Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   22:45 Սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան 12/04/2024   22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը 12/04/2024   22:22 Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» շախմատային մրցաշարի առաջատարներից է 12/04/2024   22:09 Հալեպահայերի համար անորոշությունը քաղաքական ու անվտանգային է. Գաբրիելյան 12/04/2024   22:06 «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան 12/04/2024   22:01 Պապիկյանը եւ Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության հարցեր 12/04/2024   21:52 «Ս.... հավաքվել եք և որոշում եք՝ ես հանցագործ եմ, ով եք դուք վաբշե արա»․ դատավորին ուղղված այս խոսքերի համար Սուրեն Մանուկյանը կրկին կանգնել է դատարանի առջև 12/04/2024   21:46 Գործադուլին մասնակցելու համար աշխատանքից ազատված վարորդների հարցը քննարկման առարկա կդառնա 12/04/2024   21:37 Նշել են անհանգիստ մարդկանց համար հակացուցված ալկոհոլային ըմպելիքը 12/04/2024   21:21 Հովիկ Աղազարյանի գլխին սարքել են, նա պատրաստ է կալանավորվել․ փաստաբանը չի բացառում՝ կարող է տարբեր ձայնագրություններ տարածվեն (տեսանյութ) 12/04/2024   21:18 Հայաստանը կմասնակցեր COP29 համաժողովին, եթե Բաքուն գերիներ վերադարձներ 12/04/2024   21:13 ՀՀ ԱԺ նախագանը հերքեց, որ ՌԴ դաշնային խորհրդի պատգամավորները խուսափել են գալ ՀՀ 12/04/2024   21:07 Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր 12/04/2024   21:00 Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան 12/04/2024   20:53 «Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինս հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա 12/04/2024   20:49 Բժիշկը կոչ է արել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար մեկ մթերք ուտել 12/04/2024   20:38 Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան 12/04/2024   20:25 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են երկու օդաչուներ 12/04/2024   20:20 Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «ԱՁ» տնօրենի «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «KamAZ» մակնիշի բեռնատարը. «ԱՁ» տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց 12/04/2024   20:17 Սուրեն Պապիկյանը Բրյուս Լաֆլամի, Սքոթ Գրուպպի և Թոմմի Յանգի հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/04/2024   20:02 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները 12/04/2024   19:59 Նյու Յորքում սպանվել է ապահովագրական ընկերության ղեկավարը 12/04/2024   19:49 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն ու «Kia»-ն. «ԱՁ» և «ՍՊԸ» տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց 12/04/2024   19:44 Եթե 2021 թ-ի մայիսին կրակեինք, դա նշանակելու էր ՀՀ-ի պետականության լուծարում. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   19:30 Լոնդոնում հյուրանոցի լողավազանից դուրս են բերել անշնչացած զբոսաշրջիկ կնոջ մարմինը 12/04/2024   19:19 Գեղամ Մանուկյանին նախազգուշացում հայտարարվեց. Կրակն եմ ընկել ես ձեր ձեռքը. Ալեն Սիմոնյան 12/04/2024   19:05 ՌԴ Պերմում տրամվայը դուրս է եկել գծերից 12/04/2024   18:57 Ձեր վերջին ցիտատները փոթորկեցին իմ հոգին. Փաշինյանը նորից գիրք նվեր ստացավ Գեղամ Մանուկյանից 12/04/2024   18:53 Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սեւծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան 12/04/2024   18:49 ՀԱՊԿ-ի հարցում «զադերժկա» չկա. Փաշինյան 12/04/2024   18:44 ԵԱՏՄ խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/04/2024   18:18 Խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   17:57 Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է 12/04/2024   17:52 Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Փաշինյան 12/04/2024   17:38 Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/04/2024   17:37 Ոչ ձեր հարցը, ոչ իմ տված պատասխանը, ցավոք, իրավական պրոցեսների վրա չեն ազդելու. Փաշինյանը՝ վարորդների դեմ գործ հարուցելու մասին 12/04/2024   17:28 Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր «օրինական» լծակները կօգտագործվեն Աղազարյանին մանդատից զրկելու համար (տեսանյութ) 12/04/2024   17:16 Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ 12/04/2024   17:14 ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու հետ Ղարաբաղի հարցն առնչություն չունի. Փաշինյան 12/04/2024   16:56 Եթե դատական իշխանությունում խնդիրներ կան և պատասխանատուն չի կարողանում լուծել դրանք նորմալ են նման խոսակցությունները. ԱՆ 12/04/2024   16:53 Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն, կառաջարկեն քվեարկել. Փաշինյանը մանրամասնեց 12/04/2024   16:48 Նոր Սահմանադրությունը նոր նախաբան կարող է ունենալ, եթե այն չի շեղվում կոնցեպտից. Գալյան 12/04/2024   16:44 ԱԺ-ոմ Փաշինյանը մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին .ուղիղ 12/04/2024   16:39 Վարչապետի հանձնարարականի պահանջը չենք խախտի, նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան 12/04/2024   16:34 Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 12/04/2024   15:56 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ 12/04/2024   15:46 Շոկի մեջ էի, ինձ հազիվ էի պահում, որ չխեղդեմ իրեն. Ալեն Սիմոնյան՝ Հովիկ Աղազարյանի մասին
12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/04/2024   14:18 «Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք ձերբակալված են, նրանք կասկածվում են խուլիգանության մեջ 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/04/2024   15:24 Հովիկ Աղազարյանը բացահայտեց երկրի խայտառակ հանցագործության համակարգը. նրա հեռախոսը առգրավել են,կնքել, հետո գաղտնի բացել են, վերծանել ու տվել Նիկոլ Փաշինյանին. Մանուկյան 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/03/2024   08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» 12/03/2024   19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան 12/04/2024   15:03 Իմ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ. Հեռախոսիս մեջ եղած նյութերը հայտնվել են վարչապետի մոտ. Աղազարյան

Համոզված եմ, որ հենց մենք ենք այն Կառավարությունը, այն խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում. վարչապետ 12/03/2024   13:34  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ-ում 2025թ․ բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթէ ունեցել.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի փոխնախագահ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Շնորհակալ եմ ՀՀ պետական բյուջեի շահագրգիռ և հետաքրքիր քննարկումների համար: Եվ ուզում եմ բյուջեին մի այլ տեսակետից կրկին նայել, որի առաջարկն արել եմ նաև հանձնաժողովների մակարդակում քննարկումների ժամանակ:

Ըստ էության, գաղափարը հետևյալն է, որ մենք պետական բյուջեն քննարկելիս ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է: Չեմ հոգնի կրկնել՝ բերելով հետևյալ զուգահեռը և համեմատությունը: Կառավարությունը բաղկացած է 14 անդամից: Ինչո՞վ են ՀՀ Կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուրիշ ցանկացած 14 մարդուց, որովհետև Հայաստանում կարելի է տասնյակ հազարավոր 14 հոգանոց ցուցակ կազմել:

Կառավարությունը տարբերվում է մյուս 14 անձանցից միայն մի բանով, որ այդ 14 անձինք կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ-ի պետական բյուջեն է: Եվ ես կուզենայի, որ մենք պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք:

Իհարկե, խոսքիս վերջում կփորձեմ նաև հակառակ տրամաբանության մեջ նայել, որովհետև, այո պետություն, պետականություն,  անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական  բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: Ուզում եմ դարձյալ կրկնել, որ ՀՀ-ում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Բացարձակապես չկա այդպիսի մարդ, ՀՀ-ում չկա մի մարդ, ընդ որում՝ ՀՀ ոչ միայն քաղաքացի և բնակվող, այլև ՀՀ քաղաքացի չհանդիսացող և ՀՀ-ում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար: Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: Եվ, հետևաբար, մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի ու ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է, և սա պետության և պետականության կարևորագույն ատրիբուտ և հատկանիշ է:

Այս համատեքստում, ես ուզում եմ որոշ տպավորություններ և մտքեր կիսել ձեզ հետ, որը կարող է թվալ, թե կապ չունի պետական բյուջեի հետ, բայց իմ կարծիքով՝ շատ ուղիղ կապ ունի, առնվազն՝ պետության և պետականության հետ: Ես բազմիցս եմ այս հարցը առաջադրել և նաև հրապարակային խոսել եմ այդ մասին, որ շատ կարևոր է մեզ համար, մանավանդ մեր առաջադրած խնդրի համատեքստում, ազգային անվտանգության ռազմավարական խնդրի համատեքստում, ո՞րն է ՀՀ պետականության հարատևությունը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհն ընկալում մեզ: Սա կարող է թվալ շատ պարզ հարց, բայց ինքն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ:

Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության. մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Եվ սա իմ ստացած հիմնավոր տպավորությունների, շատ եմ մտածել այդ մասին, արգասիքն է: Եվ, ընդհանուր առմամբ, այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին,  հետևյալն է, որ մեր Կառավարության մեծագույն  առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք: Ընդհանրապես պիտի ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ՝ անկախ նրանից ինչքան է դա ձևակերպված եղել և ինչքան ձևակերպված չի եղել: Եվ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով որոշ ժամանակ շարունակում է, շարունակել է մնալ հետևյալը, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է: Բայց պիտի նաև արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները և մտածումները բերում են այն եզրակացության, որ ազգ բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է:

Մենք ընդհանրապես շատ ենք խոսել և շարունակում ենք խոսել այն մասին, թե ինչպիսին պետք լինի բանակի կամ ազգ-բանակի, կամ պետության-բանակի մեր ընկալումը, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակ ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից, որովհետև եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ:

Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը: Բայց նորից ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ո՞ւմից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում մենք շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ և անկեղծ ուղերձներ փոխանակենք ու կիսենք մեր ժողովրդի հետ:

Ուժեղ ո՞ւմից: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այդպես կոչված՝ թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք: Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ հինգ երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք: Այսինքն՝ սա մի խնդիր է, որին մենք պետք է արձագանքենք և պետք է պատասխանենք, բայց ես ինչի՞ համար եմ սա ասում, ես սա ասում եմ, այդ թվում՝ վերլուծելով մեր մոտեցումները, այդ թվում՝ մեր սխալները, որոնց ես ավելի ուշ կանդրադառնամ, բայց ես չեմ ուզում մենք փակուղի մտնենք, ես ուզում եմ նաև լուծում առաջարկել:

Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ՝ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն, բացառապես սեփական շահերին համապատասխան: Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն, հասկանո՞ւմ եք, միայն ու միայն, այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան:

Իսկ որո՞նք են այդ շահերը. նախկինում ես սրան անդրադառնալու առիթ ունեցել եմ՝ կիսելու համար իմ համոզմունքը, որ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան, որն, իմիջիայլոց պարզ թեմա չէ, տասնյակ շերտեր ունի՝ արտաքին  քաղաքական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն, որովհետև ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև եթե ոմանց կթվա այս հարցը ես պրիմիտիվացնում եմ, ընդհակառակը, ես հարցն ավելի բարդացնում եմ, որովհետև սա շատ բարդ մոտեցում է, և երկրորդը՝ պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված և ընդունված կանոններով և օրենքներով:

Ես սա ասում եմ, հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված բոլոր օրենքները և կանոններն ամեն տեղ ոտնահարում են, ով, որտեղ և ինչպես ուզի: Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք: Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք՝ որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում է և ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան:

Բայց ես չեմ ուզում այստեղ միտքը կիսատ թողնել և ուզում եմ վերադառնալ բանակին: Այս պայմանների առկայությամբ է, որ բանակը, մեր մտածած ուժեղ և մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիվ: Սա նշանակում է՝ ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպես ասել եմ, առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր, ո՞րն է այդ բուֆերը՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը և ամենուր, բայց եթե բոլորը և ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հավատարիմ լինելը, այդ հավատարիմ պահպանելը դրական գործելակերպ է, և այդ դրական գործելակերպը ձևավորում է ևս մի բուֆեր բանակից առաջ, հիշում եք, ես խոսում էի մեր այն զինվորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես դնում ենք:

Եվ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացված և ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն անվտանգության շղթայի մեջ որպես մի և հերթական օղակ:

Ընդհանրապես, այս դահլիճում և մեր հասարակության մեջ արդարացիորեն շատ է քննարկվում արտագաղթի թեման: Կարծում եմ, որ մենք այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության: Գիտեք, 90-ականների սկզբից մենք անընդհատ խոսում ենք՝ արտագաղթ, արտագաղթ, արտագաղթ և արտագաղթի համար բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած անարդարություններից, վերջացրած սոցիալական անարդարությունները, իրավական անարդարությունները, ենթակառուցվածքների վատ վիճակը, բիզնես միջավայրը և այդպես շարունակ, և բոլորը ճշմարիտ են: Բայց նաև թույլ տվեք կիսել ձեզ հետ իմ տպավորությունը, որ մինչև հիմա մեր թվարկած պատճառները, բոլորը լինելով ճշմարիտ, որոնց մասին ընդունված է հրապարակայնորեն խոսել, և ոչ մի սահմանափակում չկա, այդ բոլորը, այո, պատճառներ են, բայց դրանք պատճառների 10, 15, մաքսիմում՝ 20 տոկոսն են:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ: Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ: Այո, տասներկուսը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, տասներեքերորդը կարող է լինել արդարության պակասը: Բայց եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, որովհետև դրա մասին խոսելն ընդունված չէ:

Մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին: Չենք խոսել դրա մասին: Օբյեկտիվորեն: Ես ուզում եմ ճիշտ հասկանաք, ես հիմա չեմ թիրախավորում ոչ մեկին: Բայց մենք պետք է իրար աչքերի մեջ նայենք և ասենք, որ, այո, այդ մեր հարգարժան... Ես նախորդ նիստում անդրադարձա, երբ մեր գործընկերներն ասում էին, թե հերոսներին վարկաբեկում էիք: Ես էլ ասում էի՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում էին՝ գնա այստեղից, սա այլևս քոնը չէ:

Մենք պետք է խոստովանենք, թե այս իրադրության պատճառով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է թողել գնացել՝ ասելով, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում ապագա չկա  և այլն: Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրն առնվազն Հովհաննես Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է «Անկեղծ չեք»:

30 տարի, ով ինչ ասի, ինչ խոսի, մի «իքս» պահի գալիս ենք, ասում ենք՝ գիտե՞ք Հովհաննես Թումանյանը ժամանակին ի՞նչ է գրել. գրել է, որ մենք անկեղծ չենք և շարունակում ենք անկեղծ չլինել: Ես էլ միանամ այդ հոծ քաղաքական, մշակութային և մտավորական բանակին՝ ասելով, հղում անելով Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածին: Բայց ես նաև պիտի անկեղծ լինեմ ինչքան վերնագիրը մեջբերելուց առաջ, այնքան էլ վերնագիրը մեջբերելուց հետո:

Ընդդիմության հարգարժան մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս, սոցիալական ցանցերում անընդհատ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և անընդհատ բերում են հարթակ: Ես այսօր պետք է դրան անդրադառնամ: 2018 թվական կամ 2017 թվական, կամ 2016 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե այդպես է՝ ճանաչեիք:

Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ: Շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է՝ պարզ է, թե ինչ բանի կարձագանքեր: Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ:

Լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է: Իսկ ի՞նչ է Ղարաբաղը: Ինչո՞վ է սա կարևոր, սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ: Հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, մաքսիմում 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա, պետք է կամ ծնվի երեխան կամ պետք է չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ սրանից բխող, կամ կեսարյան հատումով պետք է ծնվի, կամ բնական ճանապարհով պետք է ծնվի, կամ կենդանածին պետք է լինի, կամ մեռելածին պետք է լինի, կամ տղա պետք է լինի, կամ աղջիկ պետք է լինի:

Խնդիրը հետևյալն է, պատահական չէ, որ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլյան խոսքերն եմ մեջբերել: Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է: Եվ այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել մի հարցի, այնուամենայնիվ, այն ինչ տեղի է ունեցել ի՞նչ է, տեղի ունեցածը ի՞նչ է և ի՞նչ է նշանակում, ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է սխալ:

Վերջերս բոլորովին ուրիշ առիթով արձանագրեցի, որ այս վերջին առնվազն 4 տարում ամեն օր ինքս ինձ հարցեր եմ տվել և այդ հարցերին փորձել եմ պատասխանել: Եվ ես ուզում եմ ինչ-որ առումով այդ պատասխանի մի հատվածը կիսել նախ խորհրդարանի և հանրության հետ: Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին և ինչքանով է դա ճիշտ, և ընդհանրապես այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանո՞վ է ճիշտ եղել այդ քաղաքականությունը և ինչքանով սխալ: Ես ուզում եմ ձեզ էլի իմ տպավորությունն ասել՝ հասկանալիորեն չհավակնելով բացարձակ ճշմարտություններ կրողի դերին:

Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ինչպես ես պատկերավոր ասացի՝ այդ իրավիճակը, կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ: Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր։

Եթե հարցը ձևակերպում ենք  պետությունը պահելու, շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Կրկին ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք, ես ասում եմ պետություն ունենալու շանս է տալիս, հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը և հնարավորությունը։

Եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, ասել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Ահա երկու տարի անց ես կանգնած եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնին՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Պետք է այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այն մարտահրավերները, որոնք մենք ունեինք երկու տարի առաջ, այդ մարտահրավերների մի մասը, մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի։ Բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը և ավելի ու ավելի ամուր կանգնենք՝ պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում, սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է։

Մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա, այս տեսլականի, այս հայեցակարգի վրա և քայլ-քայլ, զգուշորեն, ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, կարողանանք հաղթահարել այս ականապատ դաշտը և միջավայրը ու հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասել, որ մենք, ահա երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե հերթական տեսլականն եմ ձևավորում ապագա սերունդների համար։

Ազգային ժողովի հարգելի նախագահ,

հարգելի փոխնախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

սիրելի ժողովուրդ,

ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն Կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում։

Շնորհակալ եմ և խնդրում եմ բոլորիդ, կողմ քվեարկել 2025թ պետական բյուջեին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:26 03/12/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին
12:18 03/12/2024  |  ԼՐԱՀՈՍՂարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը
08:38 03/12/2024  |  ՄամուլՆիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
08:36 03/12/2024  |  ՄամուլՄեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
08:33 03/12/2024  |  ՄամուլՔննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
08:27 03/12/2024  |  ՄամուլՓաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
08:18 03/12/2024  |  ՄամուլՓաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ․«Հրապարակ»
15:45 02/12/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին
15:24 02/12/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանին
21:43 30/11/2024  |  ԼՐԱՀՈՍԱմանորյա լուսանկարահանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Արխիվ

[]