ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիք ավելի շատ պատանիների մոտ է տարածված 12/04/2024 15:00 | Առողջություն
ԱՀԿ-ի` մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության (COSI) 6-րդ փուլի արդյունքների վերաբերյալ ԱՀԿ-ի նոր տեղեկագրում ներկայացված 2022-2024 թվականների արդյունքները վկայում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 7-9 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածության միտումների մասին: Այս մասին գրել է Արմեն Մուրադյանը.
«Տեղեկագիրը, որը COVID-19-ից հետո առաջին անգամ պատկերացում է տալիս երեխաների ավելորդ քաշի և ճարպակալման վիճակի մասին, ընդգծում է երեխաներին` այս աճող խնդրից պաշտպանելու համար ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելով բոլորի համար ավելի առողջ և լիարժեք ապագայի համար:
Այսօր ավելորդ քաշը և ճարպակալումը հաշմանդամության և մահացության առաջատար պատճառներից են, քանի որ դրանք կապված են բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների հետ՝ սկսած սրտանոթային համակարգի հիվանդություններից և շաքարային դիաբետից մինչև քաղցկեղի մի քանի տեսակներ: Վերջին գնահատականներով՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի դրանցից մահանում է ավելի քան 1.2 միլիոն մարդ։ Հետազոտության տվյալները հավաքվել են 37 երկրներից և ընդգրկել շուրջ 470.000 երեխա: Ըստ զեկույցի` 7-9 տարեկան երեխաների 25%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 11%-ի մոտ առկա է ճապակալում: Տղաները երկու ցուցանիշներով էլ գերազանցում են աղջիկներին. նրանց 27%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 13%-ի մոտ արդեն ճարպակալում է գրանցվել, իսկ աղջիկների մոտ նույն ցուցանիշները կազմում են համապատասխանաբար՝ 23% և 9%: Այս բացահայտումները ցույց են տալիս, որ ավելորդ քաշը և ճարպակալումը շարունակում են մնալ հանրային առողջության կարևորագույն խնդիրներ տարածաշրջանում:
Ավելորդ քաշի մակարդակը տատանվում է 9%-ից մինչև 42%, իսկ ճարպակալումը տատանվում է 3%-ից մինչև 20% մասնակից տարբեր երկրներում: Երկրների ավելի քան կեսում յուրաքանչյուր 10 երեխայից առնվազն 1-ը գիրություն ունի: Մի շարք երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան, կամ նույնիսկ ավելին, ունի ավելորդ քաշ:Տվյալների հավաքագրման վերջին փուլը կարևոր տեղեկություններ է տալիս COVID-19 համավարակից հետո երեխաների ավելորդ քաշի և գիրության վիճակի մասին: Չորս երկրներում՝ Ֆինլանդիայում, Մալթայում, Սլովենիայում և Շվեդիայում, գրանցվել է ճարպակալման տարածվածության վիճակագրորեն զգալի աճ, մինչդեռ Սան Մարինոյում նվազում է գրանցվել:
Հայստանը, ցավոք, հետ չի մնում Եվրոպայի մի շարք երկրներից և մեր մոտ նույնպես առկա է մանակական և դեռահասության տարիքում երեխաների մոտ ավելորդ քաշի և ճարպակալման միտումը:
Վերջերս ՀՀ-ում իրականացրած դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը, որն իրականացվում է 51 երկրներում, շատ մտահոգիչ արդյունքներ է գրանցել:
ՀՀ դպրոցներում 11, 13, 15 և 17 տարեկան երեխաների շրջանում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորզոնականում է 15 տարեկանների շրջանում: Ըստ տվյալների 15 տարեկան տղաների 56%-ը, աղջիկների 64%-ը ամեն օր, օրը մի քանի անգամ քաղցարավենիք են օգտագործում, ինչ վերաբերում է քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործմանը, ապա այստեղ տղաներն են առաջատարը`32% ցուցանիշով, իսկ աղջիկների 22%-ն է գազավորված ըմպելիք օգտագործում: Սա իսկապես անհանգստացնող է և մտահոգվելու տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է քաղցարավենիքները և գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ ավելացված շաքար են պարունակում, որն էլ կարող է նպաստել ավելորդ քաշի ձեռքբերմանը և ի վերջո հանգեցնել ճարպակալման:
Հինգ տարի առաջ նույն հետազոտությունը ՀՀ-ում իրականացվել է 7-8 տարիքային երեխաների խմբում, որի արդյունքների համաձայն այդ տարիքային խմբի երեխաների մոտ` տղաների 30%-ի և աղջիկների 25%-ի մոտ առկա է եղել ավելորդ քաշ և ճարպակալում:
Հարկ է նշել, որ ավելորդ քաշը և ճարպակալումը լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, ինչպիսիք են սրտանոթային համակարգի խնդիրները, շաքարային դիաբետը, ինչպես նաև անհանգստացնող է այն փաստը, որ ավելորդ քաշը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել, հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում տարածված բուլինգի արդյունքում, որը մեր օրերում արդի խնդիրներից մեկն է:
Մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության 6-րդ փուլի մոնիտորինգի արդյունքները տալիս են կարևոր փաստացի տվյալներ՝ հիմնավորելու երեխաների ավելորդ քաշի և ճարպակալման նվազեցմանն ուղղված հանրային առողջապահական քաղաքականությունը: Առանցքային բացահայտումները ներառում են խնդիրների լուծման հետևյալ տարբերակները:
• Հատուկ միջամտությունների անհրաժեշտություն: Երկրների միջև զգալի տարբերությունները կարևորում են տեղական ռազմավարությունների կարևորությունը` առանձին բնակչության առջև ծառացած հատուկ խնդիրների լուծման համար:
• Կենտրոնացում կանխարգելման վրա: Քաղաքականության մշակման պատասխանատուները պետք է կենտրոնանան պայմաններ ստեղծելու վրա, որոնք նպաստում են առողջ սննդակարգին և բավարար ֆիզիկական ակտիվությանը, ինչպես փոքր, այնպես էլ դպրոցական տարիքի երեխաների համար:
• Մոնիտորինգ և գնահատում: Շարունակական վերահսկողությունը նման նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է առաջընթացին հետևելու, նոր միտումներ հայտնաբերելու և ապացույցների վրա հիմնված քաղաքական որոշումներ կայացնելու համար:
Երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը պարզապես առողջության հետ կապված խնդիրներ չեն, դրանք ներկայացնում են ավելի լայն սոցիալական խնդիր, որն ազդում է ուսման որակի, տնտեսական արդյունավետության և ընդհանուր բարեկեցության վրա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել