ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի եւ մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ. Փաշինյանի արձագանքը Բաքվի սառնալիքներին 12/19/2024 20:26 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Բաքվի դժգոհություններին՝ Հայաստանի կողմից ձեռք բերվող սպառազինությունների վերաբերյալ։
«Միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր ունենալու իրավունք ունի եւ պարտավորություն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից: Բանակի բարեփոխումները մեր լեգիտիմ իրավունքն է: Արդյո՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ոչ, որովհետեւ մենք հստակ ճանաչել եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքով եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, համաձայն մեր ձեռքբերած պայմանավորվածությունների եւ ձեռնպահ մնա սպառնալիքների քաղաքականությունից»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա արձանագրել է, որ գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին:
«Այս պայմաններում մեր արձագանքը նույնիսկ ներքին քննադատությունների է արժանանում, որովհետեւ մենք ասում ենք, որ նույնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման հարցում ձեռքբերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ»,- նշել է Փաշինյանը:
Նա երաշխավորել է, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: «Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/17/2024 14:46 Փաշինյանի ոչ օրինական կնոջը սպասարկելու համար ձեռք բերված մեքենաների գինը պետական գաղտնիք էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/19/2024 08:42 Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից․ «Հրապարակ»
- 12/19/2024 08:39 Պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝ սպառնալիք ՀՀ անվտանգությանը. «Փաստ»
- 12/19/2024 08:37 Անցել են Աղազարյանի ազգուտակին․ «Հրապարակ»
- 12/19/2024 08:34 «Չհամարձակվե՛ք»․ Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
- 12/19/2024 08:31 Իշխանությունը պատրաստ է ԵՄ անդամակցության հարցը քննարկելու. ինչ կլինի առաջիկայում. «Ժողովուրդ»
- 12/19/2024 08:28 Տարեկան 150 հազար եվրո՝ Եվրոպայում կապի սպա ունենալու համար․«Հրապարակ»
- 12/19/2024 08:25 Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը. բացահայտում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/19/2024 17:22 Բաքվի զորքը 3 կողմից շրջափակել է Ներքին Հանդը, Փաշինյանն էլ հպարտանում է, որ տանիքները նորոգվել են. Թաթոյան
- 12/19/2024 16:35 Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան
- 12/19/2024 15:26 Հայկ Մարության առաջարկում է բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ
- 12/19/2024 12:21 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշման դեմ բողոքը դատարանը բավարարեց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/19/2024 22:55 Դիլիջանում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 12/19/2024 21:41 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 32 քաղաքացու
- 12/19/2024 21:29 Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «XCMG» բեռնատարները․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
- 12/19/2024 19:45 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Honda»-ն, «BMW»-ն և «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
- 12/17/2024 21:45 Տղամարդկանց բացահայտել են պոտենցիայի հետ կապված խնդիրների գլխավոր պատճառը
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում