ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավտոմեքենաներից գողությունները տարածում են ստանում. Տուժած վարորդներին ոստիկանությունում չեն հուսադրել, բացահայտում չեն խոստացել. կադրեր դեպքի վայրից 12/20/2024 21:25 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետությունում տարածում են ստանում ավտոմեքենաներից կատարվող գողությունները, որոնց բացահայտման ցուցանիշները, մեղմ ասած, չեն գոհացնում տուժողներին։ Վարորդներն ահազանգում են՝ գողությունները շահավետ բիզնես է դարձել որոշների համար. Գողացված ավտոպահեստամաերը էժան գներով վաճառում են տարբեր խանութների, որոնք էլ դրանք վերավաճառում են։
Նախօրեին վարորդները նաեւ բողոքի ակցիա էին իրականացրել ՆԳՆ-ի մոտ՝ հանդիպում պահանջելով պատասխանատուների հետ։
Ակցիայի մասնակից Մարե Պետրոսյանը «Փաստինֆո»-ին պատմեց, որ սոցիալական ցանցում գործող վարորդների խմբում այսօր կարդացել է գողության հերթական դեպքի մասին, որը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, բայց ունեն դեպք, երբ ավտոմեքենայի հայելիները գողացել են հենց մայրաքաղաքի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կայանված, այսպես կոչված, կարմիր գծերով նախատեսված կայանատեղիիում։
«Տեսանյութեր ունեմ, թե ինչպես է ավարը տոպրակով մեկը տանում գիշերով, ունեմ նաև ցերեկով գողության տեսանյութ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ակցիայի օրը պատկան մարմինները որեւէ մեկը հույս չտվեց։ «Այդ օրը եղավ այն, որ ավելի շատ գողությունների մասին իմացանք ու պարզապես այն վարոդներն ովքեր արդեն գրած բողոքներ ունեին, նորից զանգեր ստացան քննիչներից ու նորից հարցեր տվեցին։ Բայց արդարանում են, ասում են մենք անզոր ենք, իդեաներ տվեք, թե ինչ անենք,դուք էլ օգնեք գտնենք»,- նշեց Մ. Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ եթե անգամ գողության հեղինակին հայտնաբերում են, ապա նման գողությունների համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն չի ներկայացվում, քանի որ գողոնի արժեքի, վնասի շեմը, ինչպես ասում են քննիչները, կալանք չի նախատեսում։
Կին վարորդը նշեց, որ 4 անգամ գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիները, երեք անգամ բողոքել է, 4-րդ անգամ՝ ոչ։
«Փոխոստիկանապետն ինձ հարցնում է ինչո՞ւ չեմ բողոքում, նկարագրեցի, որ ամեն բողոքի հետ 4-5 ժամ կորցնում եմ, բողոք գրում, մինչև քննիչն է գալիս, մինչև փորձագետը, տեղազննություն է կատարվում ու ողջ աշխատանքային օրը նվիրում ես դրան ու ու չունես արդյունք, 4-րդ անգամ արդեն չես բողոքում, իսկ իմ մեքենայի հայելիները, որոնք գողացել են 4 անգամ՝ 70.000 արժեն։ Ինչքան մտածում ենք այստեղից չգնենք, այլ դրսից պատվիրենք, բայց ամեն պատվերի ժամանումն ավելի քան 10 օր է տևում, ես չեմ կարող առանց կողային հայելիների վարել, մարդ կա այդ ռիսկին գնում է, ես չեմ կարող»,- նշեց մեր զրուցակիցը՝ աբսուրդ որակելով այն, որ փորձագետը վնասի չափը գնահատում է՝ կախված մեքենայի տարեթվից՝ արժեքը վերցնելով երկրոդային շուկայից։
«Իսկ եթե պաշտոնական գինը դիտարկի գողոնի գինը, ապա վնասը կհատի օրենսդրական շեմն ու գողին կալանքի կտանեն, բայց դա չեն անում ու արդյունքում ստեղծվում է փակ շղթա։ Գողն ու կորուստ կրած վարորդը շարունակում են ձևավորել նաև այդ երկրորդային շուկան։ Մեկը գողանում է եւ էժան տալիս խանութներին, մյուսը, գողի պատճառով կորցնում, ու, էժան փնտրելով, այն գտնում է երկրորդային շուկայում», - ասաց Մարե Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել