ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ 11/30/2024 15:51 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել էին արնանման հետքեր, հայտնաբերվել էին պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել էր «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում՝ եղել էին կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։
Նշանակվել էին դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել բազմաթիվ անձինք, առգրավվել և զննության էր ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչների պարունակությունը։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում այդ օրը տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։
Ժամը 01:00-ից 02:00-ի հատվածում, Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն քննությամբ պարզված և դեռևս չպարզված այլ անձանց հետ «BMW» մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ՝ վերոնշյալ վիճաբանությանը միջամտելու նպատակով: Ավտոմեքենան կայանելով փողոցի երթևեկելի մասում, Հ․ Մ․-ն մյուսների հետ դուրս է եկել ավտոմեքենայից և քայլելով վիճաբանող անձանց ուղղությամբ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսե;ով, առանց պարզաբանումներ կատարելու, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքներ տալով, խախտել են մարդկանց անդորրը և ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,։
Այդ ընթացքում իր մոտ պահվող զենքից՝ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչպես նաև՝ մարդկանց ուղղությամբ, ապա, նախահարձակ լինելով, կրակել է այլ անձի կողմից շահագործվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Սակայն հրազենից արձակված գնդակները որևէ մեկին չեն դիպել և Հ․ Մ․-ի կամքից անկախ՝ սպանությունը չի իրագործվել։ Այդուհանդերձ, ավտոմեքենան վնասվել է, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:
Ապա Հ․Մ․-ն մոտեցել է մոտակայքում գտնվող, իր անձնական օգտագործման ավտոմեքենայի սրահում նստած, վիճաբանության մասնակից չհանդիսացող անձին, բացել ավտոմեքենայի դուռը և զենքը պահելով անմիջապես նրա ուղղությամբ, խախտելով վերջինիս անդորրը, սպառնացել նրան և տվել հայհոյանքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Հ․Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։
Ավելի վաղ խուլիգանական արարքներին մասնակից ևս երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, անջատված մասով քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Միջադեպին մասնակից, խուլիգանական արարքներ կատարած, ինչպես նաև հրազեն կիրառած՝ ինքնությունը դեռևս չպարզված մյուս անձի մասով նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/30/2024 08:40 Սևծովյան տնտեսական համաժողովը կկայանա Երևանում․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:37 Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ»
- 11/30/2024 08:34 Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:32 ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»
- 11/30/2024 08:30 ԱԺ-ում ԲԴԽ անդամ կընտրեն. թեկնածուն արցախատյաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է. «Ժողովուրդ»
- 11/30/2024 08:28 ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ»
- 11/30/2024 08:25 Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. ՌԴ-ի նոր դիվանագիտական քայլը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/30/2024 18:25 Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով. փաստաբան
- 11/30/2024 16:00 Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը. Աբրահամյան
- 11/30/2024 13:17 Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. թյուրքագետ
- 11/30/2024 11:47 Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/30/2024 15:04 Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
- 11/30/2024 13:01 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ
- 11/30/2024 11:05 ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
- 11/29/2024 23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել