ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հալեպի հայկական կազմակերպություններն անցել են արտակարգ ռեժիմի. Աշխատատեղերը փակվել են, նպարեղենը սպառվում է, իսկ քաղաքից դուրս գալը՝ անհնար. գաղութը նյութական օժանդակության կարիք կունենա 12/03/2024 20:40 | ԼՐԱՀՈՍ
Հալեպում հայությունն անհանգիստ է, գաղութը նյութական օժանդակության կարիք կունենա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Այս օրերին, ինչ զինյալների կողմից Հալեպը գրավվել է, պարբերականը լույս չի ընծայվում, քանի որ տպարանը չի աշխատում ու փորձում են լրատվությունն ապահովել Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Դա էլ ոչ միշտ է հաջողում, քանի, որ ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջանում։
Նախօրեին պայթյուն է տեղի ունեցել պարբերականի խմբագրի տան մոտ՝ 50 մ. հեռավորության վրա։
«Հզոր պայթյուն եղավ, ապակիները փշրվեցին, բայց այս գիշեր խաղաղ անցավ, կարողացել ենք քնել»,- նշեց մեր գործընկերը։
Նրա փոխանցմամբ՝ կրոնական առումով որեւէ սպառնալիք հայության համար չկա այս պահին, այսօր էլ Սուրբ Աստվածածին եկեղեցում արարողություն է տեղի ունեցել։ Ընդ որում, եկեղեցին ոչ միայն հոգեւոր ծառայություն է մատուցում, այլեւ համայնքին օգնելու կազմակերպչական շատ հարցեր է հանձն առել։
«Առայժմ մթերքի տագնապ չկա, բայց առաջիկայում դա էլ կարող է լինել», - ասաց Զարմիկ Պողիկյանը՝ ավելացնելով, որ տեղեկություններ են ստացել, որ սիրիական բանակը պատրաստվում է հակահարձակման , բայց իրենք Հալեպի ներսում են, բոլոր ճանապարհները փակ են, ոչ կարող են դուրս գալ, ոչ որևէ ձևով դրսից կարող են իրենց մոտ գալ, անորոշության մեջ են ու չգիտեն, թե ինչ կլինի։
Զինյալներն այս պահին համայնքի նկատմամբ բարի կամք են դրսերում, հաց էին բերել, որը մեր հայրենակիցները կարող էին ստանալ «Արամ Մանուկյան» ակումբից, ինչի մասին հայտարարությունը տարածվել էր ֆեյսբուքի միջոցով, սակայն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, համայնքն ամեն դեպքում զգույշ է։
«Այսօր արդեն սննդի խանութները բաց են, հացի փռերը նույնպես, բայց մի քանի ժամ հերթ պետք է կանգնել՝ հաց ձեռք բերելու համար, նպարեղենը սահմանափակ քանակությամբ է հիմա, եթե վերջանա չգիտենք ինչ ենք անելու, տնտեսական տագնապ էլ կսկսվի, մարդկանց աշխատանաքային վայրերը փակ են, առայժմ եղածն են ծախսում շուտով դժվարություն կլինի, գաղութը նյութական օժանդակության կարիք կունենա», - ասաց Պողիկյանը։
Նրա փոխանցմամբ՝ համայնքի ազգային կազմակերպությունները՝ եկեղեղցին, «Արամ Մանուկյան» կենտրոնը, արտակարգ ռեժիմի են անցել, «Հայ Օգնության Խաչ« բարեսիրական կանանց կազմակերպությունն իր բժշկակական կենտրոնը բաց է պահում, որպեսզի համայնքում դեղորայքի ու բժշկի կարիք ունեցողները իրենց դիմեն։ Արարատ ակումբը եւս զբաղում է համայնքի ապահովության հարցերով, փորձում են ապահովել երիտասարդների ու երեխաների զբաղմունքը, քանի դեռ դպրոցները չեն գործում։ Ընդ որում՝ դպրոցները չեն գործում նաեւ հեռավար ձեւով։
Ինչպես հայտնի է՝ նախօրեին մեկ հայ է մահացել, որը, նախնական տվյալներով, փորձել է ինքնուրույն Հալեպից հեռանալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ