ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել՝ դատարանի որոշման հիման վրա՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու. փաստաբանը մանրամասնում է 12/16/2024 22:57 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել՝ դատարանի որոշման հիման վրա՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման և վկայի կարգավիճակ ունենալու պայմաններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու եւ պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Այլ խոսքով՝ քննիչը ծանոթացել էր հեռախոսի բովանդակությանն ու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունները հասանել էին դարձել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ տեղեկություններն իրեն տրամադրել է օպերատիվ մարմինը։ Մինչդեռ, ինչպես պարզվել է, դատախազությունն ու նախաքննական մարմինը տեղյակ չեն եղել օպերատիվ տվյալներից, քանի որ, ինչպես «Փաստինֆո»-ին դեկտեմբերի 9-ին հայտնել էին դատախազությունից՝ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ ՀԿԿ-ից այսօր հայտնել են, որ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով։
Այս գործով Հովիկ Աղազարյանը դեռևս չի հարցաքննվել։ Փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտնեց, որ Հովիկ Աղազարյանը վերջին անգամ վարույթն իրականացնող մարմին է հրավիրվել՝ կապված թվային խուզարկության հետ, մասնավորապես՝ հրավիրել են, դատարանի որոշումը ցույց տվել և իրենց՝ Հովիկ Աղազարյանի, փաստաբանի և փորձագետի, քննիչի մասնակցությամբ թվային խուզարկություն իրականացրել։
«Հենց այդտեղ խոսակցությունը գնացել է, որ այդտեղ կան նեղ անձնական զրույցներ, քննիչն ասել է՝ մեզ դա չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է Արգիշտի Քյարամյանի հետ խոսակցությունները։ Դրանից հետ՝ մեր մոտից հեռախոսը վերցվել է, ստորագրել ենք, հեռախոսը դրվել է ծրարի մեջ, բայց փորձագետն ամբողջ պարունակությունը՝ CD-ով, տրամադրել է քննիչին։ Մենք, իմանալով, թե ինչ կա հեռախոսում, գրությամբ տալիս ենք համաձայնություն, որ քննիչն առանց մեզ ուսումնասիրի։ Քննիչը, ծանոթանալով, զեկուցում է վերադասին կամ դատախազին, և դա հայտնվում է վարչապետի մոտ»,- ասաց փաստաբանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանի պնդմամբ՝ օպերատիվ մարմինն է փոխանցել տեղեկությունները՝ փաստաբանը նշեց՝ սխալ է ասում, նման բան չի կարող լինել, փորձագետը տվել է քննիչին, օպերատիվ մարմին չի աշխատել։ Դիտարկմանը, որ եթե քննիչի ձեռքի տակ տվյալներ եղել են, ինչու քրեական վարույթ չի նախաձեռնել քննիչը, փոխարենը՝ քրեական գործ հարուցելու հարց բարձրացվել է միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո դատախազության կողմից՝ հրապարակումները ՀԿԿ ուղարկելուց հետո, փաստաբանն արձագանքեց՝ եթե լիներ պետական գաղտնիքի արտահոսք, ապա քննիչը պարտավոր էր հարուցել քրեական վարույթ կամ միջնորդություն ներկայացներ Գլխավոր դատախազություն, եթե չեն հարուցել, ապա նշանակում է, որ նման խնդիր չկա։
«Ով ինչ հայտարարություն ուզում է անի՝ վերջում պետք է հիմնավորվի նյութերով՝ բջջային հեռախոսի պարունակությամբ, չէ՞, որն այժմ գոյություն չունի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրավապահները երկընտրանքի առաջ են կանգնել, քրվարույթ նախաձեռնելու դեպքում՝ անհիմն քննություն են իրականացնելու, չնախաձեռնելու դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին են սուտ հանելու։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Աղազարյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չի եղել, ինչու՞ է տվել հեռախոսը՝ փաստաբանը նշեց, որ առաց անձեռնմխելիության հաղոահարման՝ վկայի կարգավիճակով չէին կարող առգրավել հեռախոսը, քննիչի սխալ կա, բայց այդ սխալից հետո քննիչը օրենքով է գործել, դատարանը, որը կրկին չէր կարող վկայի դեպքում նման որոշում կայացներ, թվային խուզարկության որոշում է կայացրել․ «Իրավական դաշտում խնդիր կա»։
Դիտարկմանը՝ արդյո՞ք նշված ապացույցի՝ անօրինական ձեռք բերումը չի ենթադրում, որ այն անթույլատրելի ապացույց է, գործը հետագայում ենթակա է լինելու կարճման՝ Ճարոյանը նշեց, որ այդ հարցը չեն շեշտադրում, քանի որ առհասարակ պետական գաղտնիքի հրապարակում չի եղել։
Անդրադառնալով գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ կապված Աղազարյանի անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու դեպքի հետ, ապա փաստաբանը հայտնեց, որ այն վերահասցեագրվել է ՀԿԿ, սակայն որոշում դեռևս չի կայացվել։ Հանցագործության մասին հաղորդումը փաստաբանը ներկայացրել է՝ որպես հիմք ընդունելով Փաշինյանի հայտարարությունն՝ ԱԺ-ում՝ թե՛ նախաքննական գաղտնիքի խախտման, թե անձնական կյանքի խիստ մասնավոր տեղեկությունների հրապարակման առնչությամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից