։
Տուժողների իրավահաջորդներից մեկը՝ Մարտիրոսյանը, հարց ուղղեց՝ հնարավո՞ր է, որ Ռադիկը նետած լինի բենզինով կանիստրը դռան ուղղությամբ, ինչին ի պատասխան մեղադրյալը նշեց, որ նման բանից տեղյակ չէ, չի ուզում գնահատական տալ: Հաջորդիվ, տուժողի հայրը շարունակեց՝ նշեց՝ արդյոք ինքն է վառել, հետո՝ Ռադիկը բենզինը լցրել է Լևոնի վրա, ինչին ի պատասխան մեղադրյալը հերքեց։ Մահացած զինծառայողի հայրն էլ շարունակեց՝ «եթե այն պահին, երբ բոցը բռնկվել է, արագ հանգցնեին, տղաները ողջ կմնայի՞ն», ինչին արձագանքելով մեղադրյալը չբացառեց, զինծառայողի հայրն էլ պնդեց՝ «Ուրեմն երեխեքին դու ես վառել»։
Եղիշե Հակոբյանը, պատասխանելով հարցադրումներին, վստահեցրեց՝ այդ օրն ինքն ադեկվատ է եղել։ Հակոբյանը, որն իր ցուցմունքի համաձայն, ևս այրվածք է ստացել, ևս մեկ անգամ պնդեց՝ չի ցանկացել որևէ մեկի մահը, եթե իմանար, որ տղաները կփնրկվեն, կմնար։ Նա նշեց՝ ինքն է մեղավոր, որովհետև ինքն է վառել վառարանը, բայց դիտավորյալ չի եղել։ Հակոբյանը նաև նշեց, որ չի ցանկանում որևէ մեկին մեղադրյել, բայց եթե այդ պահին հակահրդեհային համակարգն աշխատեր, ապա հրդեհն այդքան չէր տարածվի։ Հաջորդիվ, շարունակվեց վկա Ռադիկ Մարտիրոսյանի ցուցմունքը, որը Հակոբյանի ցուցմունքին հակասում է, Մարտիրոսյանը պնդում է, թե ինքը դեպքի վայրում չի եղել, ինքը եղել է խոհանոցում, սուրճ է խմել, խոսել՝ հեռախոսով, մինչդեռ, Եղիշե Հակոբյանն ընդգծում է, որ ինքը Ռադիկ Մարտիրոսյանի և Լևոն Խառատյանի հետ փորձել են հանգցնել կրակը, նրանք եղել են կացարանում, հետո՝ Ռադիկ Մարտիրոսյանն անմիջապես դուրս է եկել, Հակոբյանը՝ այրվածք ստանալուց հետո, Լևոնն էլ՝ Եղիշեից հետո։ Հակոբյանը նշել էր, որ այդ գործընթացը՝ հրդեհի բռնկվելուց և հանցգնելու տապալված փորձերից հետո դուրս գալու ընթացքը, տևել է 10-12 րոպե Հակոբյանի այս ցուցմունքից ու պարզաբանումներից հետո Ռադիկ Մարտիրոսյանը, պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հարցին, նշեց, թե ինքը գնացել էր կացարան, երբ արդեն հրդեհ էր, Հակոբյանն ու Լևոնը դուրս էին եկել կացարանից, նրանց դուրս գալիս և վառարանի մոտ չի տեսել։ Նորայր Նորիկյանը հետաքրքրվեց՝ ինչ էր անում նա 10-12 րոպե խոհանոցում, որ հինգ մետր հեռավորության վրա չէր լսել այդ ընթացքում տղաների բղավոցը, ինչին ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց, թե չի լսել ձայները, հետո լսել է բղավոցը, գնացել է, տեսել։ Նորիկյանն ընդգծեց՝ Եղիշեի և Լևոնի՝ նման այրվածքներ ունենալու դեպքում արդյո՞ք չէին գոռա տղաները, վկան նշեց՝ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2023թ․ հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել