Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի 01/17/2025   17:48 Առաջին իսրայելցի պատանդները Գազայից կարող են վերադարձվել հունվարի 19-ին 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   17:34 Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել 01/17/2025   17:30 Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը 01/17/2025   17:14 Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց 01/17/2025   17:09 Օգնության են հասել փրկարարները 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   16:57 Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար 01/17/2025   16:49 Ադրբեջանը հատուկ դատախազների խումբ է ստեղծել՝ «քննելու» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը 01/17/2025   16:44 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 01/17/2025   16:31 Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական Ջո Ուիլսոն 01/17/2025   16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   15:51 Այսօր կարող ենք ավարտին հասցնել ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները. Փեզեշքիանը՝ Պուտինին 01/17/2025   15:40 Վրաստանի վարչապետը Բաքվում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է եռակողմ համագործակցության ֆորմատ 01/17/2025   15:37 Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները միջազգային կազմակերպություններին կոչ են անում իրականացնել Բաքվում մեկնարկող հայերի դատավարությունների մշտադիտարկում 01/17/2025   15:31 Տարադրամի փոխարժեքները հունվարի 17 -ին 01/17/2025   15:26 Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է 01/17/2025   15:15 Հայաստանի գոյության հիմքը Մինսկի խումբն է. եթե այն չկա, դուրս է գալիս 100 մլն դոլար ենք պարտք Ադրբեջանին. Բագրատյան 01/17/2025   15:11 Ադրբեջանն իր օրակարգում ունի նաև Տավուշի մարզում գտնվող,այսպես կոչված, անկլավներն իր վերահսկողության տակ վերցնել. Աբրահամյան (տեսանյութ) 01/17/2025   14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը. Թադևոս Ավետիսյան 12/16/2024   11:51  |  Վերլուծություններ

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։ Այս մասին գրել է Թադևոս Ավետիսյանը.

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։  Այս մասին գրել է Թադևոս Ավետիսյանը.

«Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ նախ և առաջ ակնկալելով Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը։

Աշխարհաքաղաքական և մեր տարածաշրջանի զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը փաթեթավորված է «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական այսպես կոչված ծրագրով, իսկ իրականում չունի Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր և գործադրման կառուցակարգեր։

Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող ընդհանուր գնահատումներ․

1.    մասնակից մեկ կողմի աներկբա առաջնորդություն, մյուսի հեռանկարային շահերի ստորադասում,

2.    թուրքական տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) ծրագրված քաղաքականություն իրական հնարավորություն և այս առումով մեր տարածաշրջանում և դրանից դուրս հաջողած փորձի առկայություն,

3.    մինչև 44-օրյա պատերազմը տնտեսական միակողմանի շրջափակման միջոցով աշխարհաքաղաքական շահերի պարտադրում,

4.    ռազմական դոմինանտությունից հետո՝ ապաշրջափակման քողի տակ տնտեսական զավթման իրական նպատակադրում,

5.    Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց ոտնձգություններ․ թուրք-ադրբեջանական ռազմական ուժի շարունակական կիրառում և աճող սպառնալիք՝ նաև տնտեսական անվտանգությանը սպառնացող, աճող ռիսկերով,

6.   «ապաշրջափակման» պարտադրած սցենար՝ «միջանցքային» տրամաբանությամբ, «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական ծրագիր,

7.    Թուրքիայի տարածաշրջանային տնտեսական ազդեցության թիրախավորված աճ՝ ՀՀ բնական դաշնակիցներին տարածաշրջանից դուրս մղելու գնով,

8.   թուրք-ադրբեջանական տնտեսկան կապերի ռազմավարական միասնական առանցք,

9.   Թուրքիայի ռազմավարական հեռանկարում Հայաստանը՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ․ թրքահպատակեցման անկառավարելի աճող ռիսկեր՝ պետականության անդառնալի կորուստներ,

10. տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայություն և ձևավորման համար ահռելի ներդրումներ, Հայաստանի տեսանկյունից աննշան մասնակցության հնարավորություն, իսկ ծախսարդյունավետությունը՝ անորոշ և հակասական,

11.  տարածաշրջանում Հայաստանի համեմատական առավելությունների ու արտաքին տնտեսական հետաքրքրության կորուստ՝ հյուսիս-հարավ ուղղությամբ,

12.  Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներ, Իրան, Վրաստան, որոնց հետ ձևավորված են միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն,

13. Հայաստանի արտահանման ներուժի կլանում․ Թուրքիայի հետ արտահանման ճյուղերի բարձր համընկնում,

14. արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական շուկաներում․ մասշտաբի բացասական էֆեկտ, համեմատաբար բարձր ծախսեր (ներառյալ էներգետիկ ծախսերը), ցածր տեխնոլոգիական և պետական աջակցության մակարդակ,

15. Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ և աճող անվտանգային ռիսկեր,

16. Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը՝ երրորդ երկրների նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականության դրսևորումներով։

Գնահատումները բնութագրող թվեր և փաստեր․

-       44-օրյա պատերազմին նախորդող տասը տարիներին (2010-2019թթ.)․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը՝ 2,151 մլրդ դոլար, կայուն աճի միտումով, արտահանումը՝ 13,9 մլն դոլար՝ 150 անգամ պակաս ներմուծումից, ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը՝ 5 տոկոս, արտահանման կառուցվածում՝ 0,1 տոկոս,

-       2021թ․ թուրքական ներմուծման արգելքի պայմաններում 73 մլն դոլարի թուրքական ներմուծում,

-       2023թ․ բացասական միտումը վերականգնվել է․ ներմուծում՝ 337 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 30 տոկոս, արտահանումը՝ 6,4 մլն դոլար, կրճատվելով 10 անգամ,

-       2024թ․ հունվար-հոկտեմբեր․ Թուրքիայից ներմուծումը՝ 272 միլիոն դոլար, արտահանում՝ 397 հազար դոլար, 690 անգամ պակաս արտահանումից, իսկ ՀՀ ընդհանուր արտահանման կրկնապատկում, որը կազմել է 11,55 մլրդ դոլար, որից 22,5 տոկոսը դեպի Ռուսաստան,

-       դեպի տարածաշրջանի բարեկամ, ինչպես նաև հեռանկարային արտատարածաշրջանային երկրներ արտահանման մակարդակի չիրացվածության բարձր մակարդակի ու անկայունությունների խորացում արտաքին պատահական գործոնների անկառավարելի ազդեցությունների հետևանքներով, մասնավորապես՝ 2024թ․ 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքում ԵՄ երկրների տեսակարար կշիռը կրճատվել է 2,5 անգամ, դառնալով 4,3 տոկոս, ԵԱՏՄ՝ կրճատում 2,5 անգամ, դառնալով 23,7 տոկոս, Իրան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,8 տոկոս, ԱՄՆ՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,4 տոկոս, Վրաստան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 1,2 տոկոս։

Այս իրավիճակում և անորոշ զարգացումներով պայմանավորված՝ առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանականով կլանելու առումով։ Ի դեպ, այս ռիսկերը արձանագրել և բազմակողմանի հիմնավորում էր օրվա իշխանությունը 2020թ․ հոկտեմբերին, երբ արգելվեց թուրքական ներմուծումը, մասնավորապես․

-       արտաքին առևտրի կախվածության խորացում, ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների վատթարացում,

-       տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալ,

-       «կապիտալի փախուստի» կայուն արձանագրվող դրսևորումներ՝ նաև թուրք-ադրբեջանական ռազմական էսկալացիայի հետևանքով,

-       տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայություն,

-       տնտեսական անվտանգության հաշվին տարածաշրջանային ինտեգրացիայի իմիտացիա,

-       խորացող անվտանգային, քաղաքական, տնտեսական անկայունություն,

-       աղքատության պահպանվող բարձր մակարդակ, արտագաղթի նոր ալիք, ժողովրդահրական ճգնաժամի իրական դրսևորումներ՝ արտագաղթ, ծնելության անկում, մահացության աճ,

-       սահմանամերձ բնակավայրերում հողի սեփականության անսահմանափակ հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար,

-       ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով, ինչի իրական միտումների մասին արդեն խոսեցինք,

-       տնտեսական էքսպանսիայի և անվտանգության նոր մարտահրավերներ․ թուրքական ներմուծման առաջանցիկ աճ, պահուստային արժույթի արտահոսք,

-       արտահանման իրական բարձր ներուժ ունեցող տեղական արտադրանքի ծավալների շարունակական նվազում և վերացում, առաջնային հարվածը՝ գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը

Այսպիսով․ օրեցօր առավել ակնհայտ են դառնում՝

-       Հայաստանի օրվա իշխանությունների նեղ անձնական ու քաղաքական խմբակային շահերն ի սկզբանե հակադրված են մեր երկրի և ժողովրդի պետական ու ազգային շահերին,

-       այս իշխանությանը պարտադրված «ապաշրջափակումը»՝ «Խաղաղության խաչմերուկ» մերկապարանոց քողարկմամբ, դրա հիմնական դրսևորումներից է։

Ելնելով վերը բերված ընդհանուր գնահատումներից և իրատեսական ռիսկերի արձանագրումներց՝ ստորև ներկայացնեմ տարածաշրջանային տնտեսական ապաշրջափակման գործընթացների կարգավորման նվազագույն սկզբունքները Հայաստանի կայուն զարգացման ազգային շահերից բխող․

1.    Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, բացառապես շուկայական «վայրենի» մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով,

2.    տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին,

3.    ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմք դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար,

4.    տնտեսական փոխգործակցությունը պետք է ուղղված լինի, այլ ոչ թե հակադրվի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, առկա մարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը,

5.    ազգային պետությունը՝ սոցիալական տնտեսական համակարգով, իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն,

6.   ազգային հեռանկարային շահերը չպետք է զիջվի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ դրանց հակասող և այլոց շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին»։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/14/2025   18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետ

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]