ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ 12/18/2024 19:19 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 դրամ: Իրականացվել է աշխատանքների շուրջ 90 %-ը։
Հաջորդիվ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց օրվա առթիվ և նշել, որ Շիրակի պետական համալսարանի գործունեությունը շատ բարձր է գնահատվում: «2500 տարի առաջ մի մարդ ասել է՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: Եվ այդ օրվանից, այդ ժամանակներից այս կարճ նախադասությունը փոթորկում է ցանկացած մտածող մարդու հոգին ու միտքը: Ինչի՞ մասին է այս նախադասությունը: Հեղինակի և մյուսների տեսակետից, այս նախադասությունն առաջին հերթին ինքդ քեզ հարցեր տալու ընդունակության մասին է»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարի կարծիքով՝ դա ընդհանրապես կրթության և զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է. «Մենք բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից և ավարտած ներքին և արտաքին քաղաքականությամբ, պետական կառավարմամբ, մշակույթով, տնտեսությամբ, պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ և պետք է կարողանանք լրջորեն աշխատել այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք անընդհատ ենք դա ասում՝ կրթվելու, սովորելու անհրաժեշտության մասին: Սա պարզ, բայց բարդ նախադասությունն է, որի խորքերը մենք պետք է հասկանանք: Խնդիրը միայն սովորելը չէ, խնդիրը նաև սովորել սովորելն է»:
Ըստ վարչապետի ՝ Շիրակում 1934 թվականին բուհի ձևավորումը եղել է նաև տնտեսական պահանջ. «Բուհական, ընդհանրապես՝ կրթական համակարգը, եթե փոխկապակցված չէ տնտեսության հետ, որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Եվ այս առումով շատ կարևոր է նաև արձանագրել, որ այն կրթական համակարգը, որը մենք ունենք, որ ստանդարտի մեջ է և որ ժամանակի մեջ է գործում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ինքներս մեզ հարց տալով, ժամանակի պահանջներին համապատասխան:
«Եվ ես ուզում եմ, որ այս և նման հոբելյանները հենց օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու համար, մեր հեռանկարի նոր ճանապարհներ տեսնելու համար»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ և՛ բուհական համակարգի, և՛ մարզերի, և՛ քաղաքների զարգացման մասին առավել մանրամասն կքննարկվի, սակայն մեծ հաշվով ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկել: Այս համատեքստում վարչապետը, բարձր գնահատելով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, բուհերի անցած ճանապարհը, կարևորել է նաև վերափոխվելն ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալը: «Մեր այսօրվա խնդիրները չպետք է դիտարկենք առանձին վերցրած բուհերի շահերի տեսակետից: Մենք մեր խնդիրները պետք է դիտարկենք առանձին վերցրած պետության, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի տեսակետից, որովհետև պետությունը, նրա բնականոն զարգացումն է միայն երաշխիքը, որ մենք ունենաք առաջիկայում երկու հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր, հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհեր, պետություն, ինստիտուտներ, տնտեսություն և բարեկեցություն»,-նշել է վարչապետը:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ճշգրտել մեր բուհական համակարգի գործունեության, ընդհանրապես՝ կրթական համակարգի գործունեության նպատակը: «Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի, որ նրա շրջանավարտները, աշակերտները լավ ապրեն, պարզապես՝ լավ ապրեն, վաստակեն այնքան, ինչքան հնարավոր կլինի, իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ուսանողների հաջողությունը պետք է չափել ոչ թե Գյումրիի և Շիրակի մարզի մասշտաբով, ինչը նշանակում է նրանց պոտենցիալը փոքրացնելու ճանապարհով գնալ, այլ՝ աշխարհի մասշտաբով: «Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,-իր խոսքն ավարտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր: Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար: Նշենք նաև, որ զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/17/2024 14:46 Փաշինյանի ոչ օրինական կնոջը սպասարկելու համար ձեռք բերված մեքենաների գինը պետական գաղտնիք էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/18/2024 08:24 Փրայմըրիզը քանդեց ՔՊ-ի տունը․ «Հրապարակ»
- 12/18/2024 08:21 Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ «Հրապարակ»
- 12/18/2024 08:18 11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ ՔՊ կուսակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
- 12/18/2024 08:16 Ասել են՝ դիմումդ հետդ բեր․ «Հրապարակ»
- 12/18/2024 08:13 Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից. «Ժողովուրդ»
- 12/18/2024 08:10 Ինչի մասին է գրելու Հովիկ Աղազարյանը․ «Հրապարակ»
- 12/18/2024 08:08 ՔՊ-ում պահանջում են յուրայիններին էլ պատժել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
Մեկնաբանություն
- 12/18/2024 18:55 Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
- 12/18/2024 17:32 Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե...Զաքարյան
- 12/18/2024 16:50 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ
- 12/18/2024 12:54 Ինձ հաջողվել է վերականգնել իմ ՖԲ էջը, անձնական նամակագրություններից որոշ հատվածներ հեռացվել են․ Աղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/18/2024 21:44 Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ
- 12/18/2024 20:49 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
- 12/18/2024 20:39 Այս երթուղին բազմաթիվ մահեր է առաջացրել. հերթական վթարի մասնակից են հանրային տրանսպորտն ու նախարարությանը սպասարկող ավտոբուսը. Սարգսյան (տեսանյութ)
- 12/18/2024 20:12 2 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար` Վանաձոր-Սպիտակ ճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
- 12/17/2024 21:45 Տղամարդկանց բացահայտել են պոտենցիայի հետ կապված խնդիրների գլխավոր պատճառը
- 12/16/2024 17:28 Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հարյուրավոր խոզերի «բուրմունքի» պատճառով. (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում