ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն ընտանեկան բռնությունը, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը. Մանասյան 12/11/2024 10:54 | Քաղաքական
Դեկտեմբերի 10-ին` «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավի վերջին և Մարդու իրավունքների միջազգային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Բացման խոսքի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է միջոցառման հիմնական նպատակը և կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ ՄԻՊ կողմից իրականացվող քայլերը։
Ըստ Պաշտպանի՝ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր են իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարումը:
«Այս խորհրդանշական օրը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով բռնությունը, ընտանեկան բռնությունը, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը: Ընդ որում՝ խոսքը բռնության բոլոր տեսակների, այլ ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը, ոլորտի խնդիրները լուծելու տեսանկյունից, ընդգծել է մարդու իրավունքների կրթության բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ ճանապարհով առկա կարծրատիպերի հաղթահարումը՝ կարևորելով նաև ուսանողների դերը, ովքեր խնդիրները հաղթահարելու մեծ ներուժ ունեն:
Հենց այս նպատակով էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ազդարարել է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել իրավագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
Նիստի ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու դրանց պաշտպանության համատեքստում կրթության դերի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։
Տեղի է ունեցել նաև հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանի, խորհրդի անդամների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կանանց նկատմամբ բռնության ու ընտանիքում բռնության դեմ պայքարի, գենդերային բռնության կանխարգելման հարցում կրթության դերի թեմաներով: Վերջիններս ներկայացրել են իրենց փորձն ու մոտեցումները:
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով, որ միայն համատեղ աշխատանքի միջոցով է հնարավոր հասնել դրական արդյունքի։
Միջոցառումը նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից