ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Աշոտյանը չի կարողանա շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ․ սահմանափակումները չվերացվեցին 12/17/2024 18:39 | ԼՐԱՀՈՍ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում ԵՊԲՀ գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց պաշտոնավարման կասեցումը։ Պարսեղյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ ընդամենը ցանկանում է կենցաղն ապահովել, 1,5 տարի է, ինչ չի կարողանում մասնագետ լինելով հանդերձ՝ աշխատանք գտնել։
«Վերականգնեք իմ պաշտոնավարման կասեցումը, որ կարողանամ տարրական իմ կենցաղն ապահովել։ Ես հարգել եմ քննիչի, դատարանի որոշումը, բուհ չեմ մտել 1,5 տարի, այդ կողմով էլ չեմ անցել»,- նշել է Պարսեղյանը։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միացավ միջնորդությանը՝ փաստելով, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն է միջնորդել վերականգնել Լարիսա Պարսեղյանին պաշտոնում, հետևաբար, այդ կազմակերպությունը որևէ կերպ վտանգ չի տեսնում։ Արմեն Աշոտյանը ուշադրություն հրավիրելց այն հանգամանքին, որ վերականգնվող մարդը պետք է հնարավորություն ունենա աշխատելու բուհի փաստաթղթերի հետ։
«Չլինելով փաստացի աշխատակից՝ նա իրավունք չի ունենալու այդ փաստաթղթերի հետ աշխատել։ Հիմնարկում չհաշվառված մարդը իրավունք չունի ծանոթանալու տվյալ հիմնարկի փաստաթղթաշրջանառության հետ։ Մյուս հանգամանքն այն է, որ աշխատեցնել մարդուն առանց վարձատրելու ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև աշխատանքային օրենսգրքով չկարգավորվող նորմ»,- նշել է Աշոտյանը։
Դատարանը մերժեց միջնորդությունը։ Դատական այսօրվա նիստում քննարկման առարկա դարձվեց Արմեն Աշոտյանին՝ ՀՀԿ ԳՄ անդամների հետ շփման թույլտվության մասին միջնորդությունը, որը ևս դատարանի կողմից մերժվեց։ Աշոտյանը նշեց, որ քաղաքական գործունեության սահմանափակումներ ներառում է նաև տնային կալանքը։ Նրա խոսքով՝ անգամ իր կուսակցության ղեկավարի հետ ապօրինի կապ չի հաստատել, օրինական թույլտվություն է խնդրում՝ ՀՀԿ ԳՄ անդամների հետ շփման համար։ Խոսքն առցանց շփման մասին է։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես 2022 տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/17/2024 14:46 Փաշինյանի ոչ օրինական կնոջը սպասարկելու համար ձեռք բերված մեքենաների գինը պետական գաղտնիք էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/17/2024 08:17 Որոշել են մինչեւ վերջ խայտառակվել․ «Հրապարակ»
- 12/17/2024 08:14 «Ապագա կա»․ Հայաստանում դպրոցները փայտով են ջեռուցվում․«Հրապարակ»
- 12/17/2024 08:11 Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի եւ անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
- 12/17/2024 08:09 Հակոբ Ասլանյանը նոր ասելիք ունի․«Հրապարակ»
- 12/17/2024 08:06 Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել Հայաստան այցը․ որքան են արժեցել Նիկոլ Փաշինյանին նվիրած ճարմանդները. «Ժողովուրդ»
- 12/17/2024 08:04 Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում․ «Հրապարակ»
- 12/17/2024 08:01 ՔՊ-ականները մաքրում են իրենց գրագրությունները, որ Աղազարյանի նման չխայտառակվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
Մեկնաբանություն
- 12/17/2024 18:44 «Երկրի իրական կողմը»․ Հովիկ Աղազարյանը գիրք է գրել
- 12/16/2024 14:01 Փաստորեն, ի վերջո, տեղ հասավ, որ օդի աղտոտվածությունը «լեգենդ» չէ. Քրիստինա Վարդանյան
- 12/16/2024 13:17 Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը շատ-շատ-շատ ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը. Վրթանեսյան
- 12/16/2024 11:29 Ամենակարևոր հաստիքը թափուր է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/17/2024 21:59 Վանաձորի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել
- 12/17/2024 21:21 Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված տուժածներ
- 12/17/2024 18:30 Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին «KIA» մակնիշի ավտոմեքենան բախվել ծառին
- 12/17/2024 17:22 Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
- 12/17/2024 21:45 Տղամարդկանց բացահայտել են պոտենցիայի հետ կապված խնդիրների գլխավոր պատճառը
- 12/16/2024 17:28 Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հարյուրավոր խոզերի «բուրմունքի» պատճառով. (տեսանյութ)
- 12/16/2024 16:58 Կիրկորովը դատի է տվել շինարարական ընկերությանը. պահանջում է 2 մլն ռուբլի
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում