ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանից հնչող ապառազմականացման պահանջն ընդունելու դրսևորումների հետ գործ ունենք՝ գեղեցիկ փաթեթավորմամբ. Դավիթ Ջամալյան 12/02/2024 19:59 | Քաղաքական
Շաբաթներ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը հաստատել է բանակի կերպափոխման հայեցակարգը: Ըստ նրա՝ հայեցակարգով նախատեսվում է անցում կատարել արհեստավարժ բանակի, ծրագրվում մինչև 2027 թ-ը նվազեցնել ժամկետային ծառայության ժամկետը, սակայն նշված չէ, թե որքան նախատեսվում նվազեցնել։
«Փաստինֆոյի» հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նկատեց, որ նման խնդիր դրվելու դեպքում բանակն էլ ավելի հրապուրիչ պետք է դարձնել՝ լրացուցիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար։
«Մինչդեռ, կարծում եմ, որ սրանք պարզապես գեղեցիկ լոզունգներ են։ Օրինակ, երբ նայում ենք սպառազինության համալրման պլանին, ապա ակնհայտ է դառնում, որ այստեղ ավելի շատ գործ ունենաք PR լոզունգների ու ՌԴ-ին հակադրվելու ցանկության հետ։ Սա էլ է նույն ժանրից, սրանք պոպուլիստական հայտարարություններ են, որովհետև, հիմա ում էլ ասեք՝ ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու են՝ սովորական քաղաքացին դրական է ընդունելու։ Բնականաբար, սա շատ ցավոտ ու զգայուն մի բան է, այլ հարց է, որ ցույց չի տրված, թե ինչով են լրացնելու բացը»,- ասաց փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ առկա իրողությունների համատեքստում բանակը պետք է լիներ մեր թիվ մեկ առաջանահերթությունը, պետք է սոցիալական գովազդներ լինեին, աշխատավարձերի բարձրացում, որպեսզի մարդիկ իսկապես ուզենային անցնել պայմանագրային զինծառայության։ «Ես ոչ մի լավատեսության հիմք չեմ տեսնում։ Ինչպես ֆրանսիական զենքն է, իրենց գնահատմամբ, մեզ փրկելու, այդպես էլ ժամկետայիններին կրճատելով՝ պայմանագրայիններով են համալրելու։ Սա դատարակ պոպուլիզմ է, ոչ ավելի»։
Փոխարենը, ըստ փորձագետի, վերջին տարիներին ականատես ենք լինում, թե ինչքան սոցիալական գովազդներ են արվել՝ պարեկային ծառայության համակարգը կայացնելու համար։ «Արդյո՞ք նույն մասշտաբի սոցիալական գովազդ մենք տեսնում ենք՝ բանակի կամ պայմանագրային զինծառայության վերաբերյալ։ Իհարկե՝ ոչ։ Անգամ երկրի ոչ բարով ղեկավարի մակարդակով էր այդ սոցիալական գովազդն արվում, փոխարենը պայմանագրային զինծառայության անցման վերաբերյալ նույն ոգևորությամբ ու եռանդով սոցիալական գովազդ չկա, քաղաքում 1-2 գովազդ է փակցված ու ոչ ավելին։ Մասշտաբները անհամեմատ տարբեր են»,- արձանագրեց Դ.Ջամալյանը՝ ավելացնելով, որ նույն անհավասար պայմաններն են նաեւ աշխատավարձների դեպքում՝ պարեկները ստանում են 400 000 դրամ աշխատավարձ։ Ըստ նրա՝ եթե պայմանագրային զինծառայության մասով էլ նույն դրամական բավարարման ծավալն ապահովեն՝ դեռ գուցե ռեալ կլիներ խոսելը։ Բայց ներկայիս պայմաններում, այո, սա նախընտրական էժան պոպուլիստական հայտարարոթյունն է, ոչ ավելին։
Դիտարկմանը, թե այս համատեքստում Ադրբեջանի կողմից մենք պարբերաբար պահանջ ենք լսում Հայաստանի ապառազմականացման վերաբերյալ, արդյո՞ք, կրճատելով ժամկետային զինծառայության ժամկետը, հիմքեր չեն ստեղծվում ադրբեջանական հերթական պահանջներին տեղի տալու համար՝ նա նկատեց, որ Ալիևը ապառազմականացման հարց է դնում, իսկ հայկական կողմում առկա է իմունիտետի իսպառ բացակայություն՝ չդիմադրելը արդեն սովորական է դարձել։ «Ավելին, բանակին նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերջին վերաբերմունքը, թե շատ ենք սրբադասում բանակը, իբրև թե մենք գերագնահատում ենք բանակի տեղն ու դերը։ Ստացվում է՝ ինքը պարեկային ծառայության տեղն ու դերը գերագնահատում է, մեզ էլ մեղադրում է, որ բանակին մեծ դեր ու տեղ ենք տվել։ Սա կարելի է դիտարկել ապառազմականացման պահանջի համատեքստում արվող մի բան, քանի որ ավելի շատ խոսք կա, քան գործ։ Այդ կասկածները հիմնավոր չէին լինի, եթե ժամկետային զինծառայության ժամկետների կրճատմանը զուգահեռ՝ պայմանագրային զինծառայությունը խթանելու համար սոցիալական գովազդ արվեր։ Իսկապես, մեծ միջոցներ ուղղվեին այդ համակարգը խթանելու համար։ Քանի որ այդ ամենը չկա՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ գեղեցիկ փաթեթավորման տակ քողարկված այդ ապառազմականացման պահանջն ընդունելու դրսևորումներն են»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ