ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թբիլիսիում գիշերը լարված է եղել. ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ ու ջրցան է կրառվել. կա 43 ձերբակալված 11/29/2024 11:18 | Միջազգային լրահոս
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականի վերջը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո Թբիլիսիի կենտրոնում ամբողջ գիշեր շարունակվել են բողոքի ցույցերը։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թբիլիսիում ցուցարարները հավաքվել են մի քանի վայրերում, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ և Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի դիմաց։
Ակցիային միացել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ։ Ցուցարարներին ցրելու համար կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները բարիկադներ են կառուցել, այրել աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով մեկուսացվել իրավապահներից։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ակցիան դուրս է եկել խաղաղ բողոքի ակցիայի սահմաններից։ Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել է ոստիկանության երեք աշխատակից։ Տուժել են նաև լրագրողներ։
Վրաստանի իշխանությունների հաղորդմամբ՝ Թբիլիսիում գիշերը բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 32 ոստիկան։ Տուժած ոստիկաններից 13֊ը վիրահատական միջամտության կարիք են ունեցել։
Բախումների հետեւանքով ձերբակալվել է 43 ցուցարար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ակնկալում է բուռն արձագանք եվրոպական մայրաքաղաքներից՝ կապված Վրաստանի իրավիճակի հետ։ «Ժամը 6:30-ի դրությամբ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերն ու բռնաճնշումները դեռ շարունակվում են։ Թիրախը լրագրողներն ու քաղաքական առաջնորդներն են»։
Ընդդիմադիր կուսակցությունների տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ այսօր տեղական ժամանակով ժամը 19:00-ին Ռուսթավելիի պողոտայում նոր բողոքի ակցիա է հրավիրված։
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշում է կայացրել կասեցնել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը։ Այս ժամանակահատվածում Թբիլիսին հրաժարվում է նաև ԵՄ բոլոր դրամաշնորհներից;
Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է եվրոպացի չինովնիկներին ցույց տա, որ իր հետ պետք է խոսեն «ոչ թե շանտաժով ու վիրավորանքով, այլ արժանապատվորեն»։
Միաժամանակ նա նշել է, որ մինչև 2028 թվականը Վրաստանը տնտեսապես պատրաստ կլինի 2030 թվականին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել