Թեմաներ
Երկուշաբթի 12 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/02/2024   18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան 12/02/2024   18:20 ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Կիրանցում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն 12/02/2024   18:16 Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ 12/02/2024   18:06 Բաքվում՝ հիվանդանոցում ոստիկան է մահացել 12/02/2024   17:59 Հալեպահայերը կարող են հաց ստանալ «Արամ Մանուկյան» կենտրոնից 12/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել դատարանի և ՀՀ-ի միջև փոխգործակցության հարցերի շուրջ 12/02/2024   17:44 Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են համագործակցության զարգացումը 12/02/2024   17:28 Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն. Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը 12/02/2024   17:24 Բեռլինի դպրոցներից մեկում արցունքաբեր գազ են կիրառել. 44 աշակերտ է տուժել 12/02/2024   17:22 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներին 12/02/2024   17:18 Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները 12/02/2024   17:12 Արտյոմ Թումանյանը ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու 12/02/2024   17:07 Նկարում պատկերված է, թե ինչ տեսք ունի 2.3 միլիոն դոլարը, այսքան գումար մուտքագրվել է պետբյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունում. Հայկ Սարգսյան 12/02/2024   17:04 Հացադուլ հայտարարած անձը Պաշտպանի միջամտությամբ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ 12/02/2024   16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է 12/02/2024   16:52 4 գործ կա. Չեմ բացառում, որ գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ ինձ անձեռնմխելությունից զրկելու. Աղազարյան 12/02/2024   16:42 Գլխավոր դատախազությունը պահանջում է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 270 մլն դրամ 12/02/2024   16:33 Դոլարն ու եվրոն շարունակում են բարձրանալ 12/02/2024   16:19 Մատիտի պատճառով 4 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում 12/02/2024   16:10 Բացահայտվել են թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքերը 12/02/2024   16:06 Հովիկ Աղազարյանը մերժում է Փաշինյանը խնդրանքը վայր դնել մանդատը 12/02/2024   16:01 Իրանը պատրաստ է օգնել Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում. Փեզեշքիան 12/02/2024   15:51 Անահիտ Մանասյանը և Հաննա Յոհանսոնն ամփոփել են 2024-ի ընթացքում իրականացված միջոցառումները 12/02/2024   15:45 ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին 12/02/2024   15:45 Առաջիկայում նախատեսվում է Աստանայի ձևաչափով հանդիպում Սիրիայի հարցով. Ֆիդան 12/02/2024   15:36 Սյունիքի մարզում. «Foton» մակնիշի իրանական բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. կա վիրավոր 12/02/2024   15:31 Վահագն Մկրտչյանի՝ Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապերը ազդեցություն չեն ունենալու փրայմերիզի արդյունքների վրա․ Դավիթ Առուշանյան 12/02/2024   15:24 Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանին 12/02/2024   15:19 Երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով. մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են քննչական գործողություններ 12/02/2024   15:16 Իրաքի շիա խմբավորումները մտել են Սիրիայի տարածք. ԶԼՄ 12/02/2024   15:14 Վանաձորում գազալցակայանի պայթյունից տուժած անձը տեղափոխվել է Երեւան, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Մարիամ Ծատրյան 12/02/2024   15:07 Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է 12/02/2024   15:00 Փաշինյանն իրավունք ունի՞ բացահայտումներ անի գաղտնի փաստաթղթերից՝ իր իմիջը պահելու մղումից ելնելով. Դատախազությունը պետք է զբաղվի սրանով. Խաչատրյան 12/02/2024   14:56 Արջը 7 երգ գիտի, 7-րդ անգամ հարցնում եմ. 29 մլրդ եք ուզում, այդ գումարով ո՞ւր եք հասնելու ըստ ձեր ծրագրի. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԲՏԱ նախարարին 12/02/2024   14:52 Տավուշի մարզի ցլերը ի՞նչ եղան, որ կովերին արհեստական եղանակով են սերմնավորելու. Սարգսյան 12/02/2024   14:41 Չես կարող մանդատը վերցնել ու ասել՝ չեմ գնում խորհրդարան. Գեղամ Նազարյան (տեսանյութ) 12/02/2024   14:39 Բարեբախտաբար՝ սիրիական ուժերին օժանդակություն արդեն հասել է Իրաքից շիայական և մերձիրանական զինված միավորումների տեսքով. թուրքագետ 12/02/2024   14:28 Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը 12/02/2024   14:24 Երեխայի ինքնազգացողությունը վատացել է մանկապարտեզում, մինչ շտապ օգնությունը կժամաներ՝ ծնողներից մեկն իր անձնական մեքենայով հրատապ երեխային տեղափոխել է ԲԿ. Նոր մանրամասներ 12/02/2024   14:17 Գյումրիում իշխանական վակուում է առաջացել․ Վարդանյան 12/02/2024   14:14 Սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել զինյալ խմբավորումներին. հայ համայնքն անորոշությամ մեջ սպասում է. Գաբրիելյան 12/02/2024   14:04 Տարվա բարերար գլխավոր մրցանակը հանձնվել է Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) 12/02/2024   14:01 ԲԿ-ում մահացած 4 տարեկան երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 12/02/2024   13:33 Դավիթ Առուշանյանն ինքնաառաջադրվել է Գյումրիի համայնքապետի պաշտոնում 12/02/2024   13:30 Նիկոլ Փաշինյանն ուզում է ասել, որ միակ ասողն ինքն է․ Խաչատրյան 12/02/2024   13:24 Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ 12/02/2024   13:21 Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու վերաբերյալ 12/02/2024   13:02 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 12/02/2024   12:55 Ավելի քան 300 ուղևորով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում 12/02/2024   12:54 Մեր հարևաններն ցույց են տալիս, թե ինչ է նշանակում իսկակա՛ն «զանգվածային անկարգությունը» . հունիսի 12-ի» գործով մեղադրյալներին դատում են ոստիկանների ուղղությամբ մի դատարկ շիշ նետելու համար. փաստաբան
11/30/2024   21:02 Ասես՝ ուզում են ասել՝ հայ ազգ, է՞լ ինչ անենք, է՞լ ինչ կերպարով հանդես գանք, որ մեզ հեռացնեք․․․ 12/02/2024   12:43 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 12/02/2024   14:24 Երեխայի ինքնազգացողությունը վատացել է մանկապարտեզում, մինչ շտապ օգնությունը կժամաներ՝ ծնողներից մեկն իր անձնական մեքենայով հրատապ երեխային տեղափոխել է ԲԿ. Նոր մանրամասներ 12/01/2024   12:25 Վանաձորում վիճաբանությունից հետո հրկիզել են «Մանգո»-ի վարած «BMW X5»-ը․ կասկածյալների մեջ են «Ծիրանի Տիգոն», «Մանգոն», «Կիրովականցի Շալոն» ու «Գրաֆ»-ը․ shamshyan.com 12/01/2024   14:15 «Հանկարծ չդնես, ինքնասպան կլինեմ». Փաշինյանը ցուցադրել է կնոջը՝ տոլմա փաթաթելիս 12/01/2024   16:49 Ամենայն հայոց սուտասանը՝ արծրուն անունով, եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն․ Ռուբեն Մելիքյան 12/01/2024   13:40 Ռուսաստանում վտանգավոր հիվանդության աճ է գրանցվել 12/02/2024   16:33 Դոլարն ու եվրոն շարունակում են բարձրանալ 11/30/2024   22:42 «Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին, որում եղել է 70 ուղևոր 12/01/2024   21:50 Պրոթեզների պահպանման կանոնները. կարեւոր խորհուրդներ՝ բժիշկ-իմպլանտոլոգի կողմից 12/02/2024   15:19 Երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով. մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են քննչական գործողություններ 12/01/2024   22:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/02/2024   16:06 Հովիկ Աղազարյանը մերժում է Փաշինյանը խնդրանքը վայր դնել մանդատը 11/30/2024   21:43 Ամանորյա լուսանկարահանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12/02/2024   14:01 ԲԿ-ում մահացած 4 տարեկան երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 12/01/2024   21:30 ՔՊ-ն Գյումրիում ունի 5 թեկնածու, որոնցից յուրականչյուրն ունի իր շրջապատը. այս պրոցեսն հակառակ էֆեկտն է ունենալու․ Արթուր Գևորգյան (տեսանյութ) 12/01/2024   17:23 Բժիշկը հայտնել է քաղցկեղից պաշտպանող ձկան տեսակի մասին 11/30/2024   18:58 Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը 12/02/2024   09:49 Երկրաշարժ Հայաստանում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ 12/01/2024   18:08 «Ազիմուտ» ավիաընկերության SSJ-100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՌԴ Մինվոդիում

Սպիտակի երկրաշարժի դասերից. Նիկոլայ Գրիգորյան 12/02/2024   11:30  |  Մեկնաբանություն

Առավոտյան իննին մոտ LastQuace հավելվածին գրություն եկավ Վանաձորում տեղի ունեցած 4 մագնիտուդ 10կմ խորությամբ երկրաշարժի մասին: Անհանգստացա, բայց սպասեցի, մտածեցի՝ հիմա մերոնք ճշգրտածը կտան: Իրենք էլ, իհարկե, ճշգրտեցին՝ 3.4 մագնիտուդ, խորությունն էլ՝ 11կմ: Զգալի երկրաշարժ է, բայց ոչ ավերիչ կամ մտահոգիչ: Այս մասին գրել է ԱԻՆ նախկին պաշտոնյաՆիկոլայ Գրիգորյանը.

«Վաղվանից էի ցանկանում Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցին ընդառաջ շարք սկսել երկրաշարժերից քաղած դասերի մասին, հիշեցնել վարքականոնները, բայց ավելի լավ է թեթև առիթից սկսել:

Հազարավոր վերլուծականներ են գրվել Սպիտակի երկրաշարժի մասին, մի քանիսն էլ ես եմ հեղինակել: Բայց գլխավորներն առանձնացնեմ ու էլի հիշեցնեմ:

1. Սովետմիությունում սխալ էր գնահատված սեյսմիկ վտանգը: Բոլոր շենքերը` Մերձբալթիկայում, Մոսկվայում, Կամչատկայում, Անդրկովկասում կառուցում էին նույն սեյսմակայունությամբ, ամենաշատը`յոթ-ութ բալի համար, հաշվի չառնելով, որ հնարավոր են մինչև 11բալ ուժգնության երկրաշարժեր: Միայն շատ նեղ մասնագետներին էր հասու այդ տեղեկատվությունը: /Մենք չգիտեինք, որ հողը կարող է շարժվել, ու շենքերը կարող են փլվել: Մենք չգիտեինք` ինչ է սեյսմիկ վտանգը և ինչ է սեյսմիկ ռիսկը:

2. Ամբողջ սովետով մեկ մեծ զարկ էր տրվել մասնավոր շինարարությանը`առանձնատներ ու ամառանոցներ, իսկ շինանյութերը միայն պետական էին: Բոլորն աչք էին փակում, և պրորաբներն աջ ու ձախ վաճառում էին պետական շենքերի շինարարության համար նախատեսված քարն ու փայտը, ցեմենտն ու արմատուրան: Շատ շենքեր քանդվեցին հենց անորակության պատճառով: /Մենք չգիտեինք, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ մասսայական գողությունների վրա աչք փակելը: Անորակ շինարարությունը դեռ մահվան սպառնալիք չէր/:

3. Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց է տվել, որ քանդված շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների կատարած ապօրինի, ոչ նախագծային փոփոխությունները` կցակառույցները, միջնապատեր քանդելը, նկուղներ փորելը, տանիքները ավելացները և այլն: /Մենք գիտեինք, թե փոփոխությունների թույլտվությունը չինովնիկների քմահաճույքն է ու անաշխատ եկամտի ձեռքբերման պարարտ դաշտը: Մենք չգիտեինք, թե ինչքան թույլ ու խոցելի ենք դարձնում մեր բնակատեղիները, աշխատավայրերը, մեր երեխաների դպրոցներն ու մանկապարտեզները: Այս տեղեկությունը հույժ կարևոր ու արդիական է նաև այսօր, որովհետև համատարած շարունակվում են ինքնակամ փոփոխությունները/:
4. Սովետական Միությունում չկար աղետների կառավարման համակարգ: Կար քաղպաշտպանությունը, որի պլանները, ցավոք, միայն թղթի վրա էին: Այն նախատեսված էր հակառակորդի միջուկային հարձակումը դիմագրավելու համար, և վերակազմավորումը շատ դանդաղ ու մահու չափ ցավագին էր: Հավաքվեց երկրի ամենաբարձր ղեկավարությունը, հավաքվեցին իրար գլխի ու սկսեցին սովորել կառավարել աղետի հետևանքների վերացման բարդ գործընթացը: Ասենք`միայն յոթ օր անց իմացան, որ բացի քաղաքներից, հիմնովին ավերվել է նաև 57 գյուղ, և նրանք հրատապ օգնության կարիք ունեն: /Մենք չգիտեինք,որ հնարավոր են մեծ աղետներ, և չգիտեինք` ինչպես կարելի է դրանք կանխել, հետևանքները նվազեցնել կամ մեղմել, մենք չգիտեինք, որ աշխարհում կա աղետների ռիսկի կառավարման համակարգ/:

5. Չկար աղետ, չկար աղետների ռիսկի կառավարման համակարգ, չկային նաև փրկարարներ: Ունեինք, ասենք`ջրափրկարարներ, լեռնափրկարարներ, բայց ընդհանուր պրոֆիլի փրկարարներ չունեինք: Ավելորդ է խոսել փրկարարական գույքի ու սարքավորումների մասին: Երրորդ օրից հետո միայն սկսեցին ժամանել փրկարարներ աշխարհի բոլոր կողմերից`իրենց սարքավորումներով ու շներով: Հազարավոր մարդկանց կյանք հնարավոր կլիներ փրկել, եթե արձագանքն օպերատիվ ու պրոֆեսիոնալ լիներ: Փրկարարներն ունեն ոսկյա 72 ժամ հասկացողություն, որից հետո զոհերի թիվն սկսում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Պատկերացրեք արտասահմանցի փրկարարների զարմանքը, երբ մի քանի ժամով ամբողջ Լենինականով մեկ դադարեցվեցին որոնողափրկարարական աշխատանքները, որովհետև… Գորբաչովն էր գալիս: Սպիտակի երկրաշարժից հետո օգնության եկած արտասահմանցի մի քանի փրկարարների առաջարկով ստեղծվեց ԻՆՍԱՌԱԳ կազմակերպությունը, որի խնդիրը միջազգային բարձր ստանդարտներով, նույնատիպ տեխնիկայով հագեցված և նույն սկզբունքներով առաջնորդվող փրկարարական խմբերի ստեղծումն էր ամբողջ աշխարհում, ովքեր խոշոր երկրաշարժերի ժամանակ կարող են համագործակցված ու արդյունավետ աշխատել: /Չգիտեինք, որ նման մասնագիտություն կա`փրկարար, որ նա հատուկ գործիքներ ունի, շուն ունի, չգիտեինք, ինչ է նշանակում որոնողափրկարարական աշխատանք, ինչպես փնտրել մարդկանց, ինչպես հանել փլատակից/:

6. Ճիշտ է`փրկարարներ չունեինք, բայց դե գլուխ գովալու բժշկություն ունեինք, հերոս բժիշկներ: Պարզվեց, որ էս սովետմիությունում աղետների բժշկություն չկա, որ շատ բժիշկներ նույնիսկ առաջին օգնություն ցույց տալու հմտություն չունեն, ճմլման`Կրաշ, սինդրոմից գաղափար չունեն, չգիտեն` որ տրավմայի դեպքում տուժածին ինչպես տեղափոխել, հիվանդանոցներն արհեստական երիկամներ չունեն: մի քանի իրադարձություններ վերջին տարիներին եկան շեշտելու ճիշտ ու գրագետ առաջին օգնության արդիականությունն ու անհրաժեշտությունը նաև այսօր:/ Ոչ ոք, նույնիսկ բժիշկների մեծ մասը, առաջին օգնություն ցուցաբերել չգիտեր: Լսել էինք սոված մնալու, անջուր դիմանալու, կորով ու կամք դրսևորելու կամ խուճապ հաղթահարելու մասին, բայց չգիտեինք`ինչպես դա անել/:

7. Ամբողջ հանրապետությունը նետվել էր աղետի գոտի. Մարդիկ բահերով, քլունգներով, շերեփներով, կաթսայի կապարիչներով, մատներով փորում ու քանդում էին քարն ու բետոնը, արցունքներով տաքացնելով սառած գետինը: Վերամբարձ կռունկ չկար, մղան չկար, տրակտոր չկար: Ամբողջ հանրապետությունից ծանր տեխնիկան սկսեց շարժվել աղետի գոտի, բայց ճանապարհներն արդեն խցանված էին անձնական մեքենաներով, որովհետև ամենաբարձր ղեկավարներից մեկը հեռուստատեսությամբ ասել էր` ով ինչով կարող է, հասեք: Երրորդ օրից հետո միայն սահմանվեց պարետային ժամ: Որոնողափրկարարական աշխատանքները տապալած ղեկավարությունը չէր էլ պատկերացնում իր հաջորդ քայլերը, այդ իսկ պատճառով ձգձգվեցին նաև վթարավերականգնողական ու կենսապահովման աշխատանքները: Մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ տասնյակ հազարավոր զոհերին թաղել է պետք, ու մեծ քանակությամբ դագաղներ անհրաժեշտ կլինեն: /Ով գիտեր, թե ինչ է նշանակում` որոնողափրկարարական, վթարավերականգնողական, վերականգնման կամ վերակառուցման աշխատանքներ/:

8. Սովետական անծայրածիր երկրի բնակիչները` ամենաբարձր ղեկավարներից մինչև մանկապարտեզի սաներ, դպրոցականներ, ուսանողներ, ամենանեղ մասնագետներ ու բանվոր-գյուղացիներ, չգիտեին ինչպես պահել իրենց երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո, էլ չեմ խոսում մինչև երկրաշարժը գործողությունների, այսինքն` նախապատրաստվելու մասին: /Մենք մեր հեռուստատեսությունում անմեղ ծիծաղում էինք փախչողների վրա, իսկ աղետի գոտում`Լենինականում, Կիրովականում, Սպիտակում, շատ գյուղերում, ուսուցիչներն ու դասախոսներն արգելում էին երեխաներին շենքից դուրս գալ`նույնիսկ փակելով դռները: Սովետական դպրոցների ցածր դասարաններում կարգ ու կանոնը ընդգծելու համար, երեխաները նստարանին նստում էին ձեռքերը հետևները դրած: Քանի-քանի դպրոց, պանելները վրայից վերցնելուց հետո, գտել են երեխաներին իրենց նստարաններին նստած`ձեռքները հետև տարած: Դասարան ու լսարան կար, որտեղ երեխաները պանելներից չէին վնասվել, բայց նրանց ոչ միայն տարհանվել չէին սովորացրել, այլև` ոչ մեկը չէր ասել, որ փլուզման ժամանակ փոշի է բարձրանում, ու մարդիկ խեղդվում են, եթե շորի կտորով կամ թաշկինակով չեն ծածկում իրենց քիթն ու բերանը: Հարյուրավոր մարդիկ, նաև այլազգի, եղբայրական գերեզմանների նման տեսարաններից հետո կորցրեցին իրենց հոգեկան հավասարակշռությունը, եղան նաև ինքնասպանության դեպքեր/: Բարոյահոգեբանական պատրաստվածությունն էլ առանձին խնդիր էր, որ դարձյալ գալիս էր իրազեկության պակասից: Մարդիկ չգիտեին, չէին պատկերացնում իրենց հնարավորությունները, անտեսում էին տոկունությունը, կամքն ու կորովը և փլատակներում անվնաս մեռնում էին… վախից ու խուճապից/:

9. Չկար, չգիտեինք, չէին տեղեկացրել, տեղեկացնողը չկար, տեղեկացնելիք նյութն ապրանքային տեսքով չկար, մենք տեղյակ չէինք`արտակարգ իրավիճակների, աղետների ռիսկի նվազեցման հանրային իրազեկում չկար, անվտանգության մշակույթի դաստիարակման նշույլ չկար: Մի բան հստակ կար, որ համաղետի պատճառ դարձավ`դա չ-երի առատությունն էր:

10. Հիմա արդեն մենք գիտենք, թե մեծ աղետներից հետո ինչքան կարևոր է կենսապահովման նորմալ պայմանների ստեղծումը, երեխաների կրթության շարունակականության ապահովումը, հոգեբանական աջակցությունն ու աշխատատեղերի ստեղծումը, , քաղաքային կոլորիտի ու մշակույթի պահպանումը, հողին հավասարեցված քաղաքի վերականգնման տեղի ընտրությունը, արտագաղթի կանխարգելումը:

Շարունակելի»

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]