Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/04/2024   17:38  |  Վերլուծություններ

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն։  

2025թ. պետական բյուջեն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դրականորեն առանձնացնում են այն նախորդ տարիների բյուջեներից։ Մասնավորապես, բյուջետային ուղերձում ներկայացվել են առաջիկա 3 տարիների մակրոտնտեսական կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տնտեսական զարգացումների մասով կառավարության սպասումների վերաբերյալ։ Բացի այդ, բյուջեն հիմնված է կանխատեսված տնտեսական աճերի, այլ ոչ թե թիրախավորված աճերի վրա, ինչը մեծացնում է բյուջեի իրատեսականությունը՝ հաշվի առնելով կառավարության և այլ անկախ կանխատեսողների ցուցանիշների իրար մոտ լինելը։

Այնուամենայնիվ, նախորդ տարիների նման, բյուջեի հիմքում դրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության զգալի բարելավում (շուրջ 0.7 տոկոսային կետի չափով), որի իրագործումն էական դժվարություններ է առաջացնելու՝ մեծացնելով հարկային եկամուտների թերհավաքագրման ռիսկերը: Պատմականորեն ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է տարեկան միջինում շուրջ 0.3 տոկոսային կետով, իսկ 2024թ. առաջին ինն ամիսներին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումն ընդհանրապես բացակայում է։ Այս պայմաններում, 0.7 տոկոսային կետով ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների աճ պլանավորելն առնվազն ռիսկային է։

Տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովող գործոնները աստիճանաբար չեզոքանում են՝ հանգեցնելով աճի տեմպերի դանդաղմանը։ 2024 թվականին, ըստ կառավարության կանխատեսումների, սպասվում է 5.8% տնտեսական աճ, իսկ 2025թ.՝ 5.1%, ինչը նշանակում է, որ և՛ ընթացիկ, և՛ գալիք  տարում տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվելու նախորդների համեմատ։ Ավելին, ընթացիկ տարվա տնտեսական աճը հիմնականում ապահովվում է արտաքին և ժամանակավոր գործոնների հաշվին, այնպիսիք, ինչպիսիք են վերաարտահանումը, շինարարության բարձր աճը՝ հիմնված հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի վրա և այլն։ Այս գործոններն այլևս աճ չեն ապահովի հաջորդ տարի, մինչդեռ տնտեսության արտահանելի հատվածը (հայկական ծագման ապրանքների արտահանում, արդյունաբերություն և այլն) էապես տուժել է վերջին տարիներին։ Այս ամենը ռիսկեր է առաջացնում տնտեսական աճի ավելի արագ դանդաղման մասով, ինչը կնվազեցնի կառավարության առանց այդ էլ սուղ հնարավորությունները։

Կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել 2025թ. բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025թ. բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ի 5.5%-ին, այնուհետև միջնաժամկետում կնվազի՝ հասնելով 3.0%-ի։ Այդչափ պակասուրդի պայմաններում կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ էականորեն կաճի՝ 2024թ. վերջում սպասվող 49.8%-ից 2025թ. հասնելով 54.3%-ի, իսկ 2027թ.՝ 55.6%-ի։ Ընդ որում, պակասուրդի աճը տեղի է ունենալու հիմնականում ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը վտանգի տակ է դնում հետագա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցը։

2025թ. պետական բյուջեով և՛ եկամուտների գծով, և՛ ծախսերի գծով նախատեսված են բարձր աճեր: 2025թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9.4%, իսկ ծախսերի գծով՝ 11.9% աճ: Ընդ որում, կապիտալ ծախսերի գծով աճի տեմպը ավելի բարձր է նախատեսվել՝ 14.9%, սակայն վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի աճով, իսկ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի աճը փոքր է։

Պաշտպանության և ներքին անվտանգության ոլորտները 2025թ. լինելու են հանրային ռեսուրսների ծախսման գերակայությունը: Եթե պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը կարող է հասկանալի լինել առկա արտաքին մարտահրավերների պայմաններում, ապա հասարակական կարգի և անվտանգությանն ուղղվող ծախսերի էական աճը հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես, վերջին ուղղությամբ ծախսերը 2024թ. պլանավորվածի համեմատ աճելու են շուրջ 24.1 մլրդ դրամով, որից 20.6 մլրդ դրամը՝ միայն ոստիկանության և ազգային անվտանգության ծախսերի գծով։ Այն դեպքում, երբ գրանցվում են տնտեսական աճի տեմպի դանդաղում, և հետագա տարիներին սպասվում է այդ միտման շարունակություն, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազում են շուրջ 36 մլրդ դրամով (կամ 13.5%-ով)։ Ընդ որում, տնտեսական հարաբերությունների կազմում է ներառված էկոպարեկային ծառայության համար նախատեսված շուրջ 5.7 մլրդ դրամ գումարը։ Հասկանալի է, որ վերջինս այնքան էլ տնտեսական զարգացմանն ուղղվող ծախս չէ, հետևաբար, եթե դա հաշվի չառնենք, ապա տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերի նվազման չափն ավելի մեծ կլինի։ Ծախսային քաղաքականության այս մոտեցումները բնականաբար խնդրահարույց են, քանի որ նման տնտեսական զարգացմանն ուղղված ծախսերի կրճատումը հետագայում հանգեցնելու է բյուջեի հնարավորությունների կրճատմանը՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/9j1cv  ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:56 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան
18:19 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍԼևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար
20:20 21/11/2024  |  ԼՐԱՀՈՍՊետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11:21 28/10/2024  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
12:52 18/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ, ՊՊԾ ծառայողները, ոստիկաններն ու քննիչները չպետք է թմրանյութ օգտագործեն․ Խամոյանը պահանջում է տարեկան երկու անգամ թեստավորել նրանց
13:39 11/10/2024  |  Քրեական խրոնիկոնԵրեխայի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ մեղադրվող ուսուցիչը կալանավորվել է
17:36 10/10/2024  |  ՄեկնաբանությունՆիկոլի ոստիկաններն այսպես են գալու բոլորի ետեւից, մեղավոր, թե՝ անմեղ. Մանուկյան
17:17 10/10/2024  |  ԼՐԱՀՈՍՄասկաներով մտնում եք, երեխեքին լեղապատառ եք անում, որ ի՞նչ․ Մելիքյան
17:05 10/10/2024  |  ԼՐԱՀՈՍԴպրոցում երեխաների աչքի առաջ ուսուցչին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի
16:39 10/10/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ-ն մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը

Արխիվ

[]