ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում.«Փաստ» 12/10/2024 07:46 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանական իշխանության քարոզչական «գուրուներից» մեկը երեկ խիստ անհավասարակշիռ ու վտանգավոր հայտարարությամբ հանդես եկավ: Ասածն էլ ի՞նչ է: Թե բա՝ տվյալ «գուրուի» սիրելի վարչապետի (իմա՝ Փաշինյանի) հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը ցանկանում է... 2020 թ. նոյեմբերի 10ից հետո եղած պայմաններ ստեղծել: Այն է, ըստ հիշյալ փաշինյանականի հայտարարության, պատերազմ հրահրել, որի արդյունքում (հետևանքով էլ չէ) վարչապետը «ստիպված կլինի հրաժարական տալ»:
Ըստ այնմ՝ «արմատական ընդդիմությունը «Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքն է»: Չէ, սա արդեն զավեշտ էլ չի: Սա զավեշտի հիպերգերադրական աստիճան է: Ախր ո՞վ, ո՞ր իշխանության ներկայացուցիչն ի՞նչ է ասում, ինչի՞ց է խոսում: Արցախը թշնամուն հանձնած, Արցախը ուրացած, Արցախի հայության հայրենազրկում իրականացրած վարչախմբի ներկայացուցիչը... ընդդիմությանն է մեղադրում դրա մեջ: Սա՝ դեռ իր հերթին: Հայաստանի անվտանգությունն ու ամբողջականությունը, երկրի ինքնիշխանությունն ուղիղ սպառնալիքների տակ դրած իշխանության ներկայացուցիչը պետականության սպառնալիք է անվանում... ընդդիմությանը: Այստեղ են ասել՝ «գողն ամենից բարձրն է բղավում՝ բռնեցեք գողին...»:
Ի՛սկը: Բայց մի նրբերանգ էլ կա. նման անհավասարակշիռ ու անպատասխանատու հայտարարություններ անողը պետական բարձր պաշտոն զբաղեցնող է: Ուրեմն, կա՛մ իրավական գործընթաց է սկսվում «պետական դավաճանության մեղադրանքով» ու հրապարակային «քար ծակող» ապացույցներով («արհեստական բանականությամբ» ստեղծված «ձայնագրություններն» ու «տուշոնկաներ» չառաջարկել, դրանք արդեն եղել են), կա՛մ հիշյալ «գուրուն» է կանչման ենթարկվում՝ առնվազն անպատասխանատու և մերկապարանոց հայտարարության համար: Թե բա՝ ընդդիմությունը պետականության ամենամեծ սպառնալիքներից է: Երկրի գոյությունն ու ապագան հարցականի տակ դրած, երկրի ու ժողովրդի համար հիմնական սպառնալիք դարձած իշխանությունը այլոց է «սպառնալիք» պիտակում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 10․ 12․ 24 թ համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից