Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Ավելանալու են ինքնադատաստանների դեպքերը, պետությունը հանցագործության բացահայտման և ապացուցման բեռը թողել է տուժողների ուսերին․ մասնավոր մեղադրանքով վարույթի դատական քննության խութերը 12/18/2024   20:23  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 17-ից Հայաստանում այլևս գործում է «մասնավոր մեղադրանքով» վարույթի դատական քննության ինստիտուտը, ինչը ենթադրում է, որ հանցագործության «բացահայտման» և դատարանում դրա ապացուցման բեռը դրվում է հանցագործությունից տուժած քաղաքացու վրա։ Մասնավորապես, եթե նախկինում գործող Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված էր որոշ հանցատեսակների դեպքում ( օրինակ՝ ծեծը, առողջությանը վնաս պատճառելը և այլն) քրեական գործերը հարուցվում էին տուժողի բողոքի հիման վրա, քննվում՝ նախաքննական մարմնի կողմից, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում էր նաև պետության կողմից՝ ի դեմս դատախազության, ապա այժմ գործող օրենսդրությամբ մասնավոր մեղադրանքի գործերով բացահայտումն ու ապացուցումը մնում է հանցագործությունից տուժած քաղաքացու ուսերին։ Հայեցակարգի համաձայն՝ այս փոփոխությունների նպատակը նախաքննական մարմնի բեռնաթափումն է, մինչդեռ, դատական համակարգն էլ ավելի ծանրաբեռնելու գնով, ավելին՝ ստեղծվում են անհավասար պայմաններ՝ հանցագործությունից տուժած քաղաքացու և մեղադրյալի իրավունքների պաշտպանության հարցում։ Փաստաբան Արմինե Ֆանյանի գնահատմամբ՝ խնդրահարույց ինստիտուտ է, փաստաբանը կանխատեսում է՝ սա երկար կյանք չի ունենալու, ինչպես՝ մինչդատական վարույթի դատարանները։
«Երբ քննարկում էինք մասնավոր մեղադրանքի ինստիտուտը՝ հեղինակների հետ, հիմնականում հիմնավորումները հանգում էին նրան, որ նախաքննական մարմինները զգալիորեն գերբեռնված են, հատկապես՝ մասնավոր մեղադրանքի գործերով, դրա համար նախաքննական մարմինները բեռնաթափելու խնդիր է դրված նախագծով, բայց նախագծի հեղինակները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ դատական համակարգն ավելի վատ վիճակում է այդ իմաստով, իսկ դատավորների սակավ քանակը և գործերի անհամաչափ ավելացումը՝ տարեց տարի, ուղղակի հնարավորություն չի ընձեռելու՝ անգամ եղած թվաքանակով ողջամիտ ժամկետների ապահովումն իրականացնել։ Նոր հաստիքներ են ավելացրել՝ հատկապես մասնավոր մեղադրանքի գործերը քննող դատավորների համար, շատ խնդրահարույց ինստիտուտ է, որովհետև այսօր արդեն իսկ գործն ըստ էության քննող դատավորների մասով բավականին լուրջ խնդիր ունենք։ Այսինքն՝ գործերի՝ տարեց տարի անհամաչափ աճը և դատավորների թվի անհամապատասխանությունն աճին՝ արդեն վակուում է առաջացրել դատական համակարգի։ Դատական նիստերը սկսել են բավականին ուշ-ուշ նշանակվել, ինչը քրեական արդարադատության համար ուղղակի աղետալի է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց Արմինե Ֆանյանը՝ նկատելով, որ դատական համակարգը ծանրաբեռնել են գործերով, որոնք նախաքննական մարմնում գոնե ֆիլտրվում էին, հաշտությամբ կարճվում, իսկ այսօր այդ ծանրաբեռնվածությունն անարդարացիորեն տեղափոխվելու է դեպի դատական իշխանության թև։ Ֆանյանը մտահոգությամբ արձանագրեց, որ նախագիծը շատ խնդրահարույց է՝ հատկապես դատական մատչելիության տեսանկյունից։

«Մինչ այսօր հանցագործությունը բացահայտելու համար մի ամբողջ պետական ապարատ էր աշխատում, կառուցակարգ, պետական լծակներ և ռեսուրսներ են ներդրվում, որ հանցանքը բացահայտվի, անձը ենթարկվի պատասխանատվության, հիմա, տուժողը, չունենալով այդ ռեսուրսները, պետք է նախաքննական մարմնի ֆունկցիա իրականացնի։ Սա անպատկերացնելի է։ Համեմատում են քաղաքացիական գործերի հետ, բայց քաղաքացիական գործերով նման իրավահարաբերություններ չեն քննարկվում, այնտեղ մասնավոր, գույքային-ոչ գույքային հարաբերություններ են, այստեղ՝ քրեական արդարադատության հետ գործ ունենք և տուժողը, բացի այն, որ հանցագործությունից է տուժել, պետք է ծախսեր կրի, որ կարողանա դատարանի առջև ապացուցել, որ անձն իր նկատմամբ հանցանք է կատարել և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Նույնիսկ անհասկանալի է՝ տուժողը վնասի հատուցում ստանալու է, թե՝ ոչ, որովհետև մեղադրյալը կարող է լինել անվճարունակ։ Այսինքն՝ այդ ապացուցման բեռը պետական մարմնից տեղափոխվել է մասնավոր անձի ուսերին, մինչդեռ, պետության պարտականությունն է կանխել հանցագործությունը։ Ստացվում է՝ պետությունը ոչ միայն չի կանխում այդ անձի դեմ հանցանքը, այլև ասում են՝ արի, ապացույցներդ հավաքիր, կանգնիր դատարանի առջև, ապացուցիր, որ այս անձը վնաս է պատճառել»,- նշեց Ֆանյանը՝ ընդգծելով, որ ինքնադատաստանի ակտերն են շատանալու, որովհետև տուժողների մեծ մասն ուղղակի չի մտնելու այդ ռիսկերի տակ, գնա և ինքնուրույն սկսի ապացույցներ հավաքել, փաստաբան վարձել, իրենց իրավունքներից չեն օգտվելու, իրավունքները շարունակելու են մնալ խախտված․ «Ունենալու ենք իրավիճակ, որ պետությունը մի գրպանից հանում՝ մյուսն է դնում, ընդհանրապես, որևէ ռիսկ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում՝ հաշվի չի առնում»։

Իսկ թե արդյոք դատարանում անհավասար պայմաններ չեն լինի՝ տուժողի և մեղադրյալի իրավունքների պաշտպանության հարցում, ի վերջո, մեղադրյալները ոչ միայն օգտվում են անմեղության կանխավարկածից, այլև՝ նրանց տրամադրվում է նաև հանրային պաշտպան, արդյոք վճարունակության խնդիրներ ունեցող տուժողներին ևս կտրամադրեն հանրային պաշտպաններ՝ Ֆանյանն արձագանքեց՝ նշելով, որ տուժողների մասով անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իմաստով օրենքը ֆիլտր ունի, ամեն տուժող չէ, որ կարող է օգտվել հանրային պաշտպանի օգնությունից, պետք է որոշակի կատեգորիայի համապատասխանի, մինչդեռ, մեղադրյալների դեպքում նման ֆիլտր չկա, արդարադատության շահով պայմանավորված, եթե մեղադրյալը նշում է, որ անվճարունակ է, ապա նրա բանավոր հայտարարությունը հաշվի առնելով՝ պետությունը պարտավոր է ապահովել դա, բայց տուժողներն այդ առավելությունը չունեն։ Բացի այդ, ցանկացած հանցանքի ապացուցում ենթադրում է վարութային ծախսեր, օրինակ՝ առողջությանը պատճառված վնասը պարզելու համար իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, նախկինում դա քննչական մարմինն էր իրականացնում, այժմ, եթե տուժող անձը չունենա անգամ փաստաբանի հետ պայմանագիր կնքելու, օգտվի Հանրային պաշտպանի գրասենյակից, ապա չի կարողանա, միևնույն է, վճարել փորձաքննության համար, արդարադատությունը տուժելու է։

«Ակնհայտ անհավասար պայմաններում են գտնվելու մեղադրանքի և պաշտպանության կողմերը։ Եթե տուժողին բերում եք, մեղադրող դարձնում, ուրեմն հավասար պայմաններով օժտեք, այնպես արեք, որ այդ մարդու փորձաքննությունն անվճար լինի կամ եթե այնպիսի հարց է, որ հատուկ գիտելիքների ոլորտ է պահանջում, այլ ծախսեր, որ հիմնավորվի, որ այդ վնասը պատճառվել է, ապա տուժողն ինչպե՞ս է դա անելու։ Բացի այդ՝ հայցը, որը պետք է կազմվի, բավականին խիստ պահանջներ են ներկայացված, ինչը բարձրագույն կրթություն չունեցող անձի համար անիրատեսական բան է, բոլոր դեպքերում տուժողն առանց փաստաբանի ի վիճակի չի լինի կազմելու այդ հայցը»,- նշեց Ֆանյանը։

Փաստաբանը վստահ է՝ արդարադատության մատչելիության մասով խնդիր է լինելու, տուժողը հայտնվելու է խիստ անհավասար պայմաններում և, քանի որ պետությունը չի ցանկանում ծախսեր կրել և հանցանքը բացահայտելու, այդ ամենը տեղափոխվում է քաղաքացու ուսերին։

«Սա երկար կյանք չի ունենալու այնպես, ինչպես՝ մինչդատական վարույթի դատարանները երկար կյանք չունեցան։ Ուղղակի տապալվելու է՝ հաշվի առնելով հենց անձի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,- ընդգծեց Ֆանյանը։

Ամփոփելով զրույցը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ պետության նպատակն այն է, որ տուժողները չեն դիմի այդքան դատարան, մարդկանց իրավունքների հաշվին կնվազի հոսքը՝ թե՛ դատարաններ, թե՛ նախաքննական մարմին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:51 18/12/2024  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Արթուր Ղազարյանը կալանավորվել է
20:30 19/11/2024  |  ԼՐԱՀՈՍՎահագն Չախալյանն արդարացվել է. փաստաբան (տեսանյութ)
12:21 17/11/2024  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան
21:29 14/11/2024  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց. փաստաբան
08:16 26/09/2024  |  ՄամուլՓաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնել. դատարան մտած գործերը հայտնի չէ, թե ում են մակագրվել. «Ժողովուրդ»
20:37 05/09/2024  |  Քրեական խրոնիկոնՀետաքրքիր զարգացում դասախոս կնոջը խեղդամահ անելու գործով. Նոր ապացույցներ են ի հայտ եկել, սակայն մեղադրվող ամուսնու փաստաբանն ասում է՝ անհանգստացած չեն
22:23 25/07/2024  |  ԼՐԱՀՈՍՄնացական Հարությունյանը որոշեց Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ․ փաստաբան
21:32 27/06/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ցուցում է տվել, որ հանկարծ որեւէ ոստիկան պատասխանատվության չենթարկվի. Փաստաբան
20:58 27/06/2024  |  ԼՐԱՀՈՍՔննչականը խտրական վերաբերմունք է դրսեւորում. քաղաքացիներից շատերը տուժող չեն ճանաչվել
20:11 24/06/2024  |  ԼՐԱՀՈՍԼուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Արխիվ

[]