ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումների քննության օրինականությունը կասկածի տակ է. ՍԴ-ն ձգձգում է սահմանադրականության հարցի քննությունը 12/02/2024 21:06 | ԼՐԱՀՈՍ
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ դիմումները դատարանում օր օրի ավելանում են, իսկ օրենքի սահմանադրականության հարցը՝ շարունակում է մնալ առկախված։ Դատարանները ձգձգում են գործերի քննությունը, դատախազությունն էլ՝ շարունակում ներկայացնել հայցեր՝ մի օրենքի շրջանակներում, որի սահմանադրականության հարցը կասկածի տակ է առնվել։
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Մասնագիտական հանրությունը բազմիցս մտահոգություններ է հայտնել օրենքի առնչությամբ՝ վիճարկելով դրա սահմանադրականության հարցը։ Արդյունքում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում։
ՍԴ-ն 2022թ․ հուլիսի 8-ին աշխատակարգային որոշում էր կայացրել՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի Հանձնաժողով դիմելու մասին և կասեցրել վարույթը։ Նշենք, որ ՍԴ-ն չորս հարց է հղել Վենետիկի հանձնաժողովին, որոնց վերաբերյալ էլ ստացել է պատասխան, ինչից հետո էլ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն նախ աշխատակարգային որոշմամբ վերսկսել է վարույթը, ապա՝ նույն օրը մեկ այլ որոշմամբ՝ կրկին կասեցրել։ Այս անգամ հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնց պատասխանը ստանալուց հետո վարույթը պետք է վերսկսվեր։
Դատախազության պատասխանը ստանալուց հետո, սակայն, շուրջ մեկ տարի անց գործի քննությունն այդպես էլ չի վերսկսվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն իր պատասխան դեռ 2024թ․ մարտ ամսին հայտնել էին, որ որ Սահմանադրական դատարանի հարցադրումներին Գլխավոր դատախազությունից պատասխանել են 2023 թվականի սեպտեմբերին: Փաստացի, կարող ենք արձանագրել, որ կասեցման հիմքը ավելի քան մեկ տարի է, ինչ կասեցված է, իսկ գործով զեկուցող դատավոր Վահե Գրիգորյանը, որը «ճամպրուկային» տրամադրություններում է, հավակնում է դառնալ ՄԻԵԴ ՀՀ դատավոր, ինչով պայմանավորված էլ, ամենայն հավանականությամբ, ջանքեր չի գործադրում՝ գործի քննությունն ավարտելու համար։ Փոխարենը՝ օր օրի ավելանում են վիճարկվող օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործընթացով հայցերը։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրված 413 հայցից շուրջ 140-ը վերաբերում է ապօրինի ծագման գույքի բռնագանձմանը՝ չհաշված պետությանը պատճառված վնասի փոխհատուցման և հանրային գերակա շահի ճանաչման մասին գործերը։
Դատախազության՝ նոյեմբերի 25-ի հայտարարության համաձայն՝ 2024թ, ընթացքում Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացվել է 4 վճիռ, որոնց՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ: Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում նոյեմբերի 25-ի դրությամբ կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ:
Այլ խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից ի վերջ՝ շուրջ 2 տարվա ընթացքում ընդամենը չորս վճիռ է կայացվել գործերով, որոնք դեռևս օրինական ուժ էլ չեն ստացել։ Միևնույն ժամանակ, օր օրի ավելացող հայցերի, հաշտությամբ բռնագանձումների պայմաններում առկախված է մնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործընթացի սահմանադրականության հարցը և պարզ չէ, թե օրենքի՝ հակասահմանադրական ճանաչվելուց հետո ինչ է լինելու, օրինակ, հաշտությամբ բռնագանձված գույքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/30/2024 08:40 Սևծովյան տնտեսական համաժողովը կկայանա Երևանում․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:37 Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ»
- 11/30/2024 08:34 Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:32 ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»
- 11/30/2024 08:30 ԱԺ-ում ԲԴԽ անդամ կընտրեն. թեկնածուն արցախատյաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է. «Ժողովուրդ»
- 11/30/2024 08:28 ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:25 Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. ՌԴ-ի նոր դիվանագիտական քայլը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
- 12/02/2024 17:12 Արտյոմ Թումանյանը ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու
- 12/02/2024 17:07 Նկարում պատկերված է, թե ինչ տեսք ունի 2.3 միլիոն դոլարը, այսքան գումար մուտքագրվել է պետբյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունում. Հայկ Սարգսյան
- 12/02/2024 14:52 Տավուշի մարզի ցլերը ի՞նչ եղան, որ կովերին արհեստական եղանակով են սերմնավորելու. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/02/2024 21:35 Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 12/02/2024 19:20 ՃՏՊ՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
- 12/02/2024 15:36 Սյունիքի մարզում. «Foton» մակնիշի իրանական բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. կա վիրավոր
- 12/02/2024 15:19 Երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով. մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են քննչական գործողություններ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել